Բազային տոկոսադրույք
Բազային տոկոսադրույք (անգլ.՝ prime rate or prime lending rate), կամ բազային վարկային տոկոսադրույքը այն տոկոսադրույքն է, որը կիրառում են բանկերը առավել վճարունակ հաճախորդներին վարկավորման համար: Որոշ լողացող տոկոսադրույքներ կարող են արտահայտվել որպես բազային տոկոսադրույքից բարձր կամ ցածր տոկոս[1]։

Կիրառումը տարբեր բանկային համակարգերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգներ և Կանադա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմականորեն, Հյուսիսային Ամերիկայի բանկային համակարգում բազային տոկոսադրույքը ներկայացնում էր վարկառուներից գանձվող իրական տոկոսադրույքը, թեև այսօր դա արդեն համընդհանուր ճշմարտություն չէ։ Բազային տոկոսադրույքը գրեթե չի տարբերվում բանկերի միջև և փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են բոլոր բանկերի կողմից միաժամանակ, թեև դա հաճախ չի տեղի ունենում։ 2025 թ․ փետրվարի 25-ի դրությամբ բազային տոկոսադրույքը կազմել է 7.50% ԱՄՆ-ում[2] և 5.20% Կանադայում[3]։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիմնական տոկոսադրույքը սովորաբար գտնվում է մոտավորապես 300 բազիսային միավոր (կամ 3 տոկոսային կետ) ավելի բարձր, քան դաշնային հիմնադրամների տոկոսադրույքը, որը այն տոկոսադրույքն է, որով բանկերը փոխառություն են կատարում միմյանցից մեկ գիշերվա ընթացքում՝ պահուստային պահանջները բավարարելու նպատակով։ Դաշնային հիմնադրամների տոկոսադրույքը, մի փոքր հավելումով, հաճախ օգտագործվում է ամենահավաստի վարկառուներին վարկեր տրամադրելու համար, ինչպես նաև՝ Լոնդոնի միջբանկային առաջարկվող տոկոսադրույքը՝ Լիբորը։ Բաց շուկայի դաշնային կոմիտեն (անգլ.՝ FOMC) տարեկան ութ անգամ է նիստ անում՝ դաշնային հիմնադրամների տոկոսադրույքի թիրախային ցուցանիշ սահմանելու նպատակով։
Մինչև 2008 թվականի դեկտեմբերի 17-ը The Wall Street Journal-ը հետևում էր այս քաղաքականությանը․ երբ ԱՄՆ-ի ամենախոշոր 30 բանկերից 23-ը փոխում էին իրենց հիմնական տոկոսադրույքները, իր հրապարակած հիմնական տոկոսադրույքը ևս փոխվում էր։
Հասկանալով, որ ներկայումս ավելի քիչ, բայց ավելի խոշոր բանկեր են վերահսկում բանկային ակտիվների մեծ մասը (այսինքն՝ շուկան դարձել է ավելի կենտրոնացված), The Wall Street Journal-ը այժմ հրապարակում է այն բազային տոկոսադրույքը, որը սահմանում են ակտիվներով առաջատար տասնյակի մեջ գտնվող բանկերից առնվազն 70%-ը։
Մալայզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունվարի 2-ից սկսած՝ բազային վարկային տոկոսադրույքի կառուցվածքը Մալայզիայում փոխարինվել է նոր բազային տոկոսադրույքով։ Նոր համակարգի համաձայն՝ որը ծառայում է որպես հիմնական ցուցանիշ նոր մանրածախ փոփոխական տոկոսադրույքով վարկերի համար, մալայզիական բանկերը կարող են որոշել իրենց տոկոսադրույքը Մալայզիայի Կենտրոնական բանկի՝ Negara բանկի սահմանած բանաձևի հիման վրա[4]։
Malayan Banking Bhd (Maybank)-ը սահմանել է ամբողջ խմբի համար հիմնական տոկոսադրույք՝ 3.2%, որը ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 2-ից։ Բոլոր նոր մանրածախ վարկերը և ֆինանսավորումները, ինչպիսիք են հիփոթեքային վարկերը, ներդրումային հիմնադրամների վարկերը, արժեթղթերի վրա մարժային վարկավորումը, անհատական վարկավորումը և օվերդրաֆտի հնարավորությունները, որոնք ներկայացված են անհատ հաճախորդների կողմից, կհաշվարկվեն հենց այդ հիմնական տոկոսադրույքի հիման վրա[5]։ Թեև որոշ բանկեր մյուսների համեմատ կարող են սահմանել ավելի բարձր հիմնական տոկոսադրույք, նրանք երբեմն կարող են հաճախորդներին առաջարկել ավելի ցածր արդյունավետ տոկոսադրույք, որպեսզի պահպանեն իրենց մրցունակությունը[6]։ Վարկերը, որոնք հաստատվել և երկարաձգվել են մինչև 2015 թվականի հունվարի 2-ը, դեռ տրվում են հին կանոններով մինչև դրանց ժամկետի ավարտը:
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազային տոկոսադրույքը հաճախ օգտագործվում է որպես փոփոխության հաշվարկման ցուցիչ ճշգրտվող տոկոսադրույքով հիփոթեքային վարկերի և այլ լողացող տոկոսադրույքով կարճաժամկետ վարկերի համար։ Այն նաև կիրառվում է որոշ մասնավոր ուսանողական վարկերի հաշվարկում։ Շատ վարկային քարտեր և անշարժ գույքի ապահովմամբ փոփոխական տոկոսադրույքով վարկային գծեր ունեն տոկոսադրույք, որը սահմանվում է՝ բազային տոկոսադրույք (ինդեքս) գումարած հաստատուն մի արժեք, որը սովորաբար կոչվում է սփրեդ կամ մարժա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Thomas, L., Money, Banking and Financial Markets (Mason, OH: Thomson South-Western, 2006), p. 8.
- ↑ According to data published by The Wall Street Journal Online and the Federal Reserve Board of Governors. «Federal Reserve Statistical Data». Federal Reserve.
- ↑ According to data published by The Wall Street Journal Online and the Bank of Canada. «Daily Digest- Rates and Statistics- Bank of Canada». Bank of Canada.
- ↑ Ho, Fiona (2015 թ․ հունվարի 6). «Base Rate vs BLR in Malaysia: How Does BR Work?». iMoney.my. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Maybank sets base rate at 3.2%». The Sun Daily. 2015 թ․ հունվարի 5. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Ho, Fiona (2015 թ․ հունվարի 6). «Base Rate vs BLR in Malaysia: How Does BR Work?». iMoney.my. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.