Բազալտե արև
եզակի ճառագայթաձև անջատում | |
Գտնվում է | Արագածոտնի մարզ, Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս, Արխաշին գետի ձախափնյա մասում Ամբերդ ամրոցի մոտ |
Տեսակ | երկրաբանական |
Բազալտե արև, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, որը եզակի ճառագայթաձև անջատում է։ Բնության հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս, Արխաշին գետի ձախափնյա մասում Ամբերդ ամրոցի մոտ։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[1][2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին»։ www.arlis.am։ 14 oգոստոսի 2008 թվական։ Վերցված է 2015-11-30
- ↑ «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ»։ www.mnp.am։ Վերցված է 2015-11-30