Jump to content

Բադ Էբբոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բադ Էբբոթ
անգլ.՝ Bud Abbott
Ծնվել է1895 սեպտեմբերի 2
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ասբըրի Պարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էապրիլի 24, 1974(1974-04-24) (տարիքը 78)
Մահվան վայրՎուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան
Ամուսին(ներ)Բեթի Էբոթ
Երեխա(ներ)2 երեխա
Պարգևներ և մրցանակներ

Վիլյամ Ալեքսանդր Բադ Էբբոթ (հոկտեմբերի 2, 1897(1897-10-02), Ասբերի պարկ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - ապրիլի 24, 1974(1974-04-24), Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր և կատակերգու[3]։ Նա հայտնի է "Էբբոթ և Կոստելլո" հումորային թիմից։

Էբբոթը ծնվել է Ասբըրի Պարկում, Նյու Ջերսի, շոու բիզնեսի ներկայացուցիչների ընտանիքում։ Ծնողները, Ռաե և Հերրի Էբբոթները աշխատում էին Բարնում և Բեյլի կրկեսում[4][5]։ Մանուկ հասակում Էբբոթը դուրս է մնում դպրոցից և սկսում է աշխատել հոր համար Կոնի կղզում։ Հայրը նրան տեղավորում է աշխատելու Բրուկլինի Կազինո թատրոնի տոմսարկղում։ Էբբոթը սկսում է կարգավորել ծաղրական ոճի շոուների շրջագայություններ։ 1918 թվականին նա հանդիպում է Ջեննի Մաե Պրատտին և սիրահարվում վերջինիս։ Նա բուրլեսքյան պարուհի էր և կատակերգուհի, ով ելույթ էր ունենում Բեթթի Սմիթ կեղծանվամբ։ Նրանք միասին ապրեցին մինչև Էբբոթի մահը (55 տարի)։ 1918 թվականին ամուսնանալուց հետո Էբբոթը և իր կինը սկսեցին արտադրել վոդեվիլներ՝ "Բրոուդ Ֆլեշիս"։ Նրանք շրջագայում էին "Գաս Սան Վոդեվիլ կրկես" անվամբ[6]։ 1924 թվականի ընթացքում Էբբոթը սկսում է ելույթ ունենալ Բեթիի հետ միասին հումորային գործողություններում։ Էբբոթը 1920-ականների ընթացքում Ազգային Թատրոնում աշխատում էր որպես գանձապահ, ավելի ուշ նաև մենեջեր։

Լոու Կոստելլո և Հոլիվուդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ականներին բուռլեսկների ժամանակ Էբբոթի և Լոու Կոստելլոյի ճանապարհները խաչվում են։ Այդ ժամանակ Էբբոթը բուռլեսկյան շոուներ էր բեմադրում, ինչպես նաև ելույթներ էր ունենում իր շոուներում, իսկ Կոստելլոն կատակերգու էր։ Նրանք պաշտոնապես խումբ են կազմում 1936 թվականին, քանի որ Կոստելլոյի հիմնական գործընկերը հիվանդացել էր, և Կոլստելլոն ու Էբբոթը սկսեցին միասին ելույթ ունենալ բուռլեսկյան շոուներում, վոդեվիլներում, գուսանական շոուներում և կինոթատրոններում։

1938 թվականին առաջին անգամ նրանք հայտնի դարձան՝ ելույթ ունենալով "Քեյթ Սմիթ Աուըր" ռադիո շոուի ժամանակ, որը նրանց համար ճանապարհ հարթեց դեպի Բրոդվեյ մյուզիքլ։ 1940 թվականին "Յունիվերսալը" պայմանագիր է կնքում Էբբոթի և Կոստելլոյի հետ՝ նրանց միասին նկարվելիք ֆիլմի համար (Մեկ գիշեր Արևադարձային կղզիներում )։

Երկրորդ Համաշխարհային Պատերազմի տարիներին նրանք համարվում էին ամենահայտնի և ամենաշատը վճարվող աստղերը ամբողջ աշխարհում։ 1940-1956 թվականներին նրանք նկարահանում են 36 ֆիլմ և բոլոր ֆիլմերից ունենում են իրենց տոկոսները։ 1940-ականներին նրանք հայտնի էին նաև ռադիոունկնդիրներին։ 1942-1947 թվականների ընթացքում նրանք իրենց սեփական հաղորդումն էին վարում ԷնԲիՍիով, իսկ 1947-1949 թվականներին՝ ԷյԲիՍիով։ 1950-ականներին արդեն հեռարձակվում էր նրանց երգիծական շոուն, որը կոչվում էր "Դի Էբբոթ և Կոստելլո"։

Լարվածություն և պառակտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբբոթի և Կաստելլոյի հարաբերությունները գնալով սկսեցին սրվել։ Բուռլեսկյան շոուների ժամանակ, նրանք պայմանագիր էին կնքել, որ հասույթը պետք է բաժանվեր 60%–40% հարաբերակցությամբ՝ հօգուտ Էբբոթի։ Ավելի ուշ բուռլեսկյան աստղեր դառնալուց հետո հարաբերակցությունը փոխվում է 50%–50%։ Նրանց հարաբերությունները վատթարացան նաև այն պատճառով, որ Էբբոթը սկսել էր չարաշահել ալկոհոլը։ Նրանց ժողովրդականությունը նվազեց 1950-ականներին և նրանց տանջում էին հարկերի հետ կապված խնդիրները։ ՄՃԽ-ն պահանջում էր հսկայական հարկեր՝ ստիպելով երկու գործընկերներին վաճառել իր ակտիվները։ Էբբոթը և Կոստելլոն պաշտոնապես լուծարեցին իրենց գործնական հարաբերությունները 1957 թվականի հուլիսին։ Լոու Կոստելլոն մահացավ 1959 թվականի մարտի 3-ին։

Հետագա տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին Էբբոթը սկսում է ելույթ ունենալ մի ուրիշ նոր գործընկերոջ հետ՝ Քենդի Քանդիդոյի հետ։ Սակայն շուտով Էբբոթը հրաժարվում է նրա գործընկերությունից՝ նշելով, որ ոչ ոք երբեք Լոուին չի հասնի։ Հաջորդ տարում նա ելույթ է ունենում հեռուստատեսային դրամատիկ էպիզոդներում ( Կատակներ իմ մասին)։ Մի քանի տարի անց Էբբոթի ձայնը հնչում էր Հաննա-Բարբերայի "Դի Էբբոթ և Կոստելլո մուլտիպլիկացիոն շոու"-ի անիմացիոն սերիալներում. Լոու Կոստելլոյի ձայնը կրկնօրինակում էր Սթան Այրվինը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բադ և Բեթթի Էբբոթները ամուսնացած էին 55 տարի։ Զույգը որդեգրել է 2 երեխա (Բադ Կրտսեր՝ 1942 թվական և Վիկի 1949 թվական)։ Բադ Կրտսերը մահացել է 1997 թվականի հունվարի 19-ին։ Էբբոթը Հոլիվուդի փառքի ծառուղում ունի երեք աստղ։

Էբբոթը իր կյանքի ամբողջ ընթացքում տառապում էր էպիլեպսիայից։ 1960-ականներին նրա մոտ սկսվեցին առաջին նոպաները։ 1972 թվականին նա կոտրեց իր ազդրը։ Նա մահացավ 1947 թվականի ապրիլի 24-ին՝ քաղցկեղի պատճառով։ Կինը՝ Բեթթին մահացավ 1981 թվականի սեպտեմբերի 12-ին։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թյուր կարծիք կա, որ Էբբոթը և Կոստելլոն երկու միակ ոչ-բեյսբոլիստներն են, որ Բեյսբոլի Փառքի Սրահում հատկացված տեղ ունեն։ Իրականում դուետը Կոոպերսթաուն կազմակերպությունում անդամագրված չէր այլևս[7]։ Այնուամենայնիվ 1956 թվականից ի վեր թանգարանի հավաքածույում ընդգրկվել է հուշատախտակ, որի վրա փորագրված է "Ով է առաջինը?" մակագրությունը։ 2006 թվականին "Գարդեն Ստեյթ" կինոփառատոնին Էբբոթին ետմահու շնորհվել է Դերասանական խաղում ունեցած ձեռքբերումների համար մրցանակ։ 2009 թվականից Էբբոթը Նյու Ջերսիի փառքի սրահի "անդամ" է[8]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ
Տարի Ֆիլմ Դեր Նշումներ
1940Մեկ գիշեր Արևադարձային կղզիներում ԷբբոթԱռաջին ելույթ
1941Բակ ՓրայվիտսՍլիկեր ՍմիթԱռաջին երգիծական ֆիլմը
Ռազմածովային նավատորմՍմոկի Ադամս
Բռնիր այդ ոգունՉակ Մուրեյ
Շարունակիր թռցնելԲլեքի Բենսոն
1942Քշիր դրանց, կովբոյԴյուք
Ռիո ՌիտաԴոկ
Ներողություն, իմ ՍարոնգԱլգի Շոու
Ով է այդ արելՉիկ Լարկին
1943Չոր Խոտ չէԳրովեր Միքրիջ
Խփիր սառույցինՖլեշ Ֆուլթոն
1944Հասարակության մեջԷդի Հերինգթոն
Հարեմում մոլորվածըՊիտր Ջոնսոն
1945Ահա և համա-ներն ու -ություններըՍլեյթս Մքքարթի
Չարաճճի 90-ականներըԴեէսթեր Բրոդհըրսթ
Էբբոթը և Կոստելլոն ՀոլիվուդումԲազ Կուրտիս
1946Փոքրիկ ՀսկանՋոն Մորրիսոն/Թոմ Շենդլեր
Նրանց կյանքի ժամանակըԿութբերթ/Բժիշկ Գրինվեյ
1947Բակ Պրայվիթը գալիս է տունՍլիկեր Սմիթ
Տխուր այրին Վագոն ԳեփիցԴյուք Էգան
1948Թակարդը բարձր է կախվածԹեդ Հիգինսնաև պրոդյուսերն է
Էբբոթը և Կոստելլոն հանդիպում են ՖրանկեյշտեյինՉիկ Յանգ
Մեքսիկական ՀեյրայդՀերրի Լեմբերթ
10,000 երեխա և մեկ ոստիկանԲադ Էբբոթկարճ վավերագրական ֆիլմ
1949Աֆրիկական ճչոցներԲազ Ջոնսոն
Էբբոթը և Կոստելլոն հանդիպում են մարդասպանին, Բորիս ԿարլոֆֆԿասեյ Էդվարդս
1950Էբբոթը և Կոստելլոն օտար լեգեոնումԲադ Ջոնս
1951Էբբոթը և Կոստելլոն հանդիպում են անտեսանելի մարդունԲադ Ալեքսանդր
Սարի շուրջըԱլ Ստյուարտ
1952Ջեկ և ԲինստոկԲժիշկ Դիկլեպուսնաև պրոդյուսերն է
Ալասկայում մոլորվածըԹոմ Վոտսոն
Էբբոթը և Կոստելլոն հանդիպում են կապիտան ԿիդդինՌոկի Ստոունբրիդջնաև գլխավոր պրոդյուսեր
1953բբոթը և Կոստելլոն գնում են ՄարսԼեստեր
Էբբոթը և Կոստելլոն հանդիպում են բժիշկ Ջեկիլին և պարոն ՀայդինՍլիմ
1955Էբբոթը և Կոստելլոն հանդիպում են Քիստոուն ԿոպինՀերրի Պիրս
Էբբոթը և Կոստելլոն հանդիպում են մայրիկինՊիտեր Պետերսոն
1956Պարիր ինձ հետ, ՀերրիԲադ ֆլիկ
1965Էբբոթի և Կոստելլոյի աշխարհը-
հեռուստատեսային ծրագրեր
Տարի Անվանումը Դերը Նշումներ
1952–1954Դի Էբբոթ և Կոստելլո շոու Բադ Էբբոթ52 դրվագներ
1961Հիմնական Էլեկտարական թատրոնըԷռնի Քոֆմանդրվագ։ "Իմ մասին կատակներ" (04/16/61)
1967–1968Դի Էբբոթ և Կոստելլո մուլտիպլիկացիոն շոուԷբբոթ (ձայն)156 դրվագներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://njhalloffame.org/hall-of-famers/2009-inductees/bud-abbott-lou-costello/
  2. https://walkoffame.com/bud-abbott/
  3. The year of birth has been reported as 1895, 1896, 1897, and 1898 in different reliable sources. This has been discussed in some depth on this article's talk page. Following are a small selection of references supporting the different values. Oct 2, 1898: «California Deaths, 1940 - 1997». Family Tree Legends Records Collection (Online Database). Pearl Street Software. 2004–2005. Records for William, Abbot. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.. Oct 2, 1895: Thomas, Bob (1977), Bud & Lou: the Abbott & Costello story (Google eBook), Lippincott, էջ 25, ISBN 978-0-397-01195-7, Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին Oct 6, 1897 and Oct 2, 1895: Nollen, Scott Allen (2009), «New Jersey Boys Make Good», Abbott and Costello on the Home Front: A Critical Study of the Wartime Films (Google eBook), McFarland, էջ 7, ISBN 978-0-7864-3521-0, Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին; "Abbott, Bud; and Costello, Lou". Encyclopedia Britannica. I: A-Ak - Bayes (15th ed.). Chicago, IL: Encyclopedia Britannica, Inc. 2010. p. 13. ISBN 978-1-59339-837-8.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  5. Slide, Anthony. The Encyclopedia of Vaudeville. Westport, Connecticut, Greenwood Press, 1994, p. 1.
  6. «Baseball Hall of Fame». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  7. New Jersey to Bon Jovi: You Give Us a Good Name(չաշխատող հղում) Yahoo News, February 2, 2009

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադ Էբբոթ» հոդվածին։