Բադրի Կվարացխելիա
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 15, 1965 (59 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր |
![]() | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 174 | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 78 | ||||||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բադրի Կվարացխելիա (վրաց.՝ ბადრი კვარაცხელია; փետրվարի 15, 1965, Ծալենջիխայի մունիցիպալիտետ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրաց-ադրբեջանցի ֆուտբոլիստ, մարզիչ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ականներին հանդես է եկել վրացական ակումբներում։ Գրանցված բարձր արդյունքների շնորհիվ հրավեր է ստացել «Դինամո» ակումբի կողմից, որի կազմում մասնակցել է 1992/93 մրցաշրջանին։ Թիմի հետ միասին դարձել է չեմպիոն, բայց կարիերան «Դինամոյում» սրանով ունեցավ։
Հետագայում խաղացել է վրացական մի շարք ակումբներում՝ «Կահեթի», «Մետալուրգ», «Մերանի»։
1997/98 մրցաշրջանի սկսվելուն պես տեղափոխվեց Ադրբեջան, որտեղ պայմանագիր կնքեց «Կյապազ» ակումբիի հետ[1]։
Մրցաշրջանի վերջում «Կյապազը» կարողացավ արժանանալ մրցաշրջանի ոսկե մեդալին՝ դառնալով առաջնության հաղթող, իսկ Բադրին, եզրափակիչ խաղում դառնալով հաղթական գոլի հեղինակ, ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու։
Մրցաշրջանի ավարտին «Շամկիրա» ադրբեջանական ակումբի մարզիչը փոխվեց։ Բադրին ընդունեց թիմի հրավերը և տեղափոխվեց «Շամկիրա»։
5 տարի թիմում անցկացնելուց հետո արժանացավ երեք ոսկե մեդալի, երկու անգամ խաղաց առաջնության եզրափակիչ փուլում։
Ադրբեջանի առաջնությունում Բադրին աչքը ընկավ երեք հեթ-թրիքով[2], իսկ Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում՝ «Սկոնտոյի» դեմ խաղում, դարձավ մեկ հեթ-թրիքի հեղինակ[3]։
2000 թվականին Բադրին դարձավ Ադրբեջանի քաղաքացի և իրավունք ստացավ մասնակցել ազգային հավաքականի խաղերին։ Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 3 խաղ, առաջինը՝ Վրաստանի ազգային հավաքականի դեմ, երկրորդը՝ Շվեյցարիայի, երրորդը՝ Մակեդոնիայի ազգային հավաքականների դեմ։
Կարիերան ավարտել է 2004 թվականին և վերադարձել Վրաստան, որտեղ նա սկսեց սովորել մարզչի պարտականությունները։
2004-07 թվականներին աշխատել է « Սիոնի» ակումբում որպես գլխավոր մարզիչ։
2008 թվականին Կահի Ցհադաձեի «Ստանդարտ» ակումբում աշխատել է որպես օգնական, իսկ 2009 թվականի փետրվարից մինչև հունիս եղել ակումբի գլխավոր մարզիչ[4]։
2011 թվականին դարձել է Ցհինվալ քաղաքի «Սպարտակ» ակումբի գլխավոր մարզիչ։
2012 թվականին դարձել է «Գաբալա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռամիզ Մամեդովի օգնական[5]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Առաջնություն | |
---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | |||
1990 | ![]() |
Առաջին Լիգա | 33 | 17 |
1991 | ![]() |
Առաջին Լիգա | 14 | 5 |
1991/92 | ![]() |
Առաջին Լիգա | 28 | 25 |
1992/93 | ![]() |
Վրաստանի ֆուտբոլի առաջնություն | 18 | 5 |
1993/94 | ![]() |
Վրաստանի ֆուտբոլի առաջնություն | 12 | 4 |
1994/95 | ![]() |
Վրաստանի ֆուտբոլի առաջնություն | 15 | 1 |
1995/96 | ![]() |
Առաջին Լիգա | 10 | 5 |
1996/97 | ![]() |
Վրաստանի ֆուտբոլի առաջնություն | 28 | 11 |
1997/98 | ![]() |
Վրաստանի ֆուտբոլի առաջնություն | 6 | 1 |
1997/98 | ![]() |
Բարձրագույն լիգա | 22 | 20 |
1998/99 | ![]() |
Բարձրագույն լիգա | 31 | 14 |
1999/00 | ![]() |
Բարձրագույն լիգա | 21 | 16 |
2000/01 | ![]() |
Բարձրագույն լիգա | 15 | 7 |
2001/02 | ![]() |
Բարձրագույն լիգա | 21 | 7 |
2003/04 | ![]() |
Բարձրագույն լիգա | 11 | 5 |
2004/05 | ![]() |
Բարձրագույն լիգա | 11 | 2 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992/93 թվականի Վրաստանի չեմպիոն։
- 1997/98, 1999/00, 2000/01, 2001/02 թվականների Ադրբեջանի չեմպիոն
- 1998/99, 2003/04 թվականների Ադրբեջանի առաջնության արծաթե մեդալակիր
- 1997/98 թվականի Ադրբեջանի գավաթի հաղթող
- 1998/99, 2001/02, 2003/04 թվականների Ադրբեջանի առաջնության ֆինալիստ
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997/98 (20 գոլ) և 1999/00 (16 գոլ) մրցաշրջանի լավագույն ռմբարկուЛучший бомбардир чемпионата Азербайджана: 1997/98 (20 мячей), 1999/00 (16 мячей)
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Бадри Кварацхелия: «Могу создать в Азербайджане хорошую команду»(չաշխատող հղում)
- ↑ «3 декабря 2012 / 14:46. Салиф Балло попал в историю азербайджанской премьер-лиги». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Статистика свидетельствует: «Интер» преодолеет этап, а «Симург» нет!(չաշխատող հղում)
- ↑ В день рождения Бадри Кварацхелия впишет своё имя в историю нашего футбола(չաշխատող հղում)
- ↑ Кварацхелия снова в Азербайджане