Բադրա Գունբա
| Բադրա Գունբա
աբխ.՝ Бадра Гәынба | ||||
| ||||
|---|---|---|---|---|
| նոյեմբերի 19, 2024 | ||||
| Վարչապետ | Վալերի Բգանբա | |||
| Նախորդող | Ասլան Բժանիա | |||
| ||||
| ապրիլի 23, 2020 - նոյեմբերի 19, 2024 | ||||
| Նախագահ | Ասլան Բժանիա | |||
| Նախորդող | Ասլան Բարցից | |||
| ||||
| հոկտեմբերի 13, 2011 - հոկտեմբերի 15, 2014 | ||||
| Նախագահ | Ռաուլ Հաջիմբա | |||
| Վարչապետ | Լեոնիդ Լակերբայա (մինչև՝ հունիսի 2, 2014) Վլադիմիր Դելբա (ժպ՝ հունիսի 2 - սեպտեմբերի 29, 2014) Բեսլան Բուտբա (սկսած՝ սեպտեմբեր 29, 2014-ից) | |||
| Նախորդող | Նուգզար Լոգուա | |||
| Հաջորդող | Էլվիրա Արսալիա | |||
| Կրթություն՝ | Սարատովի պետական ագրարային համալսարան (2003) | |||
| Մասնագիտություն՝ | պետական ծառայող | |||
| Ծննդյան օր | օգոստոսի 14, 1981 (44 տարեկան) | |||
| Ծննդավայր | Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
| Քաղաքացիություն | ||||
Բադրա Զուրաբ-իպա Գունբա (աբխ.՝ Бадра Зураб-иԥа Гәынба, օգոստոսի 14, 1981, Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), աբխազ քաղաքական գործիչ, Աբխազիայի փոխնախագահ (2020 թվականի մարտի 23-ից), Աբխազիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար (2024 թվականի նոյեմբերի 19-ից), Աբխազիայի մշակույթի և պատմամշակութային ժառանգության պահպանման նախարար (2011-2014), տնտեսական գիտությունների թեկնածու[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1981 թվականի օգոստոսի 14-ին Աբխազական ԻԽՍՀ-ի մայրաքաղաք Սուխումի (այժմ՝ Սուխում) քաղաքում, որտեղ 1998 թվականին ավարտել է թիվ 20 միջնակարգ դպրոցը։ 2003 թվականին ավարտել է Սարատովի պետական ագրարային համալսարանը՝ մասնագիտանալով հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում։ 2003 թվականի դեկտեմբերին աշխատանքի է ընդունվել Սարատովի քաղաքային վարչակազմի ֆինանսական կոմիտեում որպես սոցիալական ոլորտի ֆինանսավորման և կառավարման ապարատի առաջատար մասնագետ։ 2004 թվականի օգոստոսից մինչև 2006 թվականի փետրվարը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Սարատովի քաղաքային վարչակազմի Օկտյաբրսկի շրջանի ֆինանսական բաժնում։ 2005 թվականին շնորհվել է կրտսեր քաղաքային խորհրդականի 3-րդ դասի որակավորման աստիճան։
2007 թվականի փետրվարին Սարատովում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ժողովրդական տնտեսության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությամբ՝ «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և սպառման համաչափության կարգավորումը տարածաշրջանային պարենային շուկայում՝ Սարատովի մարզի օրինակով»[3]։
2007 թվականի ապրիլից մինչև հունիս, Սարատովի քաղաքային վարչակազմի ֆինանսական կոմիտեի համախմբված վերլուծական բաժնի համախմբված պլանավորման ոլորտի առաջատար մասնագետ: 2007 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի հունվարի 30-ը աշխատել է Աբխազիայի նախարարների կաբինետում որպես իրավախորհրդատու։ 2009 թվականի հունվարի 30-ին նշանակվել է Աբխազիայի մշակույթի նախարարի տեղակալ։
2011 թվականի հոկտեմբերի 13-ին, նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբի կողմից նշանակվել է Աբխազիայի մշակույթի նախարար[4][5]։ 2014 թվականի մայիսյան քաղաքական ճգնաժամից և Ռաուլ Հաջիմբայի նախագահ ընտրվելուց հետո, հոկտեմբերի 15-ին Գունբային նախարարի պաշտոնում փոխարինեց Էլվիրա Արսալիան[6]։
2020 թվականի նախագահական ընտրություններում, որպես Ասլան Բժանիայի թեկնածու՝ ընտրվել է Աբխազիայի փոխնախագահ՝[7]։ 2020 թվականի մարտի 23-ից զբաղեցնում է Աբխազիայի փոխնախագահի պաշտոնը։
2024 թվականի նոյեմբերի 19-ին Գունբան դարձավ Աբխազիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, երբ Ասլան Բժանիան հրաժարական տվեց ընդդիմադիր ցուցարարների կողմից խորհրդարան ներխուժելուց հետո[8]:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Экономическое регулирование соразмерности производства и потребления сельскохозяйственной продукции на региональном продовольственном рынке: на примере Саратовской области. Саратов, 2007[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Гәынба Бадра Зураб-иԥа». presidentofabkhazia.org. Վերցված է 2025 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Бадра Гунба» (ռուսերեն). Apsnypress. Վերցված է 2025 թ․ հունվարի 13-ին.
- ↑ 3,0 3,1 «Библиотечный каталог российских и украинских диссертаций». Արխիվացված օրիգինալից 2014 ապրիլի 13-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Бадра Гунба назначен министром культуры». Apsnypress. 2011 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Бадра Гунба назначен министром культуры 2011 թ․ հոկտեմբերի 13». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2025 թ․ հունվարի 12-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Указы о назначении министров». Apsnypress. 2011 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմեբերի 10-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Aslan Bzhania Becomes New Abkhaz Leader». 2020 թ․ մարտի 23.
- ↑ «President Aslan Bzhania Agrees to Resign After Eight Hour Negotiations». 2024 թ․ նոյեմբերի 19.


