Բադով կոնֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բադով կոնֆի ֆր.՝ Café du Marché Փարիզում

Բադով կոնֆի (ֆր.՝ Café du Marché ), ինչպես նաև բադ կոնֆի՝ ֆրանսիական խոհանոցի ճաշատեսակ, որը պատրաստվում է կոնֆի մեթոդով (դանդաղ ջերմային մշակում ճարպի մեջ)։ Համարվում է Գասկոնիայի խոհանոցի հիմնական ճաշատեսակը։ Ինչպես և կոնֆիի մյուս տեսակները, այս ճաշատեսակը առաջ է եկել որպես միսը երկար պահելու ժողովրդական միջոց սառնարանի բացակայության պայմաններում, և չի ունեցել մեծ տարածում մինչև 20-րդ դարի վերջին քառորդը։ Թոմաս Քելլերը հիշում է , որ 1980-ականների սկզբին Նյու Յորքում խոհարարները պատրաստում էին բադի կրծքամիսը հաճախորդների համար, իսկ իրենց համար՝ բադով կոնֆի թռչնի ազդրամսից։ Ավանդական բաղադրատոմսում օգտագործում են բադի ճարպ, որն իմաստ ունի երկարատև պահպանման դեպքում, քանի որ բադի ճարպը սենյակային ջերմաստիճանում սառում է ՝ միսը պահպանելով մանրէազերծված խտաշերտում։ Եթե կոնֆի պատրաստվում է արագ օգտագործման համար, ապա կարելի է օգտագործել գործնականում ցանկացած ճարպ (օրինակ՝ ձիթապտղի ձեթ)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Duck confit. // Jeff Potter. Cooking for Geeks: Real Science, Great Hacks, and Good Food. O'Reilly Media, Inc., 2010. С. 192. (անգ.)
  • Thomas Keller. The Complete Keller. Artisan Books, 2006. С. 154. (անգ.)