Բադերը քաղաքում (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բադերը քաղաքում
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրկատակերգական հեռուստասերիալ
ՀիմքSitting Ducks?
ՁայնագրումIan James Corlett?, Dave "Squatch" Ward?, Քեթլին Բար, Louis Chirillo?, Ջեյ Բրազո, Michael Benyaer?, Cathy Weseluck?, Dale Wilson?, Brian Dobson?, Sylvia Zaradic?, Չանթալ Սթրանդ, Կիարա Զաննի, Pauline Newstone?, Paul Dobson?, Lee Tockar?, Գարի Չոք և Scott McNeil?
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն[1]
ՀեռուստաալիքCartoon Network
Եթերաշրջաններ2
Սերիաների քանակ26
ՌեժիսորՈւոլտ Կուբիյակ
Էկրաններին է
դեկտեմբերի 5, 2004[2]
Սերիայի տևողություն22 րոպե

«Բադերը քաղաքում», (անգլ.՝ Sitting Ducks), ամերիկյան մուլտսերիալ, որը ստեղծվել է Մայքլ Բեդարդի հայտնի գրքի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկածները տեղի են ունենում Ամերիկյան մի քաղաքում, որը կոչվում է Դաքթաուն։ Մուլտֆիլմը Բիլլ անունով բադի և նրա լավագույն ընկեր Ալդոյի մասին է։ Ալդոն ալիգատոր է հարևան Սուամպհոդ քաղաքից։ Քանի որ բադերը ալիգատորների համար կարող են կերակուր դառնալ, նրանց ընկերությունը շատ տարօրինակ է, սակայն նրանք շատ լավ ընկերներ են։ Նրանք քաղաքում հայտնվում են զանազան իրավիճակներում և ծանոթանում նոր կերպարների հետ։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիլլ, փոքրիկ բադիկ է, ով ապրում է Դաքթաուն քաղաքում։ Նա միշտ այնտեղ է, որտեղ հարկավոր է։ Նա ունի շատ երազանքներ, սակայն ամենից շատ ցանկանում է թռչել սովորել։ Նա իր ընկեր դոկտոր Ցեսիլի օգնությամբ ուզում է պարզել իր թռչել չկարողանալու պատճառը և դոկտորը նրան բացատրում է, որ ընտանի բադերը չեն թռչում։ Նա ունի շատ մտերիմ ընկեր, որը ալիգատոր է։ Նա իր տանը ապրում է մենակ, իր Ջերրի թութակի հետ։
  • Ալդո, ալիգատոր է, ով ապրում էր Սուամպհուդ քաղաքում։ Բիլլի մտերիմ ընկերն է։ Նա իր քաղաքում աշխատում էր խոհարար և բադերից ուտեստներ պատրաստում։ Երբ նա ծանոթացավ Բիլլի հետ նա արդեն հրաժարվեց բադեր եփելու գործից և դուրս եկավ աշխատանքից գնալով Բիլլի քաղաք։
  • Բև, Սուամպհուդ քաղաքի սրճարանի տնօրենն է, որտեղ նախկինում աշխատել է Ալդոն։
  • Էդ, Օլի և Ուեդդ երեք եղբայրներ, որոնք Ալդոյի ընկերներն են։ Նրանք Նյու Յորքից են։
  • Ցեսիլ, դոկտոր է, ով փորձում է Բիլլին թռչել սովորեցնել։
  • Ռաուլ, իսպանախոս ագռավ է, ով սիրում է վատացնել հերոսների հարաբերությունները.
  • Ֆրեդ, տխուր պինգվին է, ով գաղթել է Դաքթաուն Անտարկտիդայից։ Նա միշտ տխուր է, քանի որ չի կարողանում հարմարվել ջերմաստիճանի հետ։

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սեզոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 01 սերիա - Փախչող բադը / Մերկ բադիկ (անգլերեն՝ Running Ducks / Duck Naked)
  • 02 սերիա - Վարձյալ բադեր / Գիգ գիգ ուրա (անգլերեն՝ Ducks for Hire / Hic Hic Hooray)
  • 03 սերիա - (անգլերեն՝ Peeking Duck / Fred's Meltdown)
  • 04 սերիա - Հիշելով վայրի հարազատներին / Ճանճը, որը ինձ սիորւմ է (անգլերեն՝ Mind Over Mallard / The Fly Who Loved Me)
  • 05 սերիա - Խոհանոցային ապստամբություն / Բևի փառահեղ օրը (անգլերեն՝ Feeding Frenzy / Bev's Big Day)
  • 06 սերիա - Վայրի Ուեդդլ / Բիլլը ունենում է ձու (անգլերեն՝ Born to Be Wild / Bill Hatches an Egg)
  • 07 սերիա - Բիլլը իմանում է նորություններ / Կաթ կա՞ (անգլերեն՝ Hey...Bill's on the News / Got Milk)
  • 08 սերիա - Սկուտերի վարորդական իրավունքը / Ծեր բադը և ծովը (անգլերեն՝ License to Scoot / The Old Duck and the Sea)
  • 09 սերիա - Հոգնեցնող հյուրեր / Այս բոլորը հեռավորության վրա (անգլերեն՝ Pest of a Guest / Getting Away from It All)
  • 10 սերիա - Ամբողջական նախաճաշ / այցելուն (անգլերեն՝ Midnight Snack / The Visitor)
  • 11 սերիա - Բադերը սառույցի մեջ / Ու՞ր է Ալդոն (անգլերեն՝ Ducks on Ice / Where's Aldo)
  • 12 սերիա - Մեծ խաբեություն / Ուեդլի ողբերգությունը (անգլերեն՝ Great White Hype / Waddle's Spud Bud)
  • 13 սերիա - Ատամնաբուժական արկածներ / Ինչպիսին է աշխատանքը (անգլերեն՝ Denture Adventure / All in a Day's Work)

Երկրորդ սեզոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 14 սերիա - Ձեռքերը բռնած 13/ Հանցագործ բադեր (ռուս.՝ Держащая ручка 13 / Утки-сорвиголовы)
  • 15 սերիա - Ալդո բադը /Էնդիի հետապնդումը (ռուս.՝ Утка Альдо / Преследуя Энди)
  • 16 սերիա - Ոտքերի ճակատագիրը / Փառահեղ ավտոմրցույթ ռուս.՝ Нога судьбы / Великая гонка на скутерах)
  • 17 սերիա - Եղբայր, ինչպիսի՜ արվեստ / քաղաքային լեգենդ (ռուս.՝ О брат, какое искусство / Городская легенда)
  • 18 սերիա - Հիմնավորված պատասխանը
  • 19 սերիա - Դիմակում ալիգատոր է / Լոտտա Հելատա (ռուս.՝ Аллигатор в маске / Лотта Гелата)
  • 20 սերիա - Կղզին / Բոնգո արքան (ռուս.՝ остров / Король Бонго)
  • 21 սերիա - Ֆրեդի գաղտնիքը / Հորեղբայր Ալդո Արտին (ռուս.՝ Секрет Фреда / Дядя Альдо Арти)
  • 22 սերիա - (ռուս.՝ Близкие отношения зелёного типа / Поймаю тебя, аллигатор)
  • 23 սերիա - Ոչ այլ ինչ է ճշմարտությունը / Բադերը (ռուս.՝ Ничего кроме правды / Утка и укрытие)
  • 24 սերիա - Սառցե բադ / Բադային պարեր (ռուս.՝ Ледяная утка / Утиные танцы)
  • 25 սերիա - Ազատ ինչպես թռչունը . Թռչնային եղանակ (ռուս.՝ Свободен как птица / Перья птичьей погоды)
  • 26 սերիա - Բադերի սիրահարը (ռուս.՝ Любитель уток)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]