Բադային պատմություններ: Կորուսյալ լամպը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Բադային պատմություններ: Կորուսյալ լամպը
անգլ.՝ DuckTales the Movie: Treasure of the Lost Lamp
Բադային պատմություններ. Կորուսյալ լամպը.jpg
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
Հիմնված էԲադային պատմություններ
ՌեժիսորBob Hathcock?
ՍցենարիստԱլան Բրնեթ
ՀնչյունավորումԱլան Յանգ, Ռիպ Նյուլոր, Քրիստոֆեր Լլոյդ, Ռասսի Թեյլոր և Թերի ՄաքԳովերն
ՊրոդյուսերBob Hathcock?
ԵրաժշտությունԴևիդ Նյուման
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա և Flag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDisneyToon Studios և Walt Disney Pictures
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures
Տևողություն74 րոպե
Թվականօգոստոսի 3, 1990[1], մարտի 22, 1991[2] և հուլիսի 4, 1991[3]
Բյուջե20 000 000 $[4]
Շահույթ18 115 724 $[5]
movies.disney.com/ducktales-the-movie-treasure-of-the-lost-lamp(անգլ.)

«Բադային պատմություններ։ Կորուսյալ լամպը» (անգլ.՝ DuckTales the Movie: Treasure of the Lost Lamp), լիամետրաժ մուլտֆիլմ, որը լույս է տեսել 1990 թվականին՝ Walt Disney կինոընկերության կողմից։ Հիմնված է «Բադային պատմություններ» մուլտֆիլմի վրա։ Սցենարիստը Ալան Բուրնետն է, իսկ կոմպոզիտորը՝ Դևիդ Նյումանը։ Մուլտֆիլմի տևողությունը 70 րոպե է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիերան կայացել է 1990 թվականին[6][7] «Ոսկե արևի գանձեր» (անգլ.՝ The Treasures of the Golden Suns), որը հետագայում բաժանվեց հինգ էպիզոդների։ Վերջին սերիան ցուցադրվել է մայիսի 6-ին 1990 թվականին։ Ընդամենը նկարահանվել է 100 սերիա և մեկ լիամիտրաժ մուլտֆիլմ՝ «Բադային պատմություններ»։ «Բաղձալի լամպ», որը թողարկվել է օգոստոսի 30-ին 1990 թվականին։ Բացի այդ մուլտֆիլմից, առաջարկվեց նկարահանել ևս մի քանի լիամիտրաժ մուլտֆիլմեր «Բադային պատմությունների» մոտիվներով, բայց այդ նախագծերից և ոչ մեկը դեր չի իրագործվել։ Հետո ավելի քան մեկ քառորդ դար ցուցադրումից հետո հաղորդվեց որ շուտով (2017 թվականին) մուլտֆիլմը նորից մեծ էկրան կբարձրանա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեի կենտրոնում է միլիարդատեր Սկրուջ Մաքդաքը և նրա երեք զարմիկները՝ Բիլլի, Վիլլի և Դիլլի։ Նախկինում նրանց մասին հոգ էր տանում նրանց քեռի Դոնալդ Դաքը՝ Սկրուջի զարմիկը, սակայն նա ուղևորվում է ռազմածովային նավատորմ և ժամանակավոր տղաների խնամակալություն հանձնում է Սկրուջին։ Սակայն Սկրուջը աշխարհի ամենահարուստ բադը, չի դադարում փնտրել եղանակներ որոնք կմեծացնեն նրա կապիտալները։ Շատ էպիզոտներում գլխավոր իրադարձությունն այն է, որ Սկրուջը փորձում է պաշտպանել իր ունեցվածքը չարագործներից, որոնք ցանկանում են Մաքդաքի սնանկացումը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական բացասական կերպարներն են՝ աֆերիստների ընտանեկան հրոսակախումբը՝ Գավս եղբայրներ անվամբ, որը ղեկավարվում է Գավս Մայրիկի կողմից, ինչպես նաև Մագիկա Դե Գիպնոզ կախարդը, որը երազում է ստանալ Մաքդաքի տասը կոպեկանոցը, վստահ, որ հենց դրա մեջ է նրա հաջողության և հարստության աղբյուրը։ Սակայն ամենակախարդված Սկրուջի թշնամի միլիոնատեր Ֆլիստխարտ Գլոմբգոլդ, որը երազում է ստանալ աշխարհի ամենահարուստ բադի տիտղոսը։ Նաև մի քանի էպիզոտների կենտրոնում ընկած է Առաջին տասը կոպեկանոցը անգլ.՝ (англ. Number One Dime), որը աշխատել է Սկրուջը, և որը նա պահում է գումարների պահոցում, պաշտպանելով այն չարագործների ձեռքերից։

Ձայնային կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալան Յանգ - Սկրուջ Մակ Բադիկ
  • Քրիստոֆեր Լլոյդ - Մեռլոկ
  • Ռասի Թեյլոր - Բիլլի
  • Թերենս Մակհովերն- Զիգզագ Մակ Կրյակ
  • Ռիբ Թեյլոր - ջին
  • Ռիչարդ Լիբերտինի- Դիժոն
  • Ջոն Հերբեր- միսսիս Կլյուվդիա
  • Չակ Մակկեն- Դաքվորտ
  • Ջուն Ֆորեյ - տիկին Ֆիզարբի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]