Բագրատ I (Աբխազիայի արքա)
Արտաքին տեսք
(Վերահղված է Բագրատ I (Աբխազիայի թագավոր)ից)
Բագրատ I ბაგრატ I | |
|---|---|
| Աբխազիայի արքա | |
| Իշխանություն | 888-899 |
| Մահացել է՝ | 894 |
| Երկիր | Աբխազիայի թագավորություն |
| Տոհմ | Անոսիդներ |
| Հայր | Դեմետրե II |
| Երեխաներ | Կոստանդին III |
| Հավատք | քրիստոնեություն |
Բագրատ I (վրաց.՝ ბაგრატ I) Աբխազիայի թագավոր 888-899 թվականներին։ Հաջորդել է Ատրներսեհ Շավլիանիին[1]։
Անոսիդների իշխանական տոհմի ներկայացուցիչներից Լևոն II-ը 786 թվականին դուրս է գալիս Բյուզանդիայի պրոտեկտորատից և իրեն թագավոր հռչակում։ Մեկ դար անց՝ 879 թվականին Հովհաննես բռնապետը զավթում է աբխազական գահը։
Բագրատը մեկնում է Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիս և մի քանի տարի անցկացնում այնտեղ։ 888 թվականին նա գահընկեց է անում գահը զավթած Հովհաննես բռնապետի որդուն՝ Ատրներսեհին, և հաստատվում իր հոր՝ Դեմետրե II-ի գահին[2]։
Բագրատ Անոսիդը ամուսնացած էր Տայքի կյուրոպաղատ Գուարամ Բագրատիոնիի դստեր հետ։ Նրան հաջորդում է որդին՝ Կոստանդին III-ը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Նախորդող Ատրներսեհ 880-888 |
Աբխազիայի արքա Բագրատ I 888-899 |
Հաջորդող Կոստանդին III 899-916 |