Բագրատ Վխկացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բագրատ Վխկացի (բյուզանդական աղբյուրներում՝ Պանկրատիոս, ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XI դարի բյուզանդական հայազգի ռազմական և քաղաքական գործիչ։

Ծագումով եղել է Տայքի Վխիկ գյուղից։ 1059-ին եղել է Վասպուրականի կառավարիչ, շուրջ 1060-ին՝ մագիստրոս և Արևելից կատեպան։ Կոստանդին Դուկաս կայսրից խնդրել և ստացել է Անիի կառավարչի պաշտոնը և խոստացել Անիի կայազորի ծախքերը հոգալ տեղական միջոցներով։ Գրիգոր Բակուրեանի հետ 1064-ին փորձել է դիմադրել Անին գրոհող սելջուկներին։ Անիի Մայր տաճարի պատերին պահպանվել է Բագրատ Վխկեցու արձանագրությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 199