Բագրատ Նավասարդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Բագրատ Նավասարդյան
Bagrat Navasardyan.jpg
Ծնվել է1852
ԾննդավայրՎաղարշապատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 10, 1934(1934-10-10)
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
Ստորագրություն
Բ. Նալբանդյանի ստորագրությունը.jpg
ՎիքիդարանԲագրատ Նավասարդյան

Բագրատ Աբրահամի Նավասարդյան (1852, Վաղարշապատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 10, 1934(1934-10-10), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական գործիչ, բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունը ստացել է Վաղարշապատում, ապա՝ Թիֆլիսում։ Ավարտել է Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիան (1878)։ Կամավոր մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին (Կովկասյան ռազմաճակատում), բժշկական օգնություն ցույց տվել հայ գաղթականներին։ Երկար տարիներ տարբեր դպրոցներում եղել է հոգաբարձու։ 1880 թվականին Թիֆլիսում բացել է մասնավոր հիվանդանոց, որտեղ չքավորների բուժումն անվճար էր։ 1881 թվականին Թիֆլիսում նախաձեռնել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության հիմնադրումը և անփոփոխ եղել նրա պատվավոր նախագահը։ 1882 թվականին ճանապարհորդել է Արևմտյան Հայաստանում։ Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազատագրական ընկերության հիմնադիրներից է։ 1901 թվականին Թիֆլիսում հիմնել է «Մոսկվայի հնագիտական ընկերության կովկասյան բաժանմունքը»։ 1903 թվականին, հայ եկեղեցու գույքի և կալվածքների բռնագրավման կապակցությամբ կազմակերպած հակացարական ելույթների համար ձերբակալվել է, ապա՝ արտաքսվել Անդրկովկասից։ 1905 թվականին վերադարձել է Թիֆլիս, շարունակել հասարակական և բժշկական գործունեությունը (որպես վիրաբույժ)։

Հեղինակ է բազմաթիվ բժշկական հոդվածների (հրտ․ «Մշակ»-ում, «Տարազ»-ում, «Առողջապահական թերթ»-ում, «Կավկազ»-ում և այլն)։ Սովետական կառավարությունն ըստ արժանվույն է գնահատել Նավասարդյանի հասարակական և բժշկական գործունեությունը։ Բագրատ Նավասարդյանի կերպարը Րաֆֆին մարմնավորել է «Խենթ» վեպում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png