Բագրատ Այվազյանը ծնվել է Թիֆլիսում։ 1882 թվականին ավարտել է տեղի Ներսիսյան դպրոցը։ 1882-1897 թվականներին զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև աշխատել Վիրահայոց թեմի հոգևոր ատյանում։ Նրա առաջին՝ Թալանած գյուղ պատմվածքը տպագրվել է 1882 թվականին՝ «Մեղու Հայաստանի» թերթում։ Գրել և տպագրել է Հյուսիսային արծիվը (1901), Աշոտ Երկաթ (1893), Անիի կործանումը (1905) պատմավեպերը և Սասունը այրվում է (1913) դրաման, նաև՝ Տանջանքի բովից (1895), Սև հաղթանակ (1903) գրքերը[3]։ Մահացել է 1934 թ. մարտի 3-ին Թիֆլիսում։ Նրա աճյունը գտնվում է Թիֆլիսի Խոջիվանքի Հայկական Պանթեոնում[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 348)։