Բագրատաշենի ահաբեկչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բագրատաշենի ահաբեկչություն
Տեսակահաբեկչական հարձակում պայթյունով
Երկիր{{{2}}} Հայաստան
Գրոհի վայրԲագրատաշեն, Տավուշի մարզ
ՏեղադրանքԲագրատաշեն
Տարեթիվ1994
Գրոհի միջոցպայթուցիկ ականի կիրառում
Զենքպայթուցիկ ական
Զոհվածներ14
Վիրավորներ46
Ահաբեկիչների քանակ2
ԱհաբեկիչներԻմրան Հուսեյնով
Թուրքմեն Ջաֆարով

Բագրատաշենի ահաբեկչություն, ահաբեկչական գործողություն, որը տեղի է ունեցել 1994 թվականի սեպտեմբերի 4-ին Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում։ Ռումբը տեղադրված է եղել գյուղի շուկայում[1], որի արդյունքում 14 մարդ զոհվել է (ներառյալ երկու ահաբեկիչները), իսկ 46 մարդ՝ վիրավորվել[2]։ Այդուհանդերձ, ահաբեկչության վերաբերյալ զեկույցի համաձայն զոհվել է 10 և վիրավորվել՝ 26 մարդ[1][3][4][5]։

Բագրատաշենը մեծ գյուղ է Տավուշի մարզում՝ հայ- վրացական սահմանագծին, ոչ այնքան հեռու Ադրբեջանի հետ սահմանից։ Սահմանի հակառակ կողմում ադրբեջանաբնակ Սադախլո գյուղն է։ 1990-ական թվականների սկզբին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, տարածքը եղել է «մաֆիայի ներկայացուցիչների համար սև շուկայի կարևոր կենտրոն»։ Հայաստանը էմբարգոյի էր ենթարկվել Ադրբեջանի կողմից, որին 1993 թվականի ապրիլին միացավ նաև Թուրքիան[2]։ Հայաստանը և Ադրբեջանը ներքաշված էին Ղարաբաղյան պատերազմում։

Ահաբեկչությունը նախագծվել էր Բաքվի բնակիչ Իմրան Հասանովի և Մարնեուլի Բուլա գյուղի բնակիչ Թուրքմեն Ջաֆարովի կողմից։ Երկուսն էլ եղել են էթնիկ ադրբեջանցիներ[1]։

Համաձայն հետաքննության տվյալների՝ պայթուցիկ ականը տեղադրված է եղել ուղեպարկի մեջ։ Այն ունեցել է մեծ ուժգնություն։ Եվ Ջաֆարովը և Հասանովը եղել են մահապարտ ահաբեկիչներ։ Ենթադրվում է, որ նրանք հավաքագրված են եղել Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության կողմից[2]։ Երկու ահաբեկիչներն էլ զոհվել են պայթյունի ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Charalampidis, Ioannis (2013). Sponsored To Kill: Mercenaries and Terrorist Networks in Azerbaijan (PDF). Moscow: “MIA” Publishers. էջ 17. ISBN 978-5-9986-0115-6.
  2. 2,0 2,1 2,2 «Bomb in Armenia Kills 14, Hurts 46». Los Angeles Times. 1994 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  3. World briefs, Houston Chronicle, September 5, 1994: 24
  4. .Bomb explosion in Armenia kills 10, The Buffalo News, September 5, 1994: A3
  5. Bomb blast kills 10, injures 26 in Armenian shopping market, Austin American-Statesman, September 5, 1994: A21