Բաբկեն Չարեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաբկեն Չարեան.jpg

Բաբկեն Չարեան, հայ եկեղեցական գործիչ։

Գերշ. Տեր Բաբկեն Եպս. Չարեանը ծնւել է 1965 թ. Լիբանանի Բէյրութ քաղաքում։ Տարրական կրթութիւնն ստանալուց յետոյ, 1976 թ. ստանալով կուսակրօն հոգևորականի աստիճան, կրօնական առարկաներ է դասաւանդել դպրեվանքում և հայոց դպրոցներում։ 1989 թ., աւարտական թեզի պաշտպանումից յետոյ, Գարեգին Ա կաթողիկոսի հրամանով, ստացել է եպիսկոպոսի աստիճան և պաշտօնավարել իբրև կաթողիկոսի քարտուղար, նաև տնօրինել է դպրեվանքը։ 1993-1996 թթ.՝ Արաբական Միացեալ էմիրութիւններում, 1996-2002 թթ.՝ ԱՄՆ Սան-Ֆրանցիսկո քաղաքում, 2002-2004 թթ.՝ Սիրիայում պաշտօնավարել է իբրև Ծայրագոյն վարդապետ, եկեղեցական խորհրդի նախագահ և առաջնորդական տեղապահ։ 1996 թ. նշանակվել է Հայկական կրոնական համալսարանների հոգևոր խորհրդական։ 2004 թ. Սպահանի հայոց թեմի թեմական խորհուրդը Տեր Բաբկեն եպս. Չարեանին ընտրում է Սպահանի և Հարաւային Իրանի թեմի առաջնորդ։