Բաբկեն Մավիսակալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաբկեն Մավիսակալյան
Բաբկեն Մավիսակալյան.tif
Ծնվել էփետրվարի 12, 1910(1910-02-12)
ԾննդավայրԻզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էօգոստոսի 15, 1994(1994-08-15) (84 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
Հայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտություներաժիշտ և լուսանկարիչ

Բաբկեն Մելքոնի Մավիսակալյան (փետրվարի 12, 1910(1910-02-12), Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 15, 1994(1994-08-15), Երևան, Հայաստան), հայ երաժիշտ, լուսանկարիչ: ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ (1961):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբկեն Մավիսակալյանը ծնվել է 1910 թվականին Իզմիրում: 1922 թվականին Իզմիրի ջարդերից հետո ընտանիքով գաղթել են Հունաստան, 1925 թվականին հաստատվել Լիոնում, որտեղ Բաբկեն Մավիսակալյանն աշխատանքի է անցել տեքստիլ ֆաբրիկայում: Դարձել է Հայ օգնության կոմիտեի ակտիվ անդամ,1933 թվականին ընդունվել է Ֆրանսիայի կոմկուսի շարքերը: 1936 թվականին 1800 ներգաղթողների հետ Ֆրանսիայից «Դինայա» նավով վերադարձել է հայրենիք, ներգրավվել Ցոլակ Վարդազարյանի կազմակերպած երաժշտախմբում որպես ակորդեոնահար և մասնակցել է Մոսկվա կինոթատրոնի բացմանը և շարունակել աշխատել այնտեղ[1]:

Մոսկվա կինոթատրոնի երաժիշտների հետ տեղափոխվել է աշխատելու Արտեմի Այվազյանի 1938 թվականին ստեղծած հայկական պետական ջազային անսամբլում: 1939 թվականին անսամբլի հետ հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, հաղթանակը դիմավորել Պրահայում[1]: 1945 թվականին զորացրվել է և վերադարձել Երևան, նվագել Մոսկվա կինոթատրոնում, «Սևան», «Մոսկվա» ռեստորաններում:

1948-1950 թվականներին Մավիսակալյանը և Ռ. Համբարձումյանը լուսանկարչության դասեր են առել Թորգոմ Բոյաջյանի մոտ: 1951 թվականին Մավիսակալյանն Արտաշատի հին փոստի շենքում` Մշակույթի տանը կից բացել է իր ֆոտոտաղավարը և սպասարկել Զանգիբասարի և Արտաշատի շրջանները: 1952 թվականին եղել է Ծաղկաձորի հանգստյան տան, 1953-1956 թվականներին` Սևանի հանգստյան տան, 1956-1959 թվականներին` Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտի, 1961-1973 թվականներին` Հայաստանի պատմության և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանների, ապա Հայաստանի պետական պատկերասրահի լուսանկարիչ[1]:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է համամիութենական և հանրապետական ցուցահանդեսներին:

  • «Մարդիկ և տարիներ» խորագիրը կրող լուսանկարչական գործերի ցուցահանդես Արվեստի աշխատողի տանը, 1980 թ.
  • Անհատական ցուցահանդես Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, 1983 թ.

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական մեծ պատերազմի 2-րդ կարգի շքանշան
  • 15 մեդալներ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի արդի արվեստի թանգարան, Հենրիկ Իգիթյան |Անդրանիկ Քոչար (լուսանկարիչ) |Բաբկեն Մավիսակալյան (լուսանկարիչ) |Պողոս Պողոսյան (լուսանկարիչ), Երևան: Տիգրան Մեծ, 1998 թ.[2]:
  • Երվանդ Քոչար: Գեղանկար, քանդակ, գրաֆիկա, գեղանկար տարածության մեջ, Հենրիկ Իգիթյան | Անդրանիկ Քոչար (լուսանկարիչ)] | Մավիսակալյան, Բաբկեն (լուսանկարիչ)] | Պողոս Պողոսյան (լուսանկարիչ) |Վահան Քոչար (լուսանկարիչ) | Գրիգոր Ջանիկյան (թարգմանիչ): Երևան: Տիգրան Մեծ, 2000 թ.[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007
  2. Իգիթյան Հենրիկ Սուրենի, Քոչար Անդրանիկ Մելիքի, Մավիսակալյան Բաբկեն, Պողոսյան Պողոս (1998-01-01)։ Հայաստանի արդի արվեստի թանգարան։ Երևան: Տիգրան Մեծ 
  3. Իգիթյան Հենրիկ Սուրենի, Քոչար Անդրանիկ Մելիքի, Մավիսակալյան Բաբկեն, Պողոսյան Պողոս, Քոչար Վահան (2000-01-01)։ Երվանդ Քոչար: Գեղանկար, քանդակ, գրաֆիկա, գեղանկար տարածության մեջ։ Երևան: Տիգրան Մեծ։ ISBN 9993052132