Բաբկեն Հարությունյան (թատերագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաբկեն Հարությունյան (այլ կիրառումներ)
Բաբկեն Հարությունյան
Ծնվել էփետրվարի 20, 1925(1925-02-20)[1][2]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էապրիլի 27, 2015(2015-04-27) (90 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1949)[1]
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր[1][2] (1970)
Մասնագիտությունթատերագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ[1][2]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Բաբկեն Բարեղամի Հարությունյան (փետրվարի 20, 1925(1925-02-20)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - ապրիլի 27, 2015(2015-04-27), Մոսկվա, Ռուսաստան[3]), հայ թատերագետ, արվեստագիտության դոկտոր (1970)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1954 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում։

Հեղինակ է «Հայ-ռուսական թատերական կապերը» (1955, հայերեն, 1956, ռուսերեն), «Ռուսական դրամատուրգիան սովետահայ բեմում» (1957, ռուսերեն), «Արմեն Գուլակյան» (1964) աշխատությունների, ինչպես և սովետահայ թատրոնի պատմության՝ «Սովետական դրամատիկական թատրոնի պատմություն» բազմահատորյակում (1966-1969 թթ., ռուսերեն, վեց հատորով)։ Կազմել է «Սուրեն խաչատուրյան» (1969, ռուսերեն), «Արմեն Գուլակյան» (1979) ժողովածուները։ Հայ թատերագիտության մեջ մեծ ներդրում է Հայաստանի «Սովետահայ թատրոնի տարեգրություն» (գիրք 1-2, 1961-1969) և «XIX-XX դդ. հայ թատրոնի տարեգրություն» (հ.1, 1980) աշխատությունը, որն ընդգրկում է 1801-1960 թվականներին՝ հայ ժողովրդի թատերական արվեստի փաստական պատմությունը։ Եղել է «Թատերական հանրագիտարան»-ի (Մոսկվա, 1961-1967, հինգ հատորով) գիտական խորհրդատու և հայ թատրոնին առնչվող բազմաթիվ հոդվածների հեղինակ։

1990-ականներին տեղափոխվել է Մոսկվա։ Վերջին տարիներին հեղինակել է «Վահրամ Փափազյան» (2012) և «Պետրոս Ադամյան» (2013) աշխատությունները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արմեն Գուլակյան, աշխատություն, 1964 թ.:
  • Սուրեն Խաչատուրյան, աշխատություն, 1969 թ.:
  • Ռուբեն Զարյան, ժողովածու, 1980 թ.:
  • Սունդուկյանի անվան թատրոն. 1922-1982 թթ., ալբոմ, 1989 թ.:
  • Սովետահայ թատրոնի տարեգրություն, գիրք 1-2, 1961-1969 թթ.:
  • 19-20-րդ դարերի հայ թատրոնի տարեգրություն, հատոր 1-3, 1980-1981 թթ.:
  • Հայ խորհրդային թատրոն. 1917-1977 թթ., աշխատություն, 1985 թ.:
  • Հայ-ռուսական թատերական կապերը։ Համառոտ ակնարկ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955 թ.:
  • Армяно-русские театральные связи. Ереван: Армгосиздат, 1956:
  • Русская драматургия на армянской советской сцене. Ереван: Изд-во АН АрмССР, 1957:
  • Արմեն Գուլակյան։ Կյանքի և ստեղծագործության տարեգրություն, 1899–1960 թթ.. Երևան։
  • Հայ խորհրդային թատրոն, 1917–1977 թթ.. Երևան։ Սովետական գրող, 1985 թ.:
  • Հովհաննես Աբելյան։ Կյանքի և ստեղծագործության տարեգրություն, 1865–1936 թթ.. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատարակություն, 1987 թ.:
  • Սունդուկյանի անվան թատրոն։ (1922–1982). Երևան։ Խորհրդային գրող, 1989 թ.:
  • Խորհրդահայ թատրոնի տարեգրություն, EPH hratarakchʻutʻyunԵՊՀ հրատարակչություն, 2008, 504 էջ[4]։
  • Эпоха и личность. Рубен Зарян: к 100-летию со дня рождения. Ереван: Изд-во РАУ, 2010 թ.:
  • Վահրամ Փափազյան։ Կյանքի և ստեղծագործության տարեգրություն, 1888–1968 թթ. Երևան։ ԵՊՀ հրատարակություն, 2012 թ. :
  • Армянский театр XIX–XX веков. М.: Гуманитарий, 2012:
  • Պետրոս Ադամյան։ Կյանքի և ստեղծագործության տարեգրություն, 1849–1891 թթ. Երևան։ ԵՊՀ հրատարակություն, 784 էջ, 2013 թ.[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. Арутюнян Бабкен Барегамович — Энциклопедия фонда «Хайазг»
  4. Հարությունյան, Բաբկեն (2008). Խորհրդահայ թատրոնի տարեգրություն. EPH hratarakchʻutʻyun. ISBN 9785808410121.
  5. Հարությունյան, Բաբկեն (2013). Պետրոս Ադամյան։ կյանքի եվ ստեղծագործության տարեգրություն 1849-1891. ԵՊՀ հրատ. ISBN 9785808418257.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբկեն Հարությունյան (թատերագետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 318