Բաբկեն Արսենի Բազունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբկեն Արսենի Բազունց
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 14, 1995(1995-12-14)
ԾննդավայրԳորիս, Սյունիքի մարզ, Հայաստան
Մահացել է2020
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԳորիսի թիվ 4 ավագ դպրոց և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Բաբկեն Արսենի Բազունց (դեկտեմբերի 14, 1995(1995-12-14), Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան - 2020), Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատոր, կարդիովիրաբույժ, բժշկական ծառայության լեյտենանտ։

Հայրենական մեծ պատերազմի մասնակից բժիշկ Բաբկեն Բազունցի ծոռը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբկեն Բազունցը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 14-ին, Գորիս քաղաքում[2]։ Ավարտել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը, որից հետո ուսում շարունակել է Երևանի պետական բժշկական համալսարանում[3]։ Վերապատրաստվել է արտասահմանյան ճանաչված բուժհաստատություններում։

2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ եղել է N զորամասի բուժկետի պետ։ Զոհվել է 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ՝ առաջնագծի հարավային ուղղությամբ, մասնագիտական պարտքը կատարելիս[4]։

Հայաստանի նախագահի հրամանագրով Բաբկեն Արսենի Բազունցը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]