Բաբա Հայրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բաբա Հայրյան
դեկտեմբերի 12, 1965(1965-12-12) - հունվարի 18, 1994(1994-01-18) (28 տարեկան)
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Բաբա Մաքսիմի Հայրյան (դեկտեմբերի 12, 1965, գ. Թաղասեռ (ԼՂՀ Հադրութի շրջան) - հունվարի 18, 1994, գ. Կարախանբեյլի (Ֆիզուլիի շրջան)), հայ ազատամարտիկ։ 1984-1986 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Կապանի շինարարական տեխնիկումը (1988)։

1988-1994 թթ. կամավորական ջոկատի, Հադրութի ՊՇ ստորաբաժանումների կազմելում մասնակցել է Հադրութի (Սարինշեն) ինքնապաշտպանական և Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Լաչինի, Քելբաջարի շրջանների ազատագրական մարտերին։ Հադրութի շրջանի Այգեստան գյուղի համար մղված մարտերի ժամանակ խփել է զրահամեքենա։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Թաղասեռում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։