Բաբա Դիավարա
Քաղաքացիությունը |
![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 5, 1988[1][2][3] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Դակար, Սենեգալ | ||
Հասակ | 185 սանտիմետր | ||
Քաշ | 79 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Պապա Բաբաքար «Բաբա» Դիավարա (ֆր.՝ Papa Babacar Diawara, հունվարի 5, 1988[1][2][3], Դակար, Սենեգալ), սենեգալցի ֆուտբոլիստ, հարձակվող:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիտիմու
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1988 թվականի հունվարի 5-ին Դակարում և կարիերան սկսել է Սենեգալի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ժաննա դ 'Արկ» ակումբում։ «Մարիտիմուի» երկրորդ թիմում հանդես գալուց հետո 2007/2008 մրցաշրջանի ավարտին նորամուտն է նշել ակումբի հիմնական կազմում՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում «Էշտրելայի» դեմ տնային խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով:
Հաջորդ մրցաշրջանում ամրապնդվել է «Մարիտիմուի» հիմնական կազմում և 25 խաղում խփել է 10 գոլ: Նրա խաղը գրավել է մի քանի ակումբների, այդ թվում՝ պորտուգալական մեկ այլ թիմի՝ «Սպորտինգի», ինչպես նաև հունական «Օլիմպիակոսի» և շոտլանդական «Հարթ օֆ Միդլոթիան» ակումբների ուշադրությունը: Շոտլանդական թիմը սենեգալցուն գնելու առաջարկ է արել «Մարիտիմուին», սակայն պորտուգալացին պահանջել է 2.5 մլն ֆունտ, ինչի հետևանքով գործարքը չի կայացել[4]։
2010/11 մրցաշրջանում բարելավել է սեփական արդյունքները՝ Պորտուգալիայի առաջնությունում խփելով 11 գոլ։ Մրցաշրջանի արդյունքներով «Մարիտիմուն» զբաղեցրել է 9-րդ տեղը: 2011 թվականի օգոստոսին Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի «Սելտիկ» ակումբը մոտ էր սենեգալցի ֆուտբոլիստի հետ պայմանագրի կնքմանը, սակայն գործարքը չի կայացել տրանսֆերային պատուհանի վերջին օրը վիզայի հետ կապված խնդիրների պատճառով[5]։ 2011/2012 մրցաշրջանի առաջին կեսում 15 խաղում խփել է տասը գնդակ, այդ թվում՝ հաղթական գոլը «Սպորտինգի» դեմ խաղում, որն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ «Մարիտիմուի»[6]։
Սևիլյա
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունվարի 17-ին չորսուկես տարվա պայմանագիր է կնքել իսպանական «Սևիլյայի» հետ։ Հունվարի 29-ին Իսպանիայի առաջնությունում «Մալագայի» դեմ խաղի առաջին խաղակեսում, որն ավարտվել էր 1:2 հաշվով՝ հօգուտ «Սևիլյայի» մրցակիցների՝ նորամուտն է նշել փոխարինելով Խոսե Անտոնիո Ռեյեսին[7]։ 2012 թվականի ապրիլի 17-ին առաջին գոլն է խփել Վարշավայի նոր ազգային մարզադաշտում տեղի «Լեգիայի» հետ ընկերական խաղում։ Բացի այդ, սենեգալցին երկրորդ գոլն է խփել այդ խաղում՝ «Սևիլյային» բերելով 2-0 հաղթանակ[8]։
2013 թվականի օգոստոսի 16-ին վարձավճարով խաղացել է «Լևանտեում», որի կազմում Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 20 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ: Մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը վերադարձել է «Սևիլյա»։ 2014/2015 մրցաշրջանից առաջ վարձավճարով տեղափոխվել է «Խետաֆե»[9]։ 2015 թվականի հունիսի 30-ին «Սևիլյան» խզել է պայմանագիրը Դիավարի հետ[10], ֆուտբոլիստը վերադարձել է «Մարիտիմու»:
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրագավաթներ | Ընդամենը | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Գոլային փոխանցումներ | Խաղեր | Գոլեր | Գոլային փոխանցումներ | Խաղեր | Գոլեր | Գոլային փոխանցումներ | Խաղեր | Գոլեր | Գոլային փոխանցումներ | Խաղեր | Գոլեր | Գոլային փոխանցումներ | ||
Մարիտիմու | 2007/2008 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | − | − | − | − | − | − | 4 | 0 | 0 |
2008/2009 | 25 | 10 | 3 | 2 | 0 | 1 | 2 | 0 | 1 | − | − | − | 29 | 10 | 5 | |
2009/2010 | 30 | 6 | 6 | 3 | 2 | 0 | 2 | 1 | 0 | − | − | − | 35 | 9 | 6 | |
2010/2011 | 29 | 11 | 5 | 2 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 6 | 2 | 3 | 38 | 14 | 8 | |
2011/2012 | 15 | 10 | 2 | 4 | 1 | 0 | 3 | 4 | 0 | − | − | − | 22 | 15 | 2 | |
Ընդամենը | 103 | 37 | 16 | 11 | 4 | 1 | 8 | 5 | 1 | 6 | 2 | 3 | 128 | 48 | 21 | |
Սևիլյա | 2011/2012 | 11 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | − | − | − | 11 | 3 | 0 |
2012/2013 | 19 | 0 | 0 | 4 | 1 | 1 | 0 | 0 | 0 | − | − | − | 23 | 1 | 1 | |
Ընդամենը | 30 | 3 | 0 | 4 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 4 | 1 | |
Լևանտե | 2013/2014 | 20 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | − | − | − | 20 | 3 | 2 |
Ընդամենը | 20 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 3 | 2 | |
Խետաֆե | 2014/2015 | 21 | 1 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | − | − | − | 23 | 1 | 1 |
Ընդամենը | 21 | 1 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 1 | 1 | |
Մարիտիմու | 2015/2016 | 16 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 1 | 0 | − | − | − | 19 | 5 | 0 |
2016/2017 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | − | − | − | 6 | 0 | 0 | |
Ընդամենը | 22 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 5 | 0 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 196 | 48 | 19 | 17 | 5 | 2 | 11 | 6 | 1 | 6 | 2 | 3 | 230 | 61 | 25 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Hearts can't afford to move for Baba Diawara» (անգլերեն). dailyrecord.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին. Վերցված է 2014-09-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Celtic step up interest in striker as chief scout makes personal check» (անգլերեն). sport.stv.tv. Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին. Վերցված է 2014-09-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Sporting 2:3 Maritimo» (պորտուգալերեն). ligaportugal.pt. Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին. Վերցված է 2014-09-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ ««Малага» 2:1 «Севилья»». news.sportbox.ru. Արխիվացված է օրիգինալից 2014-12-08-ին. Վերցված է 2014-09-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Beckham survives Olympic cut; Warsaw Stadium stages first club match» (անգլերեն). World Football Insider. Արխիվացված է օրիգինալից 2012-10-12-ին. Վերցված է 2014-09-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Getafe loan Babá Diawara from Sevilla» (անգլերեն). insidespanishfootball.com. Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին. Վերցված է 2014-09-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Сисиньо и Диавара покинули «Севилью»». news.sportbox.ru. Արխիվացված է օրիգինալից 2016-10-27-ին. Վերցված է 2016-10-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|