Բաբակ Սամիդլի
Բաբակ Մաթլաբ օղլի Սամիդլի | |
---|---|
ադրբ.՝ Babək Mətləb oğlu Səmidli | |
![]() | |
հունվարի 7, 1974 - նոյեմբերի 23, 2020 (46 տարեկան) | |
Ծննդավայր | Գյոքչայ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Մատաղիս, Մարտակերտի շրջան, Արցախի Հանրապետություն |
Գերեզման | Գյոքչայ |
Քաղաքացիություն | Ադրբեջանի զինված ուժեր և Ադրբեջան |
Զորատեսակ | Ադրբեջանի ցամաքային զորքեր |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Քառօրյա պատերազմ (2016), Մատաղիսի գրավում (2020) |
Պարգևներ |
Բաբակ Մաթլաբ օղլի Սամիդլի ( ադրբ.՝ Babək Mətləb oğlu Səmidli, հունվարի 7, 1974, Գյոքչայ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 23, 2020, Մատաղիս, Մարտակերտի շրջան, Արցախի Հանրապետություն), Ադրբեջանի ռազմական սպա և գնդապետ, ծառայել է Ադրբեջանի Զինված ուժերում։
Կյանք և ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամիդլին ծնվել է Գոյչայ շրջանում[1]։
2018 թվականին հունիսին ստացել է փոխգնդապետի կոչում։ Եղել է Ադրբեջանի զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ[2]։
2020 թվականին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Սամիդլին ղեկավարել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք նպատակ են ունեցել գրավել Մատաղիսի բնակավայրը։ Հոկտեմբերի 27-ին հարցազրույց է տվել Եվրոնյուզին՝ հայտարարելով Մատաղիսի ամբարտակի գրավման մասին[3]։
Մահացել է 2020 թվականի նոյեմբերի 23-ին Մատաղասի մոտ հրադադարից հետո՝ ականի պայթյունից։ Սամիդլին ընդգրկված է եղել Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողներից, Կարմիր Խաչի ներկայացուցիչներից և ռուս խաղաղապահներից բաղկացած խմբում, որոնք զբաղվում էին դիակների հավաքմամբ։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է նաև չորս հայ զինծառայողներ և մեկ ռուս խաղաղապահներ[4][5]։
Դեկտեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Սամիդլիին «Զաֆար» շքանշանով հետմահու պարգևատրելու մասին[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Müdafiə Nazirliyi: Polkovnik cəsədləri axtararkən minaya düşüb, şəhid olub»։ Meydan.TV (ադրբեջաներեն)։ Վերցված է 2020-11-23(չաշխատող հղում)
- ↑ «Azərbaycan Prezidentinin Rəsmi internet səhifəsi - SƏNƏDLƏR » Sərəncamlar Azərbaycan Respublikası Müdafiə Nazirliyinin hərbi qulluqçularının təltif edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı»։ president.az։ Վերցված է 2020-11-23
- ↑ «Azerbaijani forces recapture strategic dam in Nagorno-Karabakh»։ euronews (անգլերեն)։ 2020-10-27։ Վերցված է 2020-11-23
- ↑ «Land Mine Kills Officer As Search Continues For Armenian, Azerbaijani Missing»։ RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն)։ Վերցված է 2020-11-23
- ↑ «Müdafiə Nazirliyi: Polkovnik cəsədləri axtararkən minaya düşüb, şəhid olub»։ Meydan.TV (ադրբեջաներեն)։ Վերցված է 2020-11-23(չաշխատող հղում)
- ↑ «Silahlı Qüvvələrin bir sıra hərbi qulluqçuları təltif olunub»։ Trend News Agency (ադրբեջաներեն)։ 9 December 2020։ Վերցված է 9 December 2020