Բաբադաղ (լեռ)
Բաբադաղ | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Մուղլայի մարզ |
Լեռնաշղթա | Տավրոսյան լեռնահամակարգ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1969 մետր |
Հարաբերական բարձրություն | 1763 մետր |
Բաբադաղ (թուրքերեն՝ Babadağ, հնում՝ Քրագուսի լեռ), լեռ Թուրքիայի Մուղլայի մարզի Ֆեթհիյե քաղաքի մոտ։ Լեռը բաղկացած է երկու գագաթներից։ Առաջինի բարձրությունը կազմում է 1969 մետր, իսկ երկրորդը, որը կոչվում է նաև «Քարաթեփե», ունի 1400 մետր բարձրություն[1] : Երկու գագաթները գտնվում են իրար մոտ, սակայն բաժանված են ցածրադիր հարթավայրով։ Հարթավայրը ունի տրանսպորտային կարևոր նշանակություն։ Լեռան լանջին կան կրաքարի մեծ պաշարներ։ Լեռը աչքի է ընկնում իր հարուստ ֆլորայով, ներառյալ նաև լիբանանյան մայրին։ Լեռը ծովափից գտնվում է հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Լեռը օգտագործվում է պարապլաներիզմի սիրահարների կողմից։ Ֆեթհիյե այցելող զբոսաշրջիկների մեծ մասը այցելում են նաև Բաբադաղ։
Հնում լեռը գտնվել է պատմական Լիկիայի կազմում։ Ստրաբոնը իր «Անաբասիս» աշխատության մեջ լեռանը տվել է մի քանի անվանումներ՝ «Անտիկրագուս», «Կրագուս»։ Հետագայում, լեռան ստորոտին կառուցվել է Պինարա բնակավայրը[2]։
Կրագուսի ժայռերը և անտառները անտիկ փիլիսոփաների ճառերում նշվել է որպես Դիանա դիցուհու կեցավայր[3]։ Ֆրենսիս Բոֆորտի քարտեզում Քարամանիայի ափերը մոտ գտնվող լեռները ունեն մոտ 2000 մետր բարձրություն։ Լեռանը իրենց աշխատություններում անդրադարձել են նաև Պլինիոս Ավագը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hiking Babadağ: Index