Բաառլե-Հերթոխ
Կոմունա | |||||
---|---|---|---|---|---|
Բաարլե-Հերթոխ | |||||
Baarle-Hertog | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Տարածաշրջան | Ֆլանդրիա | ||||
Նահանգ | Անտվերպեն | ||||
Համայնք | Թյունհաութ | ||||
Կոմունայի ղեկավար | Լեո ֆան Թիլբուրխ | ||||
Մակերես | 7.48 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | հոլանդերեն | ||||
Խոսվող լեզուներ | նիդերլանդերեն | ||||
Բնակչություն | 2,663 մարդ (2016) | ||||
Խտություն | 360 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 014 | ||||
Փոստային ինդեքս | 2387 | ||||
Փոստային դասիչ | 2387[1] | ||||
Պաշտոնական կայք | baarle-hertog.be(նիդեր.) | ||||
| |||||
Բաառլե-Հերթոխ (հոլ.՝ Baarle-Hertog, ֆր.՝ Baerle-Duc), կոմունա Բելգիայում, Ֆլանդրիա տարածաշրջանի Անտվերպեն նահանգում։ Ըստ 2006 թվականի հունվարի 1-ի վիճակագրական տվյալների՝ կոմունայի բնակչությունը կազմում է 2306 մարդ։ Բաառլե-Հերթոխի կազմի մեջ է մտնում Բաառլե կոմունայի բելգիական հատվածը (Բաարլեն բաժանված է Բելգիայի և Նիդերլանդների միջև)։
Ընդհանուր տարածքը՝ 7,48 կմ², բնակչության խտությունը՝ 308 մարդ/կմ²։
Բաարլե-Նասաուի հետ սահման
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետաքրքիր է բելգիական Բաառլե-Հերթոխ և նիդերլանդական Բաարլե-Նասաու կամունաների միջև անցնող պետական սահմանը, որը անցնում է թաղամասերի և առանձին տների միջով՝ այն կիսելով 24 առանձին թաղամասերի (24 էքսկլավներ, որոնք շրջապատված են Նիդերլանդների տարածքով, և 3 թաղամաս՝ բելգիական տարածքին սահմանակից)[2]։
Իրավիճակը, երբ առանձին տներ հայտնվում են պետական սահմանի մեջտեղում, առաջացել է այն ժամանակ, երբ ըստ նիդերլանդական օրենքների ռեստորանները պետք է շուտ փակվեին։ Այդ ժամանակ ռեստորանների տերերը տեղափոխվել են սահմանագծին և սահմանված ժամանակը լրանալուն պես հաճախորդներին տեղավորել են բելգիական տարածքի սեղաններին։
Նման բարդ սահման առաջացել է Բրեդայի կառավորողների և Բրաբանտի դքսերի միջև բազմամյա գործարքների արդյունքում․ այդ գործարքները մեծ մասամբ կապված էին օրենսդրությունների տարբերությունների հետ։ Սահմանն ամրագրվել է 1843 թվականի Մաաստրիխտյան համաձայնագրով։

Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարևան բնակավայրեր | ||
---|---|---|
Բաարլե-Նասաու (ՆԼ) | ||
Բաարլե-Նասաու (ՆԼ) և Հոոխստատեն էն Բաարլե-Նասաու (ՆԼ) |
![]() |
Բաարլե-Նասաու (ՆԼ) |
Մարկսպլաս | Թուրնհաութ |
Բնակչության աճ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավիճակը, երբ պետական սահմանն անցնում է քաղաքի միջև՝ կիսելով թաղամասեր և առանձին տներ, ներկայացված է «Օրենքը օրենք է» ֆիլմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (նիդեր.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բաառլե-Հերթոխ կատեգորիայում։ |