Բաալ
| Բաալ | |
|---|---|
| Տեսակ | աստվածություն, աստվածաշնչյան կերպար, որոտի աստված և storm deity? |
| Դիցաբանություն | Phoenician religion?, Ugaritic religion?, Canaanite religion?, Baalism? և Եգիպտական դիցաբանություն |
| Սեռ | արական |
| Երևի համընկնում է | Զևս և Սեթ |
| Հայր | El? և Dagon? |
| Ամուսին | Աստարտե |
| Ասպարեզ | փոթորիկ |
Բաալ (Ваа́л[1]) (ընդհանուր՝ baʿl, एऋ, բիբլիական եբրայերեն՝ בעל , «Աստված, տեր»[2][3]), արևմտյան սեմական դիցաբանության տարբեր աստվածների համար «Աստված, տեր» էպիտետ[4]։
Փյունիկիայում, Քանանում և Սիրիայում եղել է նաև հատուկ աստվածություն ասորա-բաբելոնյան դիցաբանության մեջ՝ որպես ամպրոպի և պտղաբերության աստված[1], ինչպես նաև ջրերի, պատերազմի, երկնքի, արևի աստված:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Բաալ անունը գործածվել է որպես ընդհանուր անվանում որևէ ցեղի աստծո համար, այնուհետև՝ տեղանքի (օրինակ՝ Տիրի Բաալը, Սիդոնի Բաալը և այլն), և այդ ժամանակ նրա սրբավայրերը կառուցվում են աղբյուրների, անտառների ու լեռների մոտ։ «Բաալ» տիտղոսը տրվել է իշխաններին և քաղաքապետերին, մտել է անունների կազմի մեջ (օրինակ՝ եգիպտական XI դարի առասպելում հիշատակվող «Բիբլոսի իշխան Թեքեր-Բաալը»[5], Հաննիբալը, Բաղդասարը, ինչպես նաև Տիրոսի թագավորների ցուցակում)։
Ուգարիտում Բաալ աստվածը մեծապես պատվում է Բալու անունով, կրում է «ուժեղ» և «ցուլ» կոչումները, եղել է Դագոն աստծո որդին[2], իսկ նրա քույրն ու սիրեցյալը՝ Անատը («աղբյուր»՝ աղբյուրների աստվածուհի)։ Նա պատկերվում է հզոր ցուլի կամ եղջերավոր սաղավարտով մարտիկի կերպարով, ինչը կապվել է Զևսի, Ամոնի և բաբելոնյան Զևս-Բաալի հետ։
Փյունիկիայում նրան կոչում են Բաալ-Ցաֆոն կամ պարզապես Բաալ[2], ընդ որում «Բաալ» տիտղոսն ունենում են նաև այլ փյունիկյան աստվածներ[2]՝ հովանավորելով կյանքի տարբեր ոլորտները։ Նա համարվում է հոսող ջրերի աստված և ծովային աստվածների նախահայրը։ Նրա հայրը Էլ աստվածն է, կինը՝ Աստարտե աստվածուհին, որը համարժեք է շումերական Իշտարին։
Կենտրոնը գտնվում է Տյուրոս քաղաքում, որտեղից պաշտամունքը տարածվում է նաև Իսրայելի հրեական թագավորությունում (Հեզաբելի ժամանակ) և Հրեաստանում՝ մարգարեների, մասնավորապես՝ Եղիայի և Երեմիայի պայքարի հետ զուգընթաց։
Բաալին պաշտում են նաև փյունիկյան Կարթագենում (Հաննիբալ անունը նշանակում է «Բաալի սիրվածը»)։ Փյունիկացիների և կարթագենցիների միջոցով Բաալի պաշտամունքը աստիճանաբար տարածվում է դեպի արևմուտք՝ դեպի Եգիպտոս, Իսպանիա և այլն (Ք.ա. II-I հազարամյակներ)[6]։
Պտղոմեոսների օրոք Բաալի պաշտամունքը միաձուլվում է արևի աստված Հելիոսի պաշտամունքին՝ ինչի հետևանքով Բաալբեկ քաղաքը՝ Բաալի պաշտամունքի կենտրոնը, վերանվանվում է Հելիոպոլիս (հին հունարեն՝ Ἡλίου πόλις)[7][8]։ Շուտով նա ընկալվում է որպես ամբողջ աշխարհի, տիեզերքի ստեղծող, ապա՝ բեղմնավորող աստված։ Գրեթե բոլոր ժամանակներում Բաալի պաշտամունքը ուղեկցվում է զգայական, գայթակղիչ օրգիաներով, որոնց ժամանակ քահանաները էքստազի մեջ իրենց մարմնի տարբեր հատվածները, առավելապես դաստակները ու ձեռքերի ափերը, կտրել և վիրավորել են։
Քրիստոնեական ավանդույթում, ինչպես նաև մի շարք այլ մերձավորարևելյան հեթանոսական աստվածներ շրջանում (օրինակ՝ Աստարոտը)՝ Բաալը դևայնացվում է։ Աստվածաշնչի համաձայն՝ Բաալի պաշտամունքը ներառում է մարդկային զոհաբերություններ, այդ թվում՝ սեփական երեխաներին կրակի մեջ այրելով սպանելը։
Եղիա մարգարեի «կրոնական հեղափոխության» ժամանակ, ըստ Աստվածաշնչի, Բաալի բոլոր սպասավորները, որոնք հալածում և սպանում են Աստծո մարգարեներին, ապա փորձում են գտնել ու սպանել նրանց երեխաներին, Եղիայի կողմից հաղթահարվում և մահապատժի են ենթարկվում՝ ինչի հետևանքով Բաալի պաշտամունքը Հին Իսրայելում ծանր հարված է ստանում։

Հիպոստազի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բաալ-Վերիֆ կամ Բաալ-Բրիտ («դաշինքի աստված»)՝ տեղի Բաալն է, որին իսրայելացիները սկսում են երկրպագել Գեդեոնի մահից հետո[9]։
- Վաալ Գադ՝ «երջանկության աստված», կապվում է Վաալ-Գադ (Վաալ-Երմոն) քաղաքի հետ՝ գտնվում է Հերմոն լեռան շրջակայքում[10]։
- Բաալ-Զեբուբ (Բեեղզեբուղ)[11]։
- Բաալ-Պեոր՝ տեղի մովաբական Բաալն է, որի պաշտամունքով մովաբացիները՝ հետևելով Բաղաամի խորհուրդներին, փորձում են հրեներին ձգել դեպի իրենց պաշտամունքին[12]։
- Բաալ-Համմոն, Բեբել-Համոն՝ պաշտվում էր Պալմիրայում։ Կարթագենում համարվում էր գլխավոր աստվածներից մեկը, արևի աստված էր, կարգավորում էր բերքաբերությունը[13]։
- Բաալ-Հադդադ՝ որոտի և փոթորկի աստված է, ինչպես նաև երկրի և բերքաբերության տիրակալը (այդ դերում հանդես է գալիս որպես սպանվող և հարություն առնող աստվածություն)[14]։
- Խուբալ՝ հնագույն արաբների ցեղային աստվածն է։
- Բել՝ հին հայկական դիցաբանությունում Բաբելոնի աշտարակը կառուցող աստվածն է, որի դեմ դուրս է գալիս հայերի նախահայր Հայկը և նրան սպանում է աղեղով արձակված նետով[15]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ваал, в Библии». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - «Баал, Бел». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - Пономарёв А. И. Ваал (Баал) // Православная богословская энциклопедия. — Издание Петроград. Приложение к духовному журналу «Странник», 1902. — Т. 3.
- Բաալ հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- Ваал // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 482. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.
- Ваала культ՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- Mark Smith The Ugaritic Baal Cycle. — 1994.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Ваа́л // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 482. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.
- 1 2 3 4 Шифман, 1987
- ↑ ЕЭБЕ, 1909
- ↑ Ваал // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- ↑ Путешествие Уну-Амона // Сказки и повести древнего Египта. Л., 1979. С. 129, 131; о транскрипции см. Сафронов. С. 130
- ↑ Բաալ հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ Баальбек / Т. Х. Стародуб, А. И. Воропаев // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 615—616. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.
- ↑ «Баальбек». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Ваал-Вериф». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Ваал-Гад». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Веельзевул». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Ваал-Фегор». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Липински Э. Пантеон Карфагена // ВДИ. № 3, 1992. — М., 1992. — С. 39—40.
- ↑ Синельченко В. Н. М. Б. Петров Баал-Хаддат // В мире мифов и легенд. — С-Пб., 1998.
- ↑ Арам Тиграни Гханаланьян Армянские предания. — 1979.
- Դիցաբանական կերպարներ այբբենական կարգով
- Ազնվական տիտղոսներ
- Անտիկ շրջան
- Առասպելական կերպարներ
- Աստված
- Աստվածաշունչ
- Աստվածներ այբբենական կարգով
- Արաբական դիցաբանություն
- Արևի աստվածներ
- Բազմաստվածություն
- Գերագույն աստվածներ
- Դիցաբանություն
- Դևեր
- Եգիպտական աստվածներ
- Իսրայել
- Լեգենդներ
- Լևանտյան դիցաբանություն
- Կարթագեն
- Կրոն
- Հեթանոսություն
- Հին Բաբելոն
- Հին Կտակարան
- Հուդայականություն
- Միջին Արևելք
- Մթնոլորտային տեղումներ
- Նախաիսլամական Արաբիա
- Նոր Կտակարան
- Պատերազմի աստվածներ
- Տիտղոսներ
- Փղշտացիներ
- Փյունիկիա
- Փյունիկյան դիցաբանություն