ԲՐԻԿՍ զարգացման նոր բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԲՐԻԿՍ զարգացման նոր բանկ
BRICS.svg
Տեսակմիջազգային ֆինանսական կազմակերպություն և development bank?
Հիմնադրվածհուլիսի 15, 2014
Գլխադասային գրասենյակՇանհայ, Չինաստան[1]
Վերադաս կազմակերպությունԲՌԻԿՍ
ՀիմնադիրԲՌԻԿՍ[1]
Կայքheylink.me/situslot777/

Զարգացման նոր բանկ (ԶՆԲ), միջազգային ֆինանսական կազմակերպություն, զարգացման բանկ, որը ստեղծվել է ԲՐԻԿՍ-ի անդամ երկների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) կողմից։ Բանկի գործունեության նպատակն է ֆինանսավորել ենթակառուցվածքային նախագծերը և կայուն զարգացման նախագծերը ԲՐԻԿՍ և զարգացող երկրներում[2]։

Շենքը Շանհայում, որտեղ գտնվում է ՆԶԲ-ի ժամանակավոր շտաբը

Բանկի գլխամասային գրասենյակը գտնվում է Շանհայում։

Թողարկման թույլատրված կապիտալը՝ 100 միլիարդ ԱՄՆ դոլար։ Բանկի տեղաբաշխված կապիտալը՝ 50 միլիարդ ԱՄՆ դոլար (ներառում է վճարվող կապիտալը՝ 10 միլիարդ ԱՄՆ դոլար և պահանջով վճարվող կապիտալը՝ 40 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով)[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկի ստեղծման մասին քաղաքական որոշումն ընդունվել է ԲՐԻԿՍ-ի առաջնորդների կողմից ԲՐԻԿՍ-ի V գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել Դուրբանում 2013 թվականի մարտի 27-ին[4]։

Կազմակերպության ստեղծման պատճառներից մեկն այն էր, որ ԲՐԻԿՍ-ի անդամները բազմիցս քննադատության են ենթարկել Համաշխարհային բանկին և ԱՄՀ-ին այն բանի համար, որ այդ կազմակերպություններում կարևորագույն որոշումներ կայացնելիս ԲՐԻԿՍ-ի մասնակից երկրները չունեն ձայների համարժեք քանակ[5]։

Զարգացման նոր բանկի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի հուլիսի 15-ին՝ Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքում ԲՐԻԿՍ VI գագաթնաժողովի առաջին օրը։ Սույն փաստաթուղթը բաց է նոր մասնակիցների միանալու համար։

2015 թվականի մարտի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրեց Նոր զարգացման բանկի ստեղծման մասին համաձայնագիրը[6]։

2015 թվականի հուլիսի 7-ին Մոսկվայում տեղի է ունեցել Նոր զարգացման բանկի Կառավարիչների խորհրդի անդրանիկ նիստը՝ ՌԴ ֆինանսների նախարար Ա. Սիլուանովի նախագահությամբ, որտեղ տրվել է բանկի պաշտոնական գործունեության մեկնարկը։ Նիստում ՆԶԲ-ի անդամ երկրների ներկայացուցիչներն ընտրել են Բանկի առաջին նախագահ Քունդափուր Վաման Կամաթխին, նշանակել փոխնախագահներ, ինչպես նաև նախանշել են կազմակերպության գործունեության առաջնահերթությունները առաջին 5 տարիների համար[7]։

2016 թվականի փետրվարի 27-ին Զարգացման նոր բանկը ֆինանսների նախարարների և Քսանյակի խմբի Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման շրջանակներում համաձայնագիր է ստորագրել Չինաստանի կառավարության հետ, որը կանոնակարգում Է Շանհայում տեղակայման և միջազգային ֆինանսական ինստիտուտի կենտրոնակայանի գործունեության կարգը։ Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և բանկի նախագահ Կունդապուր Կամաթհը[8]։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԶԲ-ի մասին համաձայնագրի 1-ին հոդվածում ամրագրված է, որ բանկը մոբիլիզացնում է ռեսուրսները ԲՐԻԿՍ-ի երկրներում, ինչպես նաև զարգացող և զարգացող երկրներում ենթակառուցվածքի և կայուն զարգացման նախագծերի համար։ Ընդ որում, այն լրացնում է այլ միջազգային և տարածաշրջանային ֆինանսական ինստիտուտների գործունեությունը[2]։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԶԲ-ի անդամ պետությունները բանկին օժտել են հետևյալ գործառույթներն իրականացնելու իրավունքով․

  • օգտագործել ռեսուրսները ենթակառուցվածքների և կայուն զարգացման ոլորտում պետական կամ մասնավոր նախագծերի աջակցության համար, ԲՐԻԿՍ-ի երկրներում և այլ զարգացող երկրներում՝ փոխառությունների, երաշխիքների տրամադրման, կապիտալի մասնակցության և այլ ֆինանսական գործիքների օգտագործման միջոցով
  • համագործակցել միջազգային և ազգային կազմակերպությունների, հատկապես միջազգային ֆինանսական ինստիտուտների և զարգացման ազգային բանկերի հետ
  • տեխնիկական աջակցություն ցուցաբերել ենթակառուցվածքների և կայուն զարգացման բնագավառում նախագծերի նախապատրաստմանն ու իրականացմանը
  • աջակցել ծրագրերին, որոնց մասնակցում է ավելի քան մեկ երկիր
  • հիմնադրել կամ վերցնել հատուկ ֆոնդերի կառավարումը[2]։

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կառավարիչների խորհրդի նախագահը Արուն Ջեյթլին է՝ Հնդկաստանի ֆինանսների նախարարը։
  • Տնօրենների խորհրդի նախագահը Բրազիլիայի ներկայացուցիչն է։
  • Բանկի նախագահը Կունդապուր Վաման Կամաթհն է։

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին ԶՆԲ-ի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ընդհանուր առմամբ 7 նախագծերի, որոնք նախատեսում են ավելի քան 1,5 միլիարդ դոլարի ֆինանսավորում[9][10]։

Ազգային արժույթներով նախագծերի ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ-ն ելնում է նրանից, որ ՆԶԲ-ը կզարգացնի նախագծերի ֆինանսավորումը ԲՐԻԿՍ-ի երկրների ազգային արժույթներով[11]։ ՆԶԲ-ի նախագահ Կունդապուր Կամատխայի խոսքերով, իր աշխատանքի սկզբնական փուլում բանկը ֆինանսավորում կտրամադրի իր մասնակից երկրների արժույթներով նախագծերի համար, քանի որ դա հնարավորություն է տալիս կրճատել արտարժույթի փոխարժեքների տատանումների հետ կապված ռիսկերը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Brics countries create $100bn bank to ease western grip on global financesThe Guardian, 2014.
  2. 2,0 2,1 2,2 Соглашение о Новом банке развития
  3. «О Соглашении о Новом банке развития» (ռուսերեն)։ government.ru։ Վերցված է 2017-02-14 
  4. «BRICS Leaders Optimistic About New Development Bank» (անգլերեն)։ Voice of America։ 2013-03-27։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2019-11-15 
  5. «БРИКС создает банк развития как альтернативу МВФ» (ռուսերեն)։ BBC News Русская служба։ Վերցված է 2019-11-15 
  6. «Федеральный закон от 08.03.2015 г. № 29-ФЗ»։ Президент России (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-20 
  7. «Министр финансов Антон Силуанов журналистам по итогам заседания Совета управляющих Нового банка развития БРИКС» (ռուսերեն)։ minfin.ru։ Վերցված է 2017-02-16 
  8. «Новый банк развития подписал с правительством Китая соглашение о своей штаб-квартире»։ ТАСС։ Վերցված է 2019-11-15 
  9. «Банк БРИКС одобрил два проекта в Индии и Китае»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-17 
  10. «Кундапур Ваман Каматх: в планах НБР — выход на национальные рынки»։ ТАСС (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-17-ին։ Վերցված է 2017-02-17 
  11. «Путин: страны БРИКС ждут предложений по расширению деятельности Нового банка развития»։ ТАСС (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-20 
  12. «Initially most loans will be in local currency: KV Kamath, New Development Bank»։ The Economic Times։ Վերցված է 2017-02-20