ԲՏՌ-80ՈՒՄ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԲՏՌ-80ՈՒՄ
Տեսակտրանսպորտային միջոցի մոդել և զենքի մոդել
Ենթատեսակհետևակի մարտական մեքենա
Երկիր Ուկրաինա
ԱրտադրողKiev Armored Plant?

ԲՏՌ-80ՈՒՄ «Ռոգան» (БТР-80УМ Рогань)[1], խորհրդային ԲՏՌ զրահափոխադրիչի ուկրաինական ձևափոխված տարբերակը, որ մշակել է Մալիշևի անվան գործարանն Ուկրաինայի ազգային գվարդիայի պատվերով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՏՌ-80ՈՒՄ զրահափոխադրիչի առաջին ցուցադրական նմուշը ներկայացվել է 1998 թվականի սեպտեմբերի 15-ին Ուկրաինայի Խարկովի մարզի Չուգուևի շրջանում անցկացված գնդային տակտիկական զինավարժությունների ժամանակ[2]։ 1998 թվականի հոկտեմբերին՝ հրաձգարանում անցկացված փորձարկումներից հետո, ԲՏՌ-80ՈւՄ զրահափոխադրիչների մի խմբաքանակ պատվիրել է Ուկրաինայի ազգային գվարդիան[1]։

1999 թվականի սեպտեմբերին Ուկրաինայի նախարարների կաբինետը հաստատել է Ուկրաինայի ազգային գվարդիայի համար ԲՏՌ-60, ԲՏՌ-70 և ԲՏՌ-80 զրահափոխադրիչների արդիականացման աշխատանքների ֆինանսավորման կարգը (նախատեսվել է, որ անհրաժեշտ դրամական միջոցները պետք է ստացվեն Ուկրաինայի ազգային գվարդիայի ավելորդ տեխնիկան արտասահմանում Укрспецэкспорт ընկերության միջոցով վաճառելուց)[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՏՌ-80 զրահափոխադրիչի արդիականացման ընթացքում տեղադրվել է Տոմսկի «Յուժդիզելմաշ» գործարանի արտադրության 300 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչ և նոր աշտարակ գնդացրա-թնդանոթային սպառազինությամբ[1] (23-մմ ավտոմատ թնդանոթ և 7,62-մմ գնդացիր)[2]։

Շահագործող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինա Ուկրաինա — մինչ 2000 թվականի գարուն Ուկրաինայի ազգային գվարդիային փոխանցվել է մի քանի ԲՏՌ-80ՈՒՄ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]