ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ1
ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ1 | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | զրահափոխադրիչ |
Քաշ, տ. | 10,5 |
Անձնակազմ | 3 |
Դեսանտ | 6 |
Պատմություն | |
Արտադրող | |
Չափեր | |
Կորպուսի երկարություն, մմ | 7220 |
Կորպուսի լայնություն, մմ | 2814 |
Բազա, մմ | 4400 |
Աղուր, մմ | 2380 |
Կլիրենս, մմ | 475 |
Զրահապատում | |
Զրահի տիպ | գլանված պողպատ |
Կորպուսի ճակատ (վերև), մմ/աստ. | 9 |
Կորպուսի ճակատ (մեջտեղ), մմ/աստ. | 7 |
Կորպուսի ճակատ (ներքև), մմ/աստ. | 9 |
Կորպուսի կող (վերև), մմ/աստ. | 7 |
Կորպուսի կող (ներքև), մմ/աստ. | 7 |
Կորպուսի հետևամաս, մմ/աստ. | 5 |
Հատակ, մմ | 5 |
Սպառազինություն | |
Ուղղաձիգ նշանառման անկյուններ, աստ. | −5..+30 |
Հորիզոնական նշանառման անկյուններ, աստ. | 360 |
Հրաձգության հեռավորություն, կմ | 1..2 () 1,5 (ՊԿՏ) |
Գնդացիրներ | 1 × 14,5-մմ КПВТ 1 × 7,62-մմ ՊԿՏ |
Շարժականություն | |
Արագությունը խճուղով, կմ/ժ | 80[1] |
Запас хода խճուղով, կմ | 800 |
ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ1 (ռուս.՝ БТР-60ПБ-МД1), խորհրդային ԲՏՌ-60ՊԲ զրահափոխադրիչի բուլղարական արդիականացված տարբերակը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԲՏՌ-60ՊԲ զրահափոխադրիչի վրա դիզելային շարժիչ դնելու միջոցով նրա արդիականացման նախագիծը Բուլղարիայում առաջին անգամ սկսել է մշակվել 1985 թվականին, բայց 1989-1990 թվականներին ռազմական բարեփոխման սկսվելուց և բանակի ծախսերի կրճատումից հետո այն դադարեցվել է[2]։
1992 թվականին առաջարկվել է մեկ ԲՏՌ-60-ի վրա տեղադրել արտասահմանյան երկու դիզելային շարժիչ 100 ձիաուժ հզորությամբ, բայց Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը հետաքրքրություն չի ցուցաբերել[2]։
1997 թվականին Բուլղարիայի ռազմարդյունաբերական համալիրի ու մոբիլիզացիոն պատրաստության հարցերով միջգերատեսչական խորհուրդը երկրի պաշտպանության նախարարության հետ համատեղ մշակել է «Պաշտպանական արդյունաբերությունը մինչև 2010 թվականն ընկած շրջանում զարգացման ծրագիր», որը նախատեսել է սպառազինության մեջ եղած ռազմական տեխնիկայի արդիականացում։ Առաջնային ուղղություններ պետք է դառնային Տ-72 տանկերի ու ԲՏՌ-60ՊԲ զրահափոխադրիչների արդիականացումը[3]։ 1998 թվականին կազմվել է տեխնիկական փոստաթղթերի հավաքածու ԲՏՌ-60ՊԲ զրահափոխադրիչի դիտման սարքավորումների արդիականացված տարբերակների վերաբերյալ[2]։
Բուղարիայի զինված ուժերի և արտահանման համար ԲՏՌ-60ՊԲ զրահափոխադրիչի արդիականացման նախագիծը մշակվել է 2003 թվականին[4] և ներկայացվել 2004 թվականին[5] սպառազինության և ռազմական տեխնիկայի HEMUS 2004 ցուցահանդեսում, նրանց վերասարքավորումը տեղի է ունեցել Տարգովիշտեի «Տերեմ — Խան Կրում» մեքենաշինական գործարանում[6]։
Նախապես մեկ զրահափոխադրիչի արդիականացման արժեքը գնահատվել է մոտավորապես 400 000 բուլղարական լև (2006 թվականի գներով)[7], սակայն առաջին 10 զրահափոխադրիչների վերանորոգման ու արդիականացման փաստացի արժեքը կազմել է 5 360 000 լև[8]։
2003 թվականին Բուլղարիայի կառավարությունը որոշել է զինծառայողներ ուղարկել Իրաք, և 2003 թվականի օգոստոսին ուղարկվել է բուլղարական ռազմական քանակակազմ, որի սպառազինության մեջ եղել է Բուլղարիայի բանակի տեխնիկա (ՈՒԱԶ ավտոմեքենաներ, ԳԱԶ-66 բեռնատարներ, ԲՌԴՄ-2 զրահամեքենաներ և ԲՏՌ-60ՊԲ զրահափոխադրիչներ), որ ունեին բենզինով աշխատող շարժիչ, սակայն Իրաքում այդ մեքենաների օգտագործման ժամանակ եղել են խոչընդոտներ, որովհետև խնդիր է առաջացել մեքենայի բենզինի հայթայթման հետ կապված (բուլղարական քանակակազմի հետ համագործակցող ՆԱՏՕ-ի զորքերը օգտագործել են դիզելային շարժիչներով տեխնիկա)։ Արդյունքում Բուլղարիայի պաշտպանության նախարարությունն ավելի է շահագրգռված եղել Իրաքում իր ռազմական քանակակազմին դիզելային շարժիչներով տեխնիկա տեխնիկայով ապահովելով[9]։
2005 թվականի փետրվարի վերջին փորձարկման են հանձնվել զրահափոխադրիչի առաջին երկու փորձնական օրինակները։ Բուլղարական բանակի «Մեքենազրահատանկային և ավտոմոբիային տեխնիկայի» վարչության պետ Նիկոլայ Նեդկովը հայտնել է, որ Բուլղարիայի պաշտպանության նախարարությունն պալանավորել է ընդհանուր առմամբ արդիականացնել մինչև 60 ԲՏՌ-60ՊԴ զրահափոխադրիչ[10]։
Առաջին 20 արդիականացված զրահափոխադրիչները Բուլղարական բանակին տրամադրվել են 2007 թվականին[11], որոնցից յոթն օգտագործվել է բուլղարական ISAF ռազմական քանակակազմն Աֆղանստանում[12]։
2008 թվականին սկսված տնտեսական ճգնաժամը բարդացրել է արդիականացման ծրագրի իրականացումը, և մինչև 2010 թվականի սկիզբը Բուլղարիայի զինված ուժերն ստացել են այդ տիպի 31 զրահափոխադրիչներ[13]։
Այդ նույն ժամանակում բանակային ԲՏՌ-60ՊԲ զրահափոխադրիչների մի մասը վաճառվել է արտասահմանում (2009 թվականին ԲՏՌ-60ՊԲ 20 զրահափոխադրիչ վաճառվել է Մալիին, 2010 թվականին՝ 40 զրահափոխադրիչ վաճառվել է Կամբոջային, 2012 թվականին՝ ևս 20-ը Մալիին)[14]։
Արդիականացված ԲՏՌ-60ՊԲ զրահափոխադրիչների ընդհանուր թիվը չի հրապարակվել, սակայն 2013 թվականի հոկտեմբերի 8-ին գեներալ-մայոր Կալիո Բչվարովը հայտնել է, որ զորքերն ստացել են «սահմանափակ քանակությամբ ձևափոխված ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ1»[15]։
2017 թվականի հունիսին Ռուսեի ուսումնավարժական կենտրոնի (զորամաս 32420)[16] ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ1 զրահափոխադրիչ մասնակցել է բուլղարա-ամերիկյան Saber Guardian 17 տակտիկական զինավարժությունների[17]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԲՏՌ-60ՊԲ-ի ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ1-ի վերածման գործընթացում տեղի է ունեցել ուժային սարքավորման փոխարինում, ընդ որում՝ օգտագործվել են ԱՄՆ արտադրության ներմուծված բաղադրիչներ (ԳԱԶ-40Պ երկու շարժիչները փոխարինվել են վեց գլանով մեկ դիզելային Cummins ISB 25.30 շարժիչով, որ ունի 250 ձիաուժ հզորություն[5][6], ինչպես նաև տեղադրվել է 5 աստիճանով ավտոմատ փոխանցման տուփ Allison MD3060P)[5]։
Երկրորդ ու երրորդ կամրջակների միջև դռներ են բացվել դեսանտի համար[11]։
Աշտարակի վրա տեղադրվել են «Տուչա» ծխային վարագույրի համակարգի 81-միլիմետրանոց ութ գնդացիր[5]։
Ըստ Բուլղարիայի պաշտպանության նախարարության՝ ԲՏՌ-60ՊԲ և ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ1 զրահափոխադրիչների համար մեխանիկ-վարորդների նախապատրաստման կարգերն ու տևողությունները չեն տարբերվում և կազմում են 168 ժամ (152 ժամ տեսական պարապմունքներ և 16 ժամ պրակտիկա)[18]։
Տարբերակներ և ձևափոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ – առաջին ցուցադրական նմուշը գիշերային տեսանելիության Melopa սարքավորումով և աշտարակի վրա չորս ծխային կառույցներով, որպես ուժային սարքավորում սկզբում առաջարկվել է օգտագործել VAMO DT3900 կամ Rover TD-200 դիզեային շարժիչներ,
- ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ1 – սերիական ձևափոխում բուլղարական բանակի համար[18], разработка которой была завершена в январе 2005 года[1],
- ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ2 – փորձնական ձևափոխված տարբերակ (ԳԱԶ-40Պ երկու շարժիչները փոխարինվել են ԿամԱԶ-740 դիզելային շարժիչով)[2],
- ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ3 – փորձնական ձևափոխված տարբերակ (ԳԱԶ-40Պ երկու շարժիչները փոխարինվել են Cummins դիզելային շարժիչով), 2005-2006 թվականներին վերասարքավորվել է մեկ մեքենա[19],
- ԲՏՌ-60ՊԲ Defender – ТЕРЕМ ЕООД և Sintis Technology Ltd ընկերության համատեղ մշակում (զրահափոխադրիչի վրա տեղադրվել է Sintis BJ-VIP300X համակարգ ռադիակառավարվող պայթուցիկ սարքավորումներից պաշտպանության համար), 2004 թվականի մայիսին մեկ ցուցադրական տարբերակ ներկայացվել է Պլովդիվում անցկացվող HEMUS 2014 ռազմական ցուցահանդեսում[20]։
Շահագործող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բուլղարիա – Բուլղարիայի զինված ուժերը ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ1 զրահափոխադրիչը պաշտոնապես ընդունել է իր սպառազինության մեջ 2005 թվականի օգոստոսին[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Готови сме за изпитвания на пробна серия бронетранспортьори // "Българска армия" № 16271 от 10 января 2005
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Предстоят изпитвания на пробната серия бронетранспортьори // "Българска армия" № 16273 от 12 января 2006
- ↑ ст. лейтенант Д. Кошкин. Военная промышленность Болгарии // «Зарубежное военное обозрение», № 5 (686), 2004. стр.12-16
- ↑ "Министър Николай Свинаров: ...На основата обаче на производствения опит и възможностите на "Терем" – Търговище, в ремонта на бронетанкова техника е разработен оптичен образец за модернизиран БТР-60ПБ, с който дружеството участва в програмата за модернизация на това изделие и през тази финансова година са осигурени средства за стартиране на тази програма по този образец... В проекта за модернизация са включени както бронетранспортьора, споменат от мен, така и модернизация на бойна машина за пехотата БМП-1, но това е за периода след 2004 г."
Стенограми от пленарни заседания. Двеста и шестнадесето заседание (София, 21 март 2003 г.). Народно събрание на Република България Արխիվացված 2017-11-07 Wayback Machine / официальный сайт Народного собрания Болгарии - ↑ 5,0 5,1 5,2 5,3 Павлин Козарски, Николай Христов. Модернизиране на колесни бронирани бойни машини за подобряване на тактико-техническите и екологични показатели // Second Scientific Conference with International Participation "SENS'2006" (14 – 16 June 2006, Varna, Bulgaria)
- ↑ 6,0 6,1 ТЕРЕМ ХАН КРУМ ЕООД
- ↑ Румяна Николова. Ремонтират БТР-и за 2 млн. // "Стандарт", № 4943, 9 октомври 2006
- ↑ Татяна Арикова. МО слага климатици в БТР-ите // NEWS.BG от 2 сентября 2006
- ↑ Въоръжението на българските задгранични контингенти // "Българска армия" № 16041 от 8 февраля 2005
- ↑ Започват изпитанията на БТР-60ПБ-МД // "Българска армия", № 16052 от 23 февраля 2005
- ↑ 11,0 11,1 "През 2007 г. във войските са постъпили 20 модернизирани БТР-60ПБ-МД1. Седем машини от тях успешно изпълняват задачи в мисии зад граница"
"Българска армия", № 16767 от 14 января 2008 - ↑ "в Афганистан контингентите ни имат на въоръжение общо 7 модернизирани бронетранспортьора БТР-60ПБ-МД - 4-ри в Кабул и 3 в Кандахар"
В СВ има 134 автомобила "Мерцедес" до края на т. г. ще получат още 40 // "Българска армия" № 16788 от 12 февраля 2008 - ↑ "Още по-интересен и не по-малко трудоемък бе вторият процес – модернизацията и превъоръжаването... Модернизирани бяха 31 броя БТР-60ПБ"
Спирдон Спирдонов. Не само войната ражда военоначалници // "Отбрана" от 2 ноября 2010 - ↑ «United Nations Register of Conventional Arms». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Конференция анализира модернизацията на армията // "Отбрана" от 9 октября 2013
- ↑ Военнослужещите от Центра за подготовка на водачи и логистични специалисти - Русе от сухопътните войски успешно демонстрираха готовността си за оказване помощ на населението при наводнения // официальный сайт сухопутных войск министерства обороны Болгарии от 14 марта 2013
- ↑ «2-ри кавалерийски полк премина българската граница за участие в многонационалното учение SABER GUARDIAN 17». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
- ↑ 18,0 18,1 "Завърши поредният курс за придобиване на военноотчетна специалност: "Водач на БТР-60ПБ", "Водач на БТР-60ПБ-МД1"... Обучението е от 168 часа, от които 152 часа занятия и 16 часа изпити"
В Русе приключи обучение на водачи на БТР-и // официальный сайт сухопутных войск министерства обороны Болгарии - ↑ Модернизираните бронетранспортьори на военния завод "ТЕРЕМ - Хан Крум" // "Българска армия" № 16335 от 10 апреля 2006
- ↑ Любомир Денов. БГ cмyтител пази коли и конвои от диcтанционно взpивяване // "24 часа" от 5 июня 2014
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Г. Козарев, Ч. Карапачов. Алтернативно предложение за модернизиране силовото предаване на БРДМ-2 и БТР-60ПБ. Научна сесия "Въоръжение и бойна техника на 2000 година" ВНТИ-София, 1995 (բուլղ.)
- Модернизираният БТР-60ПБ // "Българска армия" № 16476 от 3 ноября 2006 (բուլղ.)
- Czołgi Świata. Nr. 41, str. 3, 4 (լեհ.)