ԲԱՏԷ (բելառուս․՝ ФК БАТЭ Барысаў), բելառուսական ֆուտբոլային ակումբԲորիսովից։ Ակումբը հանդես է գալիս Բելառուսի Պրեմիեր Լիգայում։ ԲԱՏԷ-ն Բելառուսի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբն է՝ հաղթած 13 առաջնություններով, որոնցից 11-ը՝ վերջին 11 տարում։ Բացի դրանից, թիմը 3 անգամ հաղթել է Բելառուսի գավաթը և 4 անգամ՝ Բելառուսի սուպերգավաթը։