Ա. Ս. Պուշկինի թանգարան (Գուրզուֆ)
Ա. Ս. Պուշկինի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և թանգարանի շենք |
Երկիր | ![]() ![]() |
Տեղագրություն | Ղրիմի Ինքնավար Հանրապետություն |
![]() | |
![]() |
Ա. Ա. Ս. Պուշկինի թանգարան (Գուրզուֆ), Ղրիմի գրականության և արվեստի հուշահամալիր-արգելոցի բաժանմունքներից մեկը: Գտնվում է Ղրիմի հարավային ափին, Գուրզուֆ ավանում, Նովոռոսիայի և Բեսարաբիայի գեներալ-նահանգապետ Արման-Էմանուել դյու Պլեսի դե Ռիշելյեին պատկանող տանըhttp[1]: Իր տունը Արման-Էմանուել Ռիշելյեն կառուցել է 1811 թվականին: Մինչև 19-րդ դարի 30-ական թվականները, տունը միակ եվրոպական կառույցն էր ողջ հարավային ափին։ 1820 թվականին այս տանը ապրել է Ա. Ս. Պուշկինը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պուշկին և Ղրիմ, XIX դար[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեք շաբաթ Ա. Պուշկինը Ռաևսկու հետ ապրել է Գուրզուֆում: Բանաստեղծի խոսքով՝ սրանք իր կյանքի ամենաերջանիկ օրերն էին:
[2]:
Թանգարանի ստեղծման պատմություն, XX դար[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի ստեղծման ուղին երկար է եղել: Նրա ստեղծման գործում մեծ դեր է խաղացել նշանավոր գիտնական, պուշկինագետ Բ.Վ. Տոմաշևսկին։ Առաջին անգամ թանգարանը ստեղծվել է 20-րդ դարի 30-ական թվականներին, և հարյուրամյակների ընթացքում պայքարել է գոյության իր իրավունքի համար՝ բազմիցս «ձեռքից ձեռք» անցնելով տարբեր գերատեսչություններում։
Այսօր թանգարանի ցուցադրությունը ներկայացված է 6 սրահներում և պատմում է բանաստեղծի կյանքի Ղրիմի շրջանի, Ղրիմի տպավորությունների ազդեցության տակ գրված բանաստեղծությունների մասին: Դահլիճներում ներկայացված են Պուշկինի կենդանության օրոք հրատարակված ստեղծագործությունները, պուշկինյան դարաշրջանի և 19-րդ դարասկզբի Ղրիմի կենցաղային առարկաները: 2007 թվականին Տոմաշևսկու անձնական իրերից ստեղծվել է նրա հուշասենյակը։
Թանգարանի ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1938-1941- Ա. Ս. Պուշկինի թանգարան Գուրզուֆում
- 1989-1999 - Յալթայի պետական պատմագրականական թանգարանի բաժին
- 1999 (հունիս) - 2001 (մարտ) - կոմունալ ձեռնարկություն «Ա. Ս. Պուշկինի թանգարան Գուրզուֆում»
- 2001 (Մարտ) - 2001 (հոկտեմբեր) - մշակութային հաստատություն «Ա. Ս. Պուշկինի թանգարանը Գուրզուֆում»
- 2001 (հոկտեմբեր) - 2016 (օգոստոս) - Ա. Ս. Պուշկինի հանրապետական թանգարան ( քաղաք Գուրզուֆ)
- 2016 (օգոստոս) - Ա. Ս. Պուշկինի թանգարանի մասնաճյուղ Գուրզուֆում, Ղրիմի գրական-գեղարվեստական թանգարան-արգելոց
Թանգարանն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանն ավանդաբար նշում է Պուշկինի հիշարժան ամսաթվերը.
Փետրվար - Ա. Ս. Պուշկինի հիշատակի օր
Մայիս - Մեծ Յալթայի ուսանողների, երիտասարդ ասմունքողների և բանաստեղծների մրցույթ
Հունիս - պոեզիայի և երաժշտության օր Գուրզուֆում
Նոյեմբեր - Բ. Վ. Տոմաշևսկու հիշատակի օր:
Սեպտեմբերին թանգարանը Ղրիմի Հումանիտար հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ անցկացնում է կոնֆերանսներ. Ղրիմի միջազգային պուշկինիյան ընթերցումներ, Ադամ Միցկևիչի օրեր Ղրիմում:
Թանգարանի կառուցվածք և գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի գիտական աշխատանքի հիմնական ուղղությունը հետևյալ թեմաներով է .
«Ա. Ս. Պուշկինը և Ղրիմը», որը քննարկում է Ղրիմում Ա.Ս. Պուշկինի ճանապարհորդության, նրա շրջապատի հետ կապված հարցերը, Ա. Ս. Պուշկինի՝ Ղրիմի ստեղծագործական շրջանի, XIX դարի սկզբի տարածաշրջանի պատմության, Գուրզուֆում Ա. Է. Ռիշելյեի տան և դրա սեփականատերերի, Գուրզուֆում Ա. Ս. Պուշկինի թանգարանի պատմության հետ կապված հարցերը: Թանգարանի աշխատակիցների ուժերով պատրաստվել և հրատարակվել են թեմատիկ բուկլետներ, բացիկներ, օրացույցներ, թանգարանի և Գուրզուֆի պուշկինյան վայրերի ուղեցույցներ։ Պարբերաբար հրատարակվում են թանգարանի թեմաներով հոդվածներ։ Աշխատանքների մի մասը ներկայացված է թանգարանի պաշտոնական կայքում: Թանգարանն առաջարկում է էքսկուրսիոն ծրագրեր՝ «Գուրզուֆի պուշկինյան վայրերում», «Կեսօրվա բնության դրախտ ...»:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ //www.museum.ru/M984
- ↑ «Պուշկինի թանգարանը Գուրզուֆում : Զբոսաշրջություն (տուրիզմ)»։ gurzufmuseum.com։ Վերցված է 2020-09-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թանգարանի պաշտոնական կայք
- Ուկրաինայի թանգարաններ(չաշխատող հղում)(ռուս.)
- Պուշկինը Գուրզուֆում(ռուս.)