Ալեքսան Հովսեփյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Ա. Հովսեփյանից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | հուլիսի 14, 1927[1] (98 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
| Մասնագիտություն | բժիշկ |
| Գիտական աստիճան | անասնաբուժական գիտությունների դոկտոր (1973) և պրոֆեսոր (1975) |
Ալեքսան Արմենակի Հովսեփյան (հուլիսի 14, 1927[1], Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ հյուսվածաբան։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1975)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1952)։ 1954 թվականից աշխատել է նույն ինստիտուտում, 1989-1994 թվականներին՝ նույն ինստիտուտի հյուսվածաբանության, նորմալ և ախտաբաական, կազմաբանության ամբիոնի վարիչ, 1994 թվականից՝ ՀԳԱ գյուղատնտեսական կենդանիների ձևաբանության, կազմաբանության և ախտաբանական կազմաբանության ամբիոնի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են կենդանիների օրգանների և հյուսվածքների հետվնասվածքային վերականգնման խթանման և այլ հարցերի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսան Հովսեփյան» հոդվածին։ |
| ||||||