Ա-ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ա-ջոկատ
անգլ.՝ The A-Team
Երկիր ԱՄՆ
Ժանրարկածային ֆիլմ[1][2], մարտաֆիլմ թրիլեր, ֆիլմ կողոպուտի մասին, կատակերգական էքշն ֆիլմ և մարտաֆիլմ
Թեմաահաբեկչություն
Հիմք«Ա» թիմը
Թվականհունիսի 11, 2010[3][1][2], 2010, օգոստոսի 12, 2010[4] և օգոստոսի 5, 2010[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋո Քարնահան[6][7][8][…]
ՊրոդյուսերՌիդլի Սքոթ, Թոնի Սքոթ, Ստիվեն Քենել և Ալեքս Յանգ
Սցենարի հեղինակԲրայան Բլում և Սքիփ Վուդս
ԴերակատարներԼիամ Նիսոն[6][7][8][…], Բրեդլի Քուփեր[6][7][8][…], Քուինթոն Ջեքսոն, Շարլտո Կոպլի[2][9], Ջեսիկա Բիլ[6][8][9], Պատրիկ Ուիլսոն[9], Բրայան Բլում[9], Ջերալդ ՄաքՌեյնի[9], Դիրք Բենեդիկտ[9], Դուայթ Շուլց[9], Հենրի Չերնի[9], Մորի Ստեռլինգ[9] և Ջոն Հեմ[9]
ՕպերատորՄաուրո Ֆիորե
ԵրաժշտությունԱլան Սիլվեստրի
ՄոնտաժՌոջեր Բարթոն
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ և Լոս Անջելես
Նկարահանման վայրՎանկուվեր և Կոկիտլամ
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն117 րոպե
Բյուջե110 000 000 $[10]
Շահույթ177 238 796 $[10] և 77 222 099 $[10]
Պաշտոնական կայքէջ

Ա ջոկատ (անգլ.՝ The A-Team), ռեժիսոր Ջոյ Կարնահանի մարտաֆիլմը՝ նկարահանված 20th Century Fox կինոընկերության կողմից։ Ֆիլմը հիմնված է 1980-ականների համանուն հեռուստասերիալի վրա։ Ֆիլմն էկրան է բարձրացել 2010 թվականի հունիսի 9֊ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ լիամետրաժ ֆիլմի սցենարը պտտվում է իրաք-քուվեյթյան պատերազմի վետերանների՝ գնդապետ Հաննիբալ Սմիթի, լեյտենանտ Պեկի, սերժանտ Բարակուսի և կապիտան Մերդոկի շուրջը։ Բոլորը ունեն իրենց առանձնացնող հատկություններ՝ Միթը ջոկատի լիդերն է և հանճարեղ ռազմավար, Մերդոկը՝ հմուտ օդաչու և միաժամանակ խելագար, Պեկը՝ հրաշալի օպերաշխատող և խիստ կնամոլ, Բարակուսը՝ ուժեղ և հրաշալի վարորդ, սակայն Մերդոկի հետ ուղղաթիռով թռչելուց հետո նա մահու չափ վախենում է թռչելուց։

Ֆիլմի սկզբում Հաննիբալը և Գեղեցիկը սկսում են մեքսիկական գեներալ Տուկոյի ոչնչացման գործողությունը։ Իրականացման ընթացքում նրանք ծանոթանում են Մերդոկի և Բարակուսի հետ։ Երկար չմտածելով Հաննիբալը նրանց հավաքագրում է իր ջոկատ։

8 տարի անց Իրաքում գեներալ Մորիսոնը և գործակալ Լինչը հանձնարարում են ջոկատին վերցնել միլիոն դոլարներով և դրանց պատրաստման համար նախատեսված կաղապարներով լի բեռնարկղը։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ, նախ, Պաշտպանության նախարարությունը հստակ հրաման է տվել չմտնել Բաղդադ և երկրորդ՝ կաղապարները միայն Լինչին չէ, որ հետաքրքրում են։ Կապիտան Կարիսա Սոսան ԱՄՆ֊ի բանակի քրեական հետաքննությունների ծառայությունից (համատեղությամբ նաև Պեկի նախկին ընկերուհին), բարձրագույն հրամանատարությունից հրաման է ստանում վերադարձնել նրանց։ Կաղապարներին փորձում է տիրել նաև Բրոկ Պայկը «Black Forest֊ից»։ Շրջանցելով հրամանը՝ հերոսները կատարում են առաջադրանքը, բայց Պայկը պայթեցնում է գեներալ Մորիսոնի մեքենան և բեռնարկղը՝ նախապես վերցնելով կաղապարները։ Ա ջոկատին մեղադրում են դավաճանության և սպանության մեջ, դիմում են դատարան և դատապարտում 10 տարվա ազատազրկման։

Կես տարի անց Լինչը բանտում գտնում է Սմիթին և առաջարկում է համագործակցել. գնդապետը իր ջոկատով գտնում է իրական դավաճաններին և կաղապարները, իսկ Լինչը օգնում է նրանց փախչել բանտից և մաքրում նրանց կենսագրությունները։ Սմիթը համաձայնվում է, արդյունքում փախչելով բանտից, նորից հավաքում է իր ջոկատը և ուղևորվում է Մայնի Ֆրանկֆուրտ՝ Պայկի հետ հաշվեհարդար տեսնելու։ Նրանց հաջողվում է գտնել կաղապարները, բայց դրա հետ միասին բացվում է մի այնպիսի գաղտնիք, որը հերոսները կնախընտրեին չիմանալ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների կեսերին ֆիլմը մշակման փուլում էր. անցնելով բազմաթիվ սցենարիստների և սյուժետային գաղափարների միջով՝ ֆիլմի ստեղծումը բազմիցս դադարեցվել է։ Պրոդյուսեր Սթիվեն Կեննելը հույս ուներ վերափոխել ֆիլմը՝ հնարավորինս օգտագործելով իրաք-քուվեյթյան հակամարտությունը՝ որպես նախապատմության մի մաս[11]։ Սկզբում ֆիլմի ռեժիսորը Ջոն Սինգլթոնն էր, բայց 2008 թվականի հոկտեմբերին նա հեռացել է նախագծից[12]։ Երբ Սինգլթոնը դեռ մասնակցում էր ֆիլմի արտադրությանը, պլանավորում է Բի. Էյ. Բարկուսի դերի համար հրավիրել Այս Քյուբին[13]։

2009 թվականի հունվարի 28-ին ֆիլմի ռեժիսոր է դարձել Ջոյ Կարնահանը, իսկ Ռիդլի Սքոթը և Թոնի Սքոթը դարձել են դրա պրոդյուսերները[14]։

2009 թվականի հունիսին Variety ամսագիրը հայտնել է, որ Լիամ Նիսոնը բանակցություններ է վարում 20th Century Fox֊ի հետ՝ Հաննիբալ Սմիթի դերը ստանալու համար, իսկ Բրեդլի Քուփերը պատմել էր MTV News֊ին, որ խաղալու է Թեմփլեթոն Պեկի դերը և դա այն բանից հետո, երբ նա սկզբում հերքել էր լուրերն այն մասին, որ մասնակցում է նախագծին, և պնդում էր, որ չի տեսել սցենարը[15][16]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նավը, որը ցուցադրված է ֆիլմի վերջում, կոչվում է «Die Vergeltung», ինչը գերմարենեցի թարգմանաբար նշանակում է «Հատուցում»։
  • Լուսագրերից հետո հայտնվում են «Ա֊ջոկատ» հեռուստասերիալի «Գեղեցիկի» և «Մերդոկի» դերասանները։ Նրանք հայտնվում են լիամետրաժ ֆիլմի դերասանների հետ։ Դիրկ Բենեդիկտը խաղում է բանտարկյալի դեր, ով խորհուրդ է տալիս, թե ինչպես չպետք է այրվել, իսկ Դուայթ Շուլտցը խաղում է բժիշկի դեր, ով քննարկում է «նոր» «Մերդիկի» փոփոխությունները։
  • Հոգեբուժարանից Մերդոկին ազատելու դրվագում հիվանդները դիտում են ստերեոկինո։ Էկրանին հայտնվում է մեքենա, որին ուղեկցվում է «Ա֊ջոկատ» հեռուստասերիալի բացման երաժշտությամբ։
  • Այն պահին, երբ АС-130-ը կրակում է Ա֊ջոկատի գտնվելու վայրի վրա, Լինչը, նայելով էկրանին, ասում է՝ «Ճիշտ Call of Duty֊ի նման»։ Նա նկատի ունի Call of Duty 4: Modern Warfare համակարգչային խաղը, որը կինեմատոգրաֆիայում և խաղային արդյունաբերության մեջ հանրաճանաչ է АС-130 անունով[17]
  • Մերդոկը և սուահիլցի սահմանապահը խոսակցությունից հետո փոխանակվում են աֆրիկական ոտանավորով՝ «Asante sana, squash banana», որը հայտնի է «Առյուծ արքան» մուլտֆիմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]