Աֆրոդիտե, Պան և Էրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆրոդիտե, Պան և Էրոս
տեսակքանդակ, արձան և մարդկանց խումբ
քանդակագործանհայտ
տարիմոտ մ. թ. ա. 100[1]
բարձրություն155 սանտիմետր
ուղղությունՀելլենիստական մշակույթ[1]
ժանրՀելլենիստական մշակույթ
նյութParian marble?
գտնվելու վայրԱթենքի ազգային հնագիտական թանգարան[1]
հավաքածուԱթենքի ազգային հնագիտական թանգարան
քաղաքԱթենքի մունիցիպալիտետ
մակագրությունΔιονύσιος Ζήνωνος τοῦ Θεοδώρου Βηρύτιος, εὐεργέτης, ὐπὲρ ἑαυτοῦ καὶ τῶν τέκνων, θεοῖς πατρίοις և Dionysios aus Berytos, Sohn des Zenon und Enkel des Theodoros, (stiftet die Statue) als Wohltäter den angestammten Göttern für sich selbst und seine Kinder
 Group of Aphrodite, Pan and Eros (Athens) Վիքիպահեստում

Աֆրոդիտե, Պան և Էրոս, մ․թ․ա շուրջ 100 թվականի հելլենիստական մարմարե քանդակների խումբ, որում պատկերված է Աֆրոդիտե աստվածուհին՝ շրջապատված Պան և Էրոս աստվածներով[2]։

Պատմություն ու նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոսեյդոնիստների իջևանատուն
Քանդակների խումբը թանգարանի սրահում

Քանդակների խումբը հայտնաբերվել է 1904 թվականին Դելոս կղզու Պոսեյդոնիստների իջևանատանը (նաև Բերիտոսի Պոսեյդոնիստների տուն, որը հիմնադրվել է մինչև մ․թ․ա․ 152 թվականը[3])։ Ներկայումս այս ստեղծագործությունը գտնվում է Աթենքի Ազգային հնագիտական թանգարանում[3]։ Կանգնեցված է սև մարմաից պատրաստված պատվանդանի վրա և շրջապատված է ապակյա պատվարներով։

Աստվածուհու մի ձեռքը, գլխի վերին հատվածը, ինչպես նաև Էրոսի ոտքերն ու ձախ ձեռքը գտնվել են կոտրված վիճակում և ավելի ուշ կրկին միացվել քանդակին։ Բացակայում է Էրոսի աջ ձեռքը։ Պանի ոտքերից մեկն ու կոտոշները ևս ամրացվել են իրենց համապատասխան տեղերում։ Բացակայել են նաև Աֆրոդիտեյի ձախ ձեռքի երեք մատները և աջ ձեռքի միջնամատը, որոնք ավելի ուշ փոխարինվել են գիպսով։ Պահպանվել է քանդակների խմբի ուղղանկյուն հիմքը, որի վրա հայտնաբերվել է հունարեն գրություն[4]

Διονύσιος Ζήνωνος τοῦ Θεοδώρου
Βηρύτιος, εὐεργέτης, ὐπὲρ ἑαυτοῦ
καὶ τῶν τέκνων, θεοῖς πατρίοις

Քանդակի հիմնական դետալը հունական Աֆրոդիտե աստվածուհու ամուր հիմքով 155 սանտիմետրանոց մերկ քանդակն է։ Ենթադրվում է, որ աստվածուհին հանել է ոտնամանները (ոտնամաններից մեկը նրա աջ ձեռքում է) և հավաքել մազերը լոգանք ընդունելու նպատակով։ Կինը հենված է աջ ոտքի վրա, իսկ ձախ ոտքն ազատ է և մի փոքր ծալված։ Սիրո աստվածուհու կողքին է գտնվում բնության աստված Պանը, որն այծի ավանդական կերպարանքով է և ունի երկու երկար ու սուր կոտոշ։ Աֆրոդիտեի ձախ ուսի վերևում նրա անբաժան ուղեկիցն ու օգնականն է՝ Էրոսը։ Պանի համար հենարան է ծառայում ծառը, որի գործառույթը նույնպես քանդակների խմբի ամրությունն է։ Պանի մկանոտ մարմինն ու փքված երակները ցուցադրում են նրա կենդանական խառնվածքը․ հավանական է, որ նա փորձում է գայթակղել Աֆրոդիտեին, որն ընդդիմանում է նրան։ Աստվածուհու ժպտացող դեմքը չի արտահայտում վախի զգացում, բայց աջ ձեռքը, որով նա բռնել է ոտնամանը, սպառնալի կերպով վեր է պարզված․ ասես դրանով նա սպառնում է Պանին։ Թևավոր Էրոսը փորձում է մի կողմ հրել գայթակղիչին։ Քանդակի կատարյալ մերկությունը ցուցադրված է Աֆրոդիտեի միջոցով, իսկ Պանը մարմնավորում է կենդանական վայրենի մերկությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.namuseum.gr/collection/ellinistiki-periodos-2/
  2. S10.4 APHRODITE & PAN
  3. 3,0 3,1 Скульптурная группа «Афродита, Пан и Эрот»
  4. «Group of Aphrodite, Pan and Eros». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nikolaos Kaltsas (archaeologist). Sculpture in the National Archaeological Museum, Athens, The J. Paul Getty Museum, Los Angeles 2002, ISBN 0-89236-686-9, S. 294—295.
  • Philippe Bruneau (archéologue), Jean Ducat. Guide de Délos, Athènes, École française d'Athènes, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]