Jump to content

Աֆրոդիզիակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆրոդիզիակ
Աֆրոդիզիակները Կյուրասաոյի շուկայում
Ենթակատեգորիագրավչանյութեր Խմբագրել Wikidata
Հետևանքաֆրոդիզիա Խմբագրել Wikidata
Հակառակըանաֆրոդիզիակ Խմբագրել Wikidata

Աֆրոդիզիակներ (հին հունարեն՝ Ἀφροδισιακά < հին հունական Աֆրոդիտե աստվածուհի, ἀφροδισιακός - «սեր»), նյութեր, որոնք խթանում կամ ուժեղացնում են սեռական ցանկությունը կամ սեռական ակտիվությունը, ի հակադրություն անաֆրոդիզիակների, որոնք խանգարում են սեռական հաճույքին կամ ճնշում են ցանկությունը։

Մեկ այլ աղբյուր նշում է, որ աֆրոդիզիակները միջոցներ են, որոնք ունեն արհեստականորեն սեռական զգացմունքներ առաջացնելու կամ ուժեղացնելու հատկություն[1]։

Աֆրոդիզիակները հայտնի են եղել Արևելքում դեռևս հին ժամանակներից, որտեղից դրանք, ըստ երևույթին, եկել են Եվրոպա: Թեոփրաստեսը [«Բույսերի պատմություն», IX.18.9] նկարագրում է ինչ-որ դեղամիջոցներ, որոնք թույլ են տալիս յոթանասուն անգամ անընդմեջ սեռական հարաբերություն ունենալ այնպես, որ, ի վերջո, սերմնահեղուկի փոխարեն սկսում է արյուն հոսել: Փիլարքոսը [«Դրվագներ հույն պատմիչներից» (Fragmenta historicorum Graecorum) FHG.I.344] պատմում է, որ Հնդկաստանի Չանդրագուպտա թագավորի՝ Սելևկոս Ա Նիկատորին ( մ.թ.ա. 312-281) ուղարկած նվերների մեջ կային այնպիսի ուժեղ խթանիչ միջոցներ, որ նույնիսկ երբ դրանք պարզապես դրվում էին սիրով զբաղվողների ոտքերի տակ, ոմանց տալիս էին «թռչունի կիրք», մինչդեռ մյուսներին լիովին թուլացնում էին[2]:

20-րդ դարի սկզբին սեռական ցանկությունը խթանող և սեռական կարողությունը բարձրացնող աֆրոդիզիակներ էին համարվում հետևյալները՝ ձուն, ձկնկիթը, ոստրեները, որսի միսը, տրյուֆելները, ծնեբեկը, նեխուրը, ժենշենը, Turnera diffusa-ն, մուշկը, հաշիշը, կանտարիդինը և այլն[3]:

Ժամանակակից օծանելիքի շուկայում վաճառվում են այնպիսի ապրանքներ, որոնք նշվում են որպես «ֆերոմոններ պարունակող»: Նման միջոցների արտադրողները պնդում են, որ դրանց օգտագործումը «ենթագիտակցական մակարդակում» մեծացնում է գրավչությունը հակառակ սեռի մոտ և գործում է որպես աֆրոդիզիակ[4]: Սակայն դրա հուսալի ապացույցներ չկան:

Լիբիդոն ճնշող կամ բթացնող նյութերը կոչվում են անաֆրոդիզիակներ[5]։

1926 թվականի դեղահաբերի գովազդը ակնարկում է աֆրոդիզիակային ազդեցությունը՝ «լի են կենսունակությամբ ու եռանդով»

Սեռական խնդիրները բժիշկների հետ չցանկանալով քննարկել և դեղորայքի նկատմամբ անվստահության պատճառով, շատ տղամարդիկ սեռական գործառույթը բարելավելու համար օգտագործում են բուսական աֆրոդիզիակներ: Նման միջոցների արդյունավետության հանդեպ հավատը, ինչպես նաև խնդիրը գաղտնի պահելու ցանկությունը նպաստում են դրանց ժողովրդականությանը։ Աֆրոդիզիակները հասանելի են տարբեր ձևերով՝ տեղական ալկոհոլի հետ խառնուրդներից մինչև փաթեթավորված հաբեր և հեղուկ պատրաստուկներ: Բուսական միջոցների օգտագործման աճը կապված է ամբողջ աշխարհում սեռական խնդիրների տարածվածության աճի հետ[6]:

Աֆրոդիզիակներն աշխարհի ժողովուրդների շրջանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Caesalpinia bonducԲենինում ավանդաբար օգտագործվող աֆրոդիզիակներից մեկն է, որի հատկությունները հաստատվել են արու առնետների վրա կատարված ուսումնասիրությամբ[7]:
  • Schumanniophyton magnificumտորոնազգիների ընտանիքի թուփ է, բակա պիգմեյներն այն օգտագործում են որպես աֆրոդիզիակ, և ցեղային լեզվով այն կոչվում է գոգոլոգո: Դրա հատկությունները հաստատվել են արու առնետների վրա կատարված ուսումնասիրությամբ[8]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Афродизиака». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «Афиней. Пир мудрецов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. Афродизиаки // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  4. «Обаяние и обоняние: как феромоны управляют нашими чувствами и поведением | Вокруг Света». www.vokrugsveta.ru (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ օգոստոսի 14-ին.
  5. «Анафродизиака — Сексологическая энциклопедия». Gufo.me (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ օգոստոսի 14-ին.
  6. Odebode, Aminat Adeola; Awoye, Issa Baba (2022 թ․ օգոստոսի 1). «Attitude of literate married men towards the use of aphrodisiac herbs in Ilorin, Kwara state, Nigeria». African Health Sciences (անգլերեն). 22 (2): 428–435. doi:10.4314/ahs.v22i2.49. ISSN 1729-0503.
  7. Sindete, Mariette; Rharass, Tareck; Gbankoto, Adam; Yemoa, Achille; Ganfon, Habib; Adjagba, Marius; Ribou, Anne-Cécile (2021). «A comparative study of Caesalpinia bonduc (L.) Roxb. root extracts on sexual behaviour in male Wistar rats». Andrologia (անգլերեն). 53 (7): e14072. doi:10.1111/and.14072. ISSN 1439-0272.
  8. Feune, Patrick Kevin Moto; Keumedjio, Paulin Teko; Béboy, Sara Nathalie Edjenguèlè; Jignoua, Yannick Sani; Massah, Fabiola Jenny; Saidou, Sylvestre Tsila; Ndjakou, Bruno Lenta; Lunga, Paul Keilah; Moundipa, Paul Fewou (2024 թ․ դեկտեմբերի 5). «UHPLC-MS/MS profiling and in vivo aphrodisiac and androgenic effects of the aqueous extract of the roots of Schumanniophyton magnificum (K. Schum.) Harms». Journal of Ethnopharmacology. 335: 118598. doi:10.1016/j.jep.2024.118598. ISSN 0378-8741.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Рэч Кристиан Растения любви: история афродизиаков и руководство по их определению и использованию. — Екатеринбург: Ультра.Культура, 2006. — 208 с. — ISBN 5-9681-0110-5

Արատաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]