Աֆրիկյան ցիվետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աֆրիկյան ցիվետ
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Civettictis civetta
Հատուկ պահպանություն


Աֆրիկյան ցիվետ (աֆրիկյան ցիվետ, լատ․Civettictis civetta), վիվերիդ տեսակի գազանների ընտանիքի կաթնասուն։ Civettictis տեսակի միակ կենդանին է, որը նախկինում պատկանում էր Վիվերրա տեսակի կենդանիների շարքին։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Civettictis և civetta տեսակի անվանումն առաջացել է ֆրանսերեն civette, իտալերեն zibetto, միջնադարյան լատիներենում zibethum, արաբերեն . زباد‎ (zabād) բառերից, որոնք նշանակում են ցիբետ[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի ձևով աֆրիկյան ցիվետը նման է կատվին։ Նրա գլուխը լայն է, ունի սուր ձգված մռութ, կարճ, սուր ականջներ, կլոր փոքր-ինչ թեք աչքեր։ Աֆրիկյան ցիվետի մարմինը երկար և գեր է։ Պոչը միջին երկարության է և նրա երկարությունը մոտավորապես հավասար է մարմնի կեսի երկարությանը։ Ոտքերը միջին երկարության են։ Մորթին կոշտ է և բավականին հազվադեպ հանդիպող։ Բաշը ձգվում է մինչև մարմնի կենտրոն և վերջանում է պոչի մոտ։ Մորթու հիմնական գույնը մոխրա-դեղնագույն է, որի վրա հաճախ հանդիպում են սև ու սպիտակ բծեր։ Տարբեր առանձնյակների վրա դրանք գտնվում են մարմնի տարբեր մասերում։ Աֆրիկյան ցիվետի պոչի վրայի մորթին ավելի խիտ է։ Նրա պոչի վրա կան մոտավորապես 5 սև օղակաձև նախշեր, որոնց ծայրերը սև գույն են։ Աֆրիկական ցիվետի մարմնի երկարությունը սովորաբար չի անցնում 65 սանտիմետրը։ Պոչի երկարությունը մոտավորապես 30 սանտիմետր է։ Վզակոթի բարձրությունը 25-30 սանտիմետր է։ Աֆրիկյան ցիվետին պահում են միայն վանդակներում, կերակրում են մսով, հատկապես թռչնամսով։ Եթե փոքր տարիքի ցիվետ են բռնում, ապա հեշտ է նրան վարժեցնել։

Աֆրիկյան ցիվետ

Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Աֆրիկայում՝ Սահարայից ավելի հարավ, բացառությամբ՝ Հարավային Աֆրիկայի և Սոմալի թերակղզու։

Ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնացնում են 6 տեսակի աֆրիկյան ցիվետը (Civettictis civetta

  • C. c. civetta
  • C. c. australis
  • C. c. congica
  • C. c. pauli
  • C. c. schwarzi
  • C. c. volkmanni

Պահպանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներդրված է III CITES հավելվածում Բոտսվանայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Integrated Taxonomic Information System — 2003.
  2. Mammal Species of the World — 2005.
  3. «civet»։ Lexico.com։ Oxford University Press։ Վերցված է 2019-08-28