Ստեղծվել է Աֆրիկա-մալգաշական միության (1965 թվականից՝ Աֆրիկա–մալգաշական ընդհանուր կազմակերպություն) հիման վրա, որի մասնակիցները ընկերակցում են «Ընդհանուր շուկա»-ին։ Կազմակերպչորեն ձևավորվել է 1966 թվականին։ Գլխավոր մարմիններն են՝ Պետությունների և կառավարությունների ղեկավարների կոնֆերանսը, Սինիստրների խորհուրդը և Վարչական գլխավոր քարտուղարությունը։ Կազմակերպության նպատակն է՝ աջակցել անդամ-երկրների տնտեսական, սոցիալական, տեխնիկական և մշակութային զարգացմանը, ինչպես նաե արտաքին քաղաքական հարցերի շուրջ կոնսուլտացիաների անցկացմանը։ 1970 թվականի հունվարին կայացավ կազմակերպության պետությունների և կառավարությունների ղեկավարների կոնֆերանս, որն ամփոփեց ՕՔԱՄՄ–ի 10 տարվա գործունեությունը և նախանշեց նրա զարգացման հեռանկարները։ Այն քննարկեց անդամ–երկրների հարաբերությունը «Ընդհանուր շուկա»-ի հետ, կազմակերպության ներսում տնտեսական, առևտրական և մշակութային համագործակցության ամրապնդման հարցերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 181)։