Աֆրիկայի գաղութացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աֆրիկայի գաղութացում, աֆրիկյան մայրցամաքի եվրոպական գաղութացման գործընթացն է (նախկինում՝ նաև ասիական

Աֆրիկայի եվրոպական վերահսկողության հնագույն պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Աֆրիկայի քարտեզ, մոտ. 1736 թվական, «պատկերելով, թե ինչն է պատկանում Անգլիային, Հոլանդիային, Դանիային և այլն»:

Անտիկ ժամանակներից Հյուսիսային Աֆրիկան ենթարկվել է գաղութացման ​​Եվրոպայի և Փոքր Ասիայի կողմից[1]։

Աֆրիկյան տարածքները հպատակեցնելու եվրոպացիների առաջին փորձերը վերաբերում են մ.թ.ա. 7-5-րդ դարերի հին հունական գաղութացման ժամանակներին, երբ բազմաթիվ հունական գաղութներ հայտնվեցին Լիբիայի և Եգիպտոսի ափերին։ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումները նշանավորեցին հելլենականացման բավականին երկար ժամանակաշրջանի սկիզբը։

Կարթագեն քաղաքը հիմնադրվել է ժամանակակից Թունիսի տարածքում փյունիկեցիների կողմից և եղել է Միջերկրական ծովի կարևորագույն տերություններից մեկը մինչև մ.թ.ա. 4-րդ դարը։ Երրորդ Պունիկյան պատերազմից հետո այն գրավվել է հռոմեացիների կողմից և դարձել Աֆրիկա նահանգի կենտրոնը։ Վաղ միջնադարում այս տարածքում հիմնադրվել է Վանդալների թագավորությունը, իսկ հետագայում այն ​​եղել է Բյուզանդիայի կազմում։

Հռոմեական զորքերի արշավանքները հնարավորություն տվեցին համախմբել Աֆրիկայի ողջ հյուսիսային ափը հռոմեացիների վերահսկողության տակ։ Չնայած հռոմեացիների լայնածավալ տնտեսական գործունեությանը և նրանց կողմից քաղաքների և կառույցների շինարարությանը, Հյուսիսային Աֆրիկայի տարածքները ենթարկվեցին թույլ հռոմեականացման, սակայն հավանաբար կլիմայի չափազանց չորության և բերբերական ցեղերի շարունակական ակտիվության պատճառով չնվաճվեցին հռոմեացիների կողմից։

Հին Եգիպտոսի քաղաքակրթությունը նույնպես ընկել է նախ հույների, ապա հռոմեացիների տիրապետության տակ։

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական կայսրության անկման շրջանում վանդալների կողմից ակտիվացած բերբերները վերջնականապես ոչնչացրեցին եվրոպական, ինչպես նաև քրիստոնեական քաղաքակրթության կենտրոնները Հյուսիսային Աֆրիկայում։ Արաբների ներխուժումը իր հետ բերեց իսլամը և դուրս մղեց Բյուզանդական կայսրության տիրապետումը, որը դեռևս վերահսկում էր Եգիպտոսը։ 7-րդ դարի սկզբին Աֆրիկայում վաղ եվրոպական պետությունների գործունեությունը լիովին դադարեցվել էր, և, ընդհակառակը, Աֆրիկայից արաբների էքսպանսիան տարածվել էր Հարավային Եվրոպայի շատ շրջաններ։

Արմատական ​​փոփոխությունների դարաշրջանը եկավ միայն Ռեկոնկիստայի վերջին փուլերում, երբ Պիրենեյան թերակղզու քրիստոնյա առաջնորդները, հաղթելով մուսուլմանների դեմ պայքարում, իրենց հայացքներն ուղղեցին դեպի Ջիբրալթարի հակառակ ափը՝ դեպի իսլամական քաղաքակրթության գլխավոր կենտրոններից մեկը՝ Մաղրիբի երկրներ։ 15-16-րդ դարերում իսպանական և պորտուգալական զորքերի հարձակումների շնորհիվ Աֆրիկայում մի շարք հենակետեր գրավվեցին (Կանարյան կղզիների, ինչպես նաև Սեուտայի, Մելիլյայի, Օրանի, Թունիսի և շատ այլ ամրոցներ)։ 13-րդ դարից սկսած Վենետիկի և Ջենովայի իտալացի ծովագնացները նույնպես լայնածավալ առևտուր էին անում տարածաշրջանում։

15-րդ դարի վերջում պորտուգալացիները փաստացի վերահսկում էին Աֆրիկայի արևմտյան ափը, որտեղ ակտիվ ստրկավաճառություն էի անում։ Հետևելով սրանց այլ եվրոպացիներ՝ հոլանդացիներ, ֆրանսիացիներ և բրիտանացիներ ևս ուղղվեցին դեպի Աֆրիկա։

Վաղ նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարից սկսած արաբական առևտուրը Աֆրիկայի հետ հանգեցրեց Արևելյան Աֆրիկայի աստիճանական գաղութացմանը՝ Զանզիբարի շրջանում։ Ու թեև Արևմտյան Աֆրիկայի որոշ քաղաքներում հայտնվեցին արաբական թաղամասեր, դրանք չդարձան գաղութներ, և Մարոկկոյի փորձերը՝ ենթարկեցնել Սահելը, անհաջող ավարտվեցին[2]։

Վաղ եվրոպական արշավները կենտրոնացած էին անմարդաբնակ կղզիների գաղութացմանը, ինչպիսիք են Կաբո Վերդեն ու Սան Տոմեն, և ափի երկայնքով ամրոցներ ստեղծելուն՝ որպես առևտրային բազաներ։

Մրցավազք Աֆրիկայի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկայի քարտեզ, 1910 թվական

19-րդ դարի երկրորդ կեսին, հատկապես Բեռլինի կոնֆերանսից հետո (1884), Աֆրիկայի գաղութացման գործընթացն այնպիսի մասշտաբներ ստացավ, որ այն կոչվեց «մրցավազք Աֆրիկայի համար»։ Գրեթե ամբողջ մայրցամաքը (բացառությամբ անկախ մնացած Եթովպիայի և Լիբերիայի) մինչև 1900 թվականը բաժանվեց մի շարք եվրոպական տերությունների միջև։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Իտալիան պահպանեցին իրենց հին գաղութները, իսկ Իսպանիան և Պորտուգալիան որոշ չափով ընդլայնեցին դրանք։

1913 թվականին Աֆրիկյան մայրցամաքում եվրոպական գաղութատիրական տերությունների կողմից վերահսկվող տարածքները՝ ցուցադրված ներկայիս ազգային սահմանների հետ միասին      Բելգիա      Մեծ Բրիտանիա      Ֆրանսիա      Գերմանիա

     Իտալիա      Պորտուգալիա      Իսպանիա      Անկախ]] Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան կորցրեց իր բոլոր գաղութները (հիմնականում 1914 թվականին), որոնք պատերազմից հետո անցան այլ գաղութատիրական տերությունների տիրապետման տակ։

Աֆրիկյան գաղութներն ըստ մետրոպոլիայի (1900 թվականի դրությամբ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա (մինչև 1919 թվական)[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային գոտի (1923-1956)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանժեր՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և 1928 թվականից Իտալիայի համատեղ հսկողության ներքո (այժմ՝ Մարոկկոյի կազմում)։

Ապագաղութացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկայի ապագաղութացման գործընթացը հիմնականում սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1960 թվականը հայտարարվել է Աֆրիկայի տարի՝ ամենամեծ թվով գաղութների ազատագրման տարի։

Ներկայումս եվրոպական երկրների վերահսկողության տակ են գտնվում.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]