Աֆրասիաբ Բեդելբեկլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աֆրասիաբ Բեդելբեկլի
Afrasiyab Badalbeyli 1930-s.jpg
Բնօրինակ անունադրբ.՝ Əfrasiyab Bədəlbəy oğlu Bədəlbəyli
Ծնվել էապրիլի 19, 1907(1907-04-19)[1]
Բաքու, Ռուսական կայսրություն
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 6, 1976(1976-01-06)[1] (68 տարեկանում)
Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, երաժշտագետ, կոմպոզիտոր, լիբրետիստ և երաժշտական քննադատ
ՇրջանավարտԲաքվի պետական համալսարան և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա

Աֆրասիաբ Բեդելբեկլի(ադրբ.՝ Əfrasiyab Bədəlbəyli), (ապրիլի 19, 1907(1907-04-19)[1], Բաքու, Ռուսական կայսրություն - հունվարի 6, 1976(1976-01-06)[1], Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի դասական կոմպոզիտոր և դիրիժոր[2], Ադրբեջանական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ (1960)։ Եղել է ադրբեջանական, ռուսական և արևմտաեվրոպական կոմպոզիտորների օպերաների և բալետների դիրիժոր: Առաջին ադրբեջանական բալետի՝ «Կույսի աշտարակ»-ի (1940) հեղինակն է: Նա նաև բազմաթիվ օպերաների և սիմֆոնիկ պոեմների հեղինակ է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրասիաբ Բեդելբեկլին ծնվել է 1907 թվականին ապրիլի 19-ին Բաքվում: Նա սովորել է Բարձրագույն մանկավարժական ինստիտուտում, Բաքվի թատերական քոլեջում, Ադրբեջանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում և Լենինգրադի կոնսերվատորիայում: 20 տարեկանում Աֆրասիաբը երաժշտություն է գրում Ջաֆար Ջաբբարլու «Կրակի հարսը» պիեսի համար: Երկար ժամանակ աշխատել է Մոսկվայի և Լենինգրադի Օպերայի և Բալետի թատրոններում որպես դիրիժորի օգնական: 1938-ից մինչև իր կյանքի ավարտը նա աշխատել է որպես դիրիժոր, Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում: 1940 թվականից հանդիսանում է արվեստի վաստակավոր գործիչ, իսկ 1960 թվականից՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ: Աֆրասիաբ Բեդելբեկլին մահացել է 1976 թվականի հունվարի 6-ին Բաքվում[3]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելքում առաջին բալետը «Կույսի աշտարակի»

Աֆրասիաբ Բեդելբեկլին ադրբեջանական առաջին բալետի հեղինակն է[4]: Աֆրասիաբ Բեդելբեկլը սովորել է ջութակ նվագել Լ. Բրեթանիսկու դասարանում: Նա նաև կարողացավ կատարյալ նվագել թառ[5]: 1928 թվականին հունվարի 1-ին Աֆրասիաբ Բադալբեկլին սկսեց աշխատել որպես թարգմանիչ «Կոմունիստ» թերթում: 1930 թվականի մայիսի 15-ին Աֆրասիաբ Բեդելբեկլին հրավիրվել է Մ.Ֆ.Ահունդովի անվան Մեծ թատրոն:

Աֆրասիաբ Բեդելբեկլին 1932 թվականին ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետ ՛պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն ստանալու համար:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «В связи с концертом Афрасияба» («Əfrasiyabın konserti münasibətilə») // «Коммунист» : газета. — 1933.
  • М. Ибрагимов. «Ценный подарок» // «Коммунист» : газета. — 1940.
  • А. Аббасов. «Опера в духе современности» («Müasir ruhlu operamız») // «Азербайджанская молодёжь» : газета. — 1970.
  • Й. Пашаева. «Афрасияб Бадалбейли и народная музыка» = «Əyrasiyab Bədəlbəyli və Azərbaycan xalq musiqisi». — Баку: «Нурлан», 2002.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]