Աֆղանստանի ներքին քաղաքականություն
Աֆղանստանը տոտալիտար ռեժիմով կրոնապետական էմիրություն է, որը կառավարվում է Թալիբանի կողմից՝ քաղաքական և ռազմական իսլամիստական շարժում, որը հետևում է Դեոբանդի ջիհադիստական գաղափարախոսությանը։ Այլախոհությունը թույլատրելի չէ և քաղաքականությունը հիմնականում սահմանափակվում է թալիբների ներքին քաղաքականության բանավեճերով և իշխանության համար պայքարով[1][2]։ Չկա սահմանադրություն կամ իրավունքի գերակայության այլ հիմք։ Կառուցվածքը անձնիշխանական է, որտեղ ողջ իշխանությունը կենտրոնացած է գերագույն առաջնորդի և նրա հոգևոր խորհրդականների ձեռքում[3][4]։ V-Dem ժողովրդավարության ինդեքսների համաձայն՝ Աֆղանստանը 2023 թվականի դրությամբ աշխարհում 4-րդ ամենաքիչ ընտրական ժողովրդավարական երկիրն է եղել[5]։
Աֆղանստանը տասնամյակներ շարունակ անկայուն է եղել՝ հաճախակի հեղաշրջումներով, քաղաքացիական պատերազմներով և իշխանության բռնի փոխանցումներով։ 2021 թվականին Թալիբանը զավթել է իշխանությունը Արևմուտքի կողմից աջակցվող Իսլամական Հանրապետությունից և վերակազմավորել կառավարությունը՝ Հանաֆիի դպրոցի համաձայն, ինչպես նաև շարիաթի օրենքներով շատ ավելի խիստ կառավարություն ստեղծելու համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆղանստանում կառավարական գործողությունները պատմականորեն բաղկացած են եղել իշխանության համար պայքարից, հեղաշրջումներից և իշխանության անկայուն փոխանցումներից։ Երկիրը կառավարվել է կառավարման տարբեր համակարգերով, այդ թվում՝ միապետություն, հանրապետություն, կրոնապետություն, բռնապետություն և կոմունիստական պետություն։
- 1709 - Միրվեյս Հոթակը, Հոթակի դինաստիան Քանդահարում հռչակել է Աֆղանստանը անկախ պետություն։
- 1747 - Ահմադ Շահ Դուրանին հիմնադրել է Դուրանիի կայսրությունը և ավելացրել նոր տարածքներ։
- 1818 - Ֆաթեհ Խան Բարաքզայի մահապատիժը, որին հաջորդել է Դուրանի կայսրության փլուզումը հաջորդ մի քանի տարիների ընթացքում։
- 1826 - Դոստ Մոհամմադ խանի ապստամբությունը Քաբուլում։
- 1838 - Բրիտանական Հնդկաստանը ներխուժել է երկիր Առաջին անգլո-աֆղանական պատերազմի ժամանակ՝ փորձելով վերականգնել շահ Շուջա Դուրանիին Աֆղանստանի գահին։ Դա եղել էԱֆղանստանի քաղաքականության մեջ արտաքին ազդեցության սկիզբը։ Սկսվել է Մեծ խաղը (Բրիտանական կայսրության և Ռուսական կայսրության միջև մրցակցություն Աֆղանստանի շուրջ):
- 1842 - Բրիտանացիները պարտվել են և Բարաքզայիները վերականգնվել են գահին Դոստ Մոհամմադ խանի գլխավորությամբ։
- 1855 - Դոստ Մոհամմադ խանը Քանդահարը ավելացրել է իր տիրույթին՝ Քանդահարի նվաճումից հետո։
- 1863 - Դոստ Մոհամմադ Խանը ավարտել է Աֆղանստանի մեծ մասի վերամիավորումը՝ 1862-1863 թվականների Հերաթի արշավանքից հետո։
- 1863 - Դոստ Մոհամմադ խանը մահացել է և Դոստ Մոհամմադի իրավահաջորդության համար սկսվել է երրորդ աֆղանական քաղաքացիական պատերազմը։
- 1869 - Շեր Ալի Խանը հաղթանակ է տարե; Աֆղանստանի քաղաքացիական պատերազմում։
- 1878 - Սկսվել է Երկրորդ անգլո-աֆղանական պատերազմը, որի ընթացքում բրիտանացիները ձգտել են վերացնել ռուսական ազդեցությունը երկրում։
- 1880 - Երկրորդ անգլո-աֆղանական պատերազմն ավարտվել է, իսկ Աբդուր Ռահման խանը հաստատվել որպես Աֆղանստանի կառավարիչ։
- 1919 - Երրորդ անգլո-աֆղանական պատերազմից հետո գահ է բարձրաձել էմիր Ամանուլլահ խանը և այդպիսով ավարտվել է բրիտանական իշխանության ազդեցությունը։
- 1973 - Մոհամմադ Դաուդ Խանը՝ այդ ժամանակվա վարչապետը և թագավորական ընտանիքի անդամը զավթել է իշխանությունը, մինչ թագավոր Մոհամմադ Զահիր Շահը այցելել է Իտալիա։
- 1978 - Դաուդ Խանը և նրա ընտանիքը սպանվել են Սաուրի հեղափոխության ժամանակ, իսկ Աֆղանստանի կոմունիստական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (PDPA) զավթել է իշխանությունը։
- 1979 - Նուր Մուհամմադ Տարաքին՝ Ժողովրդավարական-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարը սպանվել է և փոխարինվել է Հաֆիզուլլահ Ամինով: Այնուհետև Ամինը սպանվել է և Խորհրդային Միությունը ներխուժում է իրականացրել։ Բաբրակ Քարմալը նշանակվել է նոր առաջնորդ։
- 1987 - Ժողովրդավարական-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար և նախագահ Մոհամմադ Նաջիբուլլահը փոխարինել է Քարմալին և երկիրը սկսել է որոշակի կայունություն տեսնել։
- 1989 - Խորհրդային բանակը դուրս է բերել բոլոր զորքերը երկրից։ ԱՄՆ դեսպանատունը փակվել է։
- 1992 - Կուսակցության առաջնորդ Նաջիբուլլահը հրաժարական է տվել և Քաբուլը անցել է մոջահեդական խմբավորումների ձեռքը։ Բուրհանուդդին Ռաբանին դարձել է Աֆղանստանի նորաստեղծ Իսլամական պետության առաջնորդը և սկսվել է քաղաքացիական պատերազմ։
- 1996 - Աֆղանստանի Իսլամական Էմիրության հիմնադիր Մուլլա Օմարը Ղանդահարում հռչակվել է Գերագույն առաջնորդ և նրա թալիբական ուժերը սկսել են նվաճել երկրի հյուսիսային մասերը։
- 2001 - Միացյալ Նահանգները և կոալիցիոն ուժերը ներխուժել են Աֆղանստան։ Ներխուժման հիմնական նպատակը Ուսամա բեն Լադենին և նրա բոլոր «Ալ-Քաիդայի» անդամներին գերի վերցնելը կամ սպանելն է եղել։ Այս գործընթացում թալիբների վարչակարգը փոխվել է։ Համիդ Քարզայը դարձել է Աֆղանստանի ժամանակավոր վարչակազմի ղեկավար Գերմանիայում Աֆղանստանի վերաբերյալ միջազգային համաժողովում[6]։
- 2004 – Լոյա Ջիրգան ընդունել է նոր սահմանադրություն՝ վերակառուցելով կառավարությունը որպես իսլամական հանրապետություն։
- 2004 - Համիդ Քարզայը ընտրվել է Աֆղանստանի նախագահ։
- 2014 - Աշրաֆ Հանին ընտրվել է Աֆղանստանի նախագահ, Աբդուլլահ Աբդուլլահը դարձել է երկրի գլխավոր գործադիր տնօրեն (CEO):
- 2021 - Նախագահ Հանին փախչում է ԱՄԷ, այն բանից հետո, երբ թալիբների զինյալները հասնում են Քաբուլ: Հիբաթուլլահ Ախունզադան դառնում է Աֆղանստանի գերագույն առաջնորդ։
Սահմանադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆղանստանն այժմ գործում է առանց հստակ սահմանադրության կամ օրենքի գերակայության որևէ հիմքի։ Կառավարությունն ինքն իրեն անվանում է «ժամանակավոր», ինչպես որ այն եղել է 1996-2001 թվականների առաջին թալիբների կառավարության ժամանակ[7]։ Թալիբանի ղեկավարությունը կառավարում է հրամանագրերով, իսկ դատավորներն ու թալիբների զինյալները տեղում որոշում են, թե ինչպես կիրառել օրենքը՝ հիմնվելով շարիաթի իրենց մեկնաբանության վրա։ Այնուամենայնիվ առաջարկվել են որոշ ուղեցույցներ և թալիբների ներսում հայտնվել է սահմանադրական քննարկումների պատմություն, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել նրանց ներկայիս կառավարման մասին[8][9]։
Թալիբները պատմականորեն Ղուրանը համարել են իրենց սահմանադրությունը։ Ուլեմայի (գիտնականների) խորհուրդը մշակել է դաստուր (հիմնական օրենք), որը հաստատվել է Գերագույն դատարանի կողմից 1998 թվականին և վերալիազորվել ապստամբության համար 2005 թվականի հուլիսին՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության 2004 թվականի Սահմանադրության հրապարակման։ Դաստուրը անորոշ է՝ այն Մուլլա Օմարին անվանում է Գերագույն առաջնորդ և այդ պաշտոնում դնում ամենաբարձր իշխանության ներկայացուցչին, բայց չի ուրվագծում ընտրության գործընթացը կամ պաշտոնի սահմանափակումները։ Այնուամենայնիվ այն նշում է, որ գերագույն առաջնորդը պետք է լինի տղամարդ սուննի մուսուլման և հանաֆիական իսլամական իրավագիտության դպրոցի հետևորդ։ Դաստուրը նաև ստեղծում է միապալատ շուրա խորհուրդ՝ որպես բարձրագույն օրենսդիր մարմին, որի բոլոր անդամները նշանակվում են գերագույն առաջնորդի կողմից և թույլ է տալիս ունենալ Նախարարների խորհուրդ՝ նախագահի գլխավորությամբ, որի դերը քաղաքականության իրականացումն է[8][10][11]։ Թալիբանի իշխանության վերադառնալուց հետո խումբը հայտարարել է 1964 թվականի միապետական սահմանադրության այն մասերի ընդունման մասին, որոնք «չեն հակասում շարիաթի օրենքներին»՝ երկիրը ժամանակավորապես կառավարելու համար։ Դիտորդները նշել են, որ դաստուրը հետևվում է, չնայած դրա և 1964 թվականի Սահմանադրության միջև քիչ հակասություններ կան, որը թագավորին հսկայական լիազորություններ էր շնորհում[12][13]։ 2022 թվականի օգոստոսին Փարվանի նահանգապետ Օբեյդուլլահ Ամինզադան հայտարարել է, որ Գերագույն առաջնորդ Հիբաթուլլահ Ախունդզադան հայտարարել է 2004 թվականի Սահմանադրության չեղարկման մասին և հրամայել է կառավարությանը չօգտագործել 1964 թվականի Սահմանադրությունը որպես փոխարինող՝ որոշելով, որ ոչ մեկը համատեղելի չէ շարիաթի հետ[14]։
Թալիբների կարծիքը նոր սահմանադրության վերաբերյալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թալիբանի հետ հարցազրույց տված ազդեցիկ անձինք, այդ թվում՝ Քաղաքական հանձնաժողովի անդամները, ենթադրել են, որ դաստուրը երբեք նախատեսված չի եղել որպես մշտական սահմանադրություն, այլ՝ որպես փաստաթուղթ, որը ուրվագծում է Թալիբանի տեսլականը անցումային պետության վերաբերյալ։ Մոտավորապես 2010 թվականին դաստուրը անհետացել է թալիբների դիսկուրսից և Քաղաքական հանձնաժողովի հարցազրույցի մասնակիցները ենթադրել են, որ ԱՄՆ-ից հետո նոր քաղաքական շրջանակ մշակելու տեղ կլինի։ Նրանք հետևողականորեն հայտարարել են, որ նոր սահմանադրությունը կմշակվի միայն բաց խորհրդակցական գործընթացի միջոցով, այլ ոչ թե միակողմանիորեն կպարտադրվի երկրին։ Այնուամենայնիվ, նրանք անփոփոխ կերպով հայտարարել են, որ այն կուրվագծի իսլամական պետություն և հիմնադիր ժողովը մեծ մասամբ կազմված կլինի շարիաթի իրավունքին տեղյակ ուլեմաներից։ Հարցազրույց տված որոշ անձինք նշել են, որ 2004 թվականի Սահմանադրությունը բավականաչափ իսլամական էր, և որ Իսլամական Հանրապետությունը տառապում էր քաղաքական, այլ ոչ թե կրոնական, անօրինականությունից՝ արտաքին տերությունների ազդեցության պատճառով։ Հետևաբար նրանք բաց են թողել 2004 թվականի սահմանադրության նման սահմանադրություն ընդունելու հնարավորությունը[15]։
Սահմանադրության նախագծի մշակման հետազոտական հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի սկզբին, սակայն այդ ժամանակվանից ի վեր որևէ թարմացում չի տրամադրվել[9]։ 2022 թվականի սեպտեմբերին արդարադատության նախարարի պաշտոնակատար տեղակալ Մաուլվի Աբդուլ Քարիմը հայտարարել է, որ Ղուրանը, ըստ էության, գործում է որպես սահմանադրություն, և բոլոր հարցերը կարող են լուծվել հանաֆիական օրենքի կիրառման միջոցով՝ առանց գրավոր սահմանադրության։ Այնուամենայնիվ, նա ավելացրել է, որ նախարարությունը կպատրաստի սահմանադրություն՝ հիմնված Ղուրանի և Հանաֆիի օրենքի վրա, եթե դա ուղղորդի գերագույն առաջնորդը[16]։
Հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերագույն առաջնորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայբաթուլա Ախունձադան Աֆղանստանի գերագույն առաջնորդն է, որը իշխանություն ունի բոլոր քաղաքական, ռազմական և կրոնական որոշումների, ինչպես նաև կառավարության նշանակումների վերաբերյալ։ Որպես գերագույն առաջնորդ նրա աշխատանքի մեծ մասը կատարվում է Ռահբարի Շուրայի (Առաջնորդության խորհուրդ) հետ համատեղ, որը վերահսկում է Աֆղանստանի կաբինետը և վարչապետը։ Ռահբարի Շուրան՝ Ախունդձադայի հետ համատեղ տարբեր անհատների նշանակում է կաբինետի կարևոր պաշտոններում, որոնք ներառում են վարչապետի, փոխվարչապետի, արտաքին գործերի նախարարի և ներքին գործերի նախարարի պաշտոնները[17]։
Ներկայումս գերագույն առաջնորդը պատասխանատու է նաև Աֆղանստանի կաբինետի ընդհանուր նպատակները որոշելու համար՝ ծառայելով որպես միասնության և առաջնորդության կետ Թալիբանի տարբեր խմբավորումների միջև։ Հայբաթուլա Ախունդձադայի՝ Մավլավիի որակավորման և ֆիքհի գիտելիքների շնորհիվ լայն հարգանք է ստանում թալիբների շրջանում և հետևաբար համարվում է միավորող դեմք[18]։
Առաջնորդության խորհուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռահբարի Շուրան (Առաջնորդության խորհուրդ) 26 անդամից բաղկացած խորհուրդ է, որը օգնում է գերագույն առաջնորդին Աֆղանստանի կառավարման հարցում։ Ըստ տեղեկատվության փոխնախարար և կառավարության խոսնակ Զաբիուլլահ Մուջահիդի՝ Ռահբարի Շուրան կհսկի Նախարարների խորհուրդը և կորոշի կառավարության կարևոր որոշումները[19]։ Խորհուրդը նաև պատասխանատու է եղել իրենց նախորդի մահից հետո նոր գերագույն առաջնորդ նշանակելու համար, սակայն դեռևս հայտնի չէ, թե արդյոք խորհուրդը կիրականացնի այս լիազորությունը 2021 թվականին Քաբուլի անկումից հետո։
Այս կառուցվածքը հիշեցնում է Աֆղանստանի Իսլամական Էմիրության կառավարման եղանակը 1996-ից 2001 թվականներին՝ Մոհամմադ Օմարի գլխավորությամբ։ Սակայն համակարգը համեմատվել է նաև Իրանի Գերագույն Առաջնորդի և նրա կառավարման հոգևոր համակարգի հետ[17]։ Խորհուրդն ինքը նաև Թալիբանի գործադիր մարմինն է եղել Աֆղանստանի պատերազմի ժամանակ՝ որոշելով խմբի ընդհանուր ուղղությունը որպես ապստամբություն։
Ալ Ջազիրայի հաղորդման համաձայն՝ նախարարների խորհուրդը գործնականում անզոր է, քանի որ ամբողջ քաղաքական իշխանությունը իրականում պատկանում է Ախունդզադային և Ռահբարի Շուրային[20], որը գտնվում է Քանդահարում[21]։
Պաշտոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործող ժամանակավոր կաբինետի կազմը ներկայացվել է 2021 թվականի սեպտեմբերի 7-ին հայտարարությամբ[22]։ Ամբողջ երկիրը գլխավորել է Հայբաթուլա Ախունձադան, որը «Թալիբան»-ի ղեկավար է դարձե; 2016 թվականին։ Վարչապետ Մոհամմադ Հասան Ախունդն ընտրվել է որպես փոխզիջումային թեկնածու Թալիբանի չափավոր և կոշտ կողմնորոշման խմբավորումների միջև։ Երկու փոխվարչապետ է եղե;՝ Աբդուլ Գանի Բարադարը և Աբդուլ Սալամ Հանաֆին[23]։
Ընդհանուր առմամբ կաբինետի կազմում (բացառությամբ Հիբաթուլլա Ախունձադայի) ընդգրկված է եղել 33 նախարար։ Բոլոր անվանակոչված նախարարները տղամարդիկ են եղել։ Երկու նախարարներ տաջիկ են եղել, իսկ մեկը (Աբդուլ Սալամ Հանաֆին)՝ ուզբեկ[24]։ Մյուս բոլոր նախարարները, ինչպես նաև Հայբաթուլա Ախունձադան պուշթուն էթնիկ խմբից են։ Որպես երկրի ամենամեծ էթնիկ խումբ՝ պուշթունները երկար ժամանակ գերիշխող դիրք են գրավել թալիբների և ոչ թալիբների քաղաքականության մեջ[25]։ Կառավարության որոշ անդամներ նախարարներ են եղել թալիբների կառավարման նախորդ ժամանակահատվածում, որը տևել է 1996-ից մինչև 2001 թվականը[26]։
Կառավարության կազմը հայտարարել է Թալիբանի գլխավոր խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդին[22], որը նշել է, որ այս կաբինետը ամբողջական չէ և նախատեսվում են հետագա նշանակումներ[24]: Մինչդեռ Թալիբանը նախկինում հայտարարել է, որ ցանկանում է ձևավորել ներառական կառավարություն, բոլոր նախարարները Թալիբանի վաղեմի անդամներ են եղել[23]։
2021 թվականի սեպտեմբերի 21-ին Մուջահիդը հայտարարել է Թալիբանի ժամանակավոր կաբինետի ընդլայնման մասին՝ նշանակելով փոխնախարարներ[27]։ Մուջդահիդը պաշտպանել է բացառապես տղամարդկանցից բաղկացած լրացուցիչ անդամներին՝ ասելով, որ դրանց մեջ են մտնում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են հազարաները և որ կանայք կարող են ավելացվել ավելի ուշ։ Նշանակման մեջ ներառված են եղել Փանջշիրից և Բաղլանից գործիչներ։
Քաղաքականություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի լրիվ անվանումը Աֆղանստանի Իսլամական Էմիրություն է[26]։ Այն որպես իսլամական պետություն՝ թալիբների քաղաքականությամբ շարիաթի օրենքների կիրառումն է[23]։
Չհաստատված բողոքի ցույցերը արգելվել են 2021 թվականի սեպտեմբերի 9-ին՝ կանանց կողմից գլխավորված լայնածավալ բողոքի ցույցերից հետո[28]։ Կանանց վերաբերող քաղաքականությունը ներառել է սպորտով զբաղվելու արգելք[29]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի սեպտեմբերին կառավարությունը հրամայել է տարրական դպրոցները վերաբացել երկու սեռերի համար և հայտարարել միջնակարգ դպրոցները տղաների համար վերաբացնելու ծրագրերի մասին՝ առանց նույնը անելու իգական սեռի աշակերտների համար[30]։ Մինչդեռ Թալիբանը հայտարարում է, որ կին քոլեջի ուսանողուհիները կկարողանան վերսկսել բարձրագույն կրթությունը՝ պայմանով, որ նրանք առանձնացված լինեն տղամարդ ուսանողներից (և դասախոսներից, երբ դա հնարավոր է)[31]։ The Guardian-ը նշել է, որ «եթե ավագ դպրոցները չվերաբացվեն աղջիկների համար, համալսարանական կրթությունը թույլատրելու պարտավորությունները կդառնան անիմաստ, երբ ուսանողուհիների ներկայիս խումբն ավարտի դպրոցը»[30]։ Բարձրագույն կրթության նախարար Աբդուլ Բաքի Հաքանին ասել է, որ կին համալսարանական ուսանողուհիները պարտավոր կլինեն պահպանել պատշաճ հիջաբ, բայց չի մանրամասնել, թե արդյոք դա պահանջում է դեմքը ծածկել[31]։
Քաբուլի համալսարանը վերաբացվել է 2022 թվականի փետրվարին, որտեղ աղջիկ ուսանողուհիները հաճախում էին առավոտյան, իսկ տղամարդիկ՝ կեսօրին։ Երաժշտական բաժնի փակումից բացի, ուսումնական պլանում քիչ փոփոխություններ են գրանցվել[32]։ Իգական սեռի ուսանողուհիները պաշտոնապես պարտավոր են եղելաբայա և հիջաբ կրել մասնակցելու համար, չնայած որոշները փոխարենը շալ են կրել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ առաջին օրը մասնակցությունը քիչ է եղել[33]։
2022 թվականի մարտին Թալիբանը կտրուկ չեղարկել է աղջիկներին միջնակարգ դպրոցում կրթությունը վերսկսելու թույլտվություն տալու ծրագրերը (Աֆղանստանում սահմանվում է որպես յոթերորդ դասարան և ավելի բարձր): Բացառությամբ համալսարանական ուսանողների ներկայիս խմբի, այս որոշմամբ վեցերորդ դասարանն ավարտելը մնում է որպես աֆղան կանանց համար հնարավոր ամենաբարձր կրթական մակարդակը։ Տղաների համար նախատեսված միջնակարգ դպրոցները վերաբացվել են ժամանակացույցի համաձայն։ Կրթության նախարարության հայտարարության մեջ նշվում էր ավագ դպրոցի աղջիկների համար ընդունելի դպրոցական համազգեստի բացակայությունը[34]։
Ճանաչում և հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆղանստանի ՄԱԿ-ում դեսպանը խնդրել է միջազգային հանրությանը չճանաչել նոր կառավարությունը[35]։ Թալիբանը ձգտում է նման ճանաչման և դեռևս չի ստացել այն, այլ կառավարություններ որոշակի չափով համագործակցում են նրա հետ[36]։
Խմբակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխանության գալուց ի վեր եղել են հաղորդագրություններ թալիբների տարբեր ճամբարների միջև խմբակային բաժանման և ներքին կռիվների մասին՝ կապված դիակապտության, թալիբների ապստամբության ներդրման և նոր կառավարությունում քաղաքական նշանակումների հետ։ Ներգրավված խմբավորումների թվում են ինչպես քաղաքական չափավորները, այնպես էլ կրոնական ֆունդամենտալիստները, ջիհադիստները և Հաքանիի ցանցը[21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mohammad Farshad Daryosh (2022 թ․ հուլիսի 22). «Islamic Emirate Leader Bans 'Unproven Allegations' Against Members». TOLOnews. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Mehran, Weeda (2022 թ․ օգոստոսի 16). «The Taliban's Islamic Emirate: An Exclusive Mullah Government». The Diplomat. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Dawi, Akmal (2023 թ․ մարտի 28). «Unseen Taliban Leader Wields Godlike Powers in Afghanistan». Voice of America. Վերցված է 2025 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Jones, Seth G. (2020 թ․ դեկտեմբեր). «Afghanistan's Future Emirate? The Taliban and the Struggle for Afghanistan». CTC Sentinel. Combating Terrorism Center. 13 (11). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ V-Dem Institute (2023). «The V-Dem Dataset». Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Afghanistan's turbulent history». BBC News. 2008 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Who Will Run the Taliban Government?». International Crisis Group. 2021 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2025 թ․ փետրվարի 9-ին.
- 1 2 Bezhan, Frud (2020 թ․ ապրիլի 26). «Taliban Constitution Offers Glimpse Into Militant Group's Vision For Afghanistan». Radio Free Europe/Radio Liberty. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
- 1 2 Watkins, Andrew (2022 թ․ օգոստոսի 17). «One Year Later: Taliban Reprise Repressive Rule, but Struggle to Build a State». United States Institute of Peace. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Osman, Borhan; Gopal, Anand (2016 թ․ հուլիս). «Taliban Views on a Future State» (PDF). Center on International Cooperation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Ahmad, Javid (2022 թ․ հունվարի 26). «The Taliban's religious roadmap for Afghanistan». Middle East Institute. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Gul, Ayaz (2021 թ․ սեպտեմբերի 28). «Taliban Say They Will Use Parts of Monarchy Constitution to Run Afghanistan for Now». Voice of America. Islamabad, Pakistan. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Kamil, Ikramuddin (2022 թ․ հունվարի 26). «What the Taliban's Constitution Means for Afghanistan». Fair Observer. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Abdul Ghafoor Saboori (2022 թ․ օգոստոսի 4). «Parwan Governor, Citing Supreme Leader, Says Previous Constitution Invalid». TOLOnews. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Osman, Borhan; Gopal, Anand (2016 թ․ հուլիս). «Taliban Views on a Future State» (PDF). Center on International Cooperation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Ziaei, Hadia (2022 թ․ սեպտեմբերի 4). «Officials: Afghanistan Does Not Need a Constitution». TOLOnews. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
- 1 2 «What Role Will the Taliban's 'Supreme Leader' Play in the New Government?». thediplomat.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Who Is Haibatullah Akhundzada, The Taliban's 'Supreme Leader' Of Afghanistan?». RFE/RL (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «What Role Will the Taliban's 'Supreme Leader' Play in the New Government?». thediplomat.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Latifi, Ali M. «Taliban divisions deepen as hardliners seek spoils of war». www.aljazeera.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
- 1 2 «Taliban Cabinet has no 'actual' power and that's why they are fighting: Report». Hindustan Times (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
- 1 2 «Taliban announces new government in Afghanistan». Aljazeera. 2021 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
- 1 2 3 «Hardliners get key posts in new Taliban government». BBC News. 2021 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
- 1 2 «Taliban forms 33-member cabinet in Afghanistan: Full list». HindustanTimes. 2021 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «From Taliban-led military rule to West-backed democracy, Pashtuns have always dominated Afghanistan's politics». Firstpost. 2021 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
- 1 2 «Afghanistan: Who's who in the Taliban leadership». BBC. 2021 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Taliban appoints deputy ministers in all-male government». www.aljazeera.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «The Latest: Taliban decrees end to unapproved demonstrations». ABC News. 2021 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Report: Taliban has banned women's sports in Afghanistan». AP. 2021 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
- 1 2 Graham-Harrison, Emma (2021 թ․ սեպտեմբերի 17). «Taliban ban girls from secondary education in Afghanistan». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 18-ին.
- 1 2 «Taliban say women can study at university but classes must be segregated». Reuters (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Kullab, Samya (2022 թ․ փետրվարի 26). «Afghan students return to Kabul U, but with restrictions». Associated Press. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
- ↑ Wali, Qubad (2022 թ․ փետրվարի 26). «Afghan universities reopen, but few women return». Agence France-Presse. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ George, Susannah (2022 թ․ մարտի 23). «Taliban reopens Afghan schools—except for girls after sixth grade». The Washington Post. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
- ↑ «'Taliban Govt Anything But Inclusive': Afghan Envoy Asks UN To Reject Reinstatement Of Islamic Emirate». ABP. 2021 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Trofimov, Yaroslav (2021 թ․ սեպտեմբերի 13). «As Taliban Seek International Acceptance, Countries Seek to Engage—but Stop Short of Recognition». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). ISSN 0099-9660. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.