Աֆինա Ռախել Ցանգարի
Աֆինա Ռախել Ցանգարի հուն․՝ Αθηνά Τσαγγάρη | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 2, 1966[1][2][3] (59 տարեկան) |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օսթինի տեխասյան համալսարան, Թիշչ արվեստի դպրոց և Սալոնիկի համալսարան |
Երկեր | Աթենբերգ և Chevalier? |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինեմատոգրաֆ |
Աֆինա Ռախել Ցանգարի (հունարեն. Αθηνά Τσαγγάρη, ապրիլի 2, 1966[1][2][3], Աթենք, Հունաստան), հույն պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, նկարիչ, միջազգային կինոփառատոների դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆինա Ռախիլ Ցանգարին ծնվել է 1966 թվականի ապրիլի 2-ին։ Նա ուսումնասիրել է գրականագիտություն, փիլիսոփայություն և դրամատուրգիա Արիստոտելի ինստիտուտում՝ Սալոնիկում[4], հետո Տիշ արվեստի դպրոցում՝ Նյու Յորքի համալսարանում, զբաղվել է Պերֆորմատիվ պրակտիկաների ուսումնասիրություններով։ Ավարտելուց հետո Ցանգարին տեղափոխվել է Օսթին, որտեղ ընդունվել Է Տեխասի համալսարան՝ ռեժիսուրայի դասընթաց։ Սակայն կինոյում աշխատելու առաջին փորձը Ցանգարին ձեռք է բերել նախքան համալսարան ընդունվելը։ Ցանգարին դարձել է «Cinematexas» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչն ու կուրատորը, որն անցկացրել է 10 տարվա ընթացքում մինչև 2007 թվականը[5]։
Հրավիրված պատասխանատուները փառատոնի տարբեր տարիներին եղել են Ջիմ Ջարմուշը, Խեյնսը[6].
Տեխասի համալսարանում սովորելու արդյունքը կարճամետրաժ գիտաֆանտաստիկ «The Slow Business of Going»-ն է, որը նկարահանվել է 9 տարբեր քաղաքներում։ Ֆիլմը ստացել է մի քանի մրցանակներ և ներառվել է մշտական հավաքածուի մեջ (MoMA)[7]։
2004 թվականին Ցանգարին հրավիրվել է որպես վիդեո դիզայներ և ռեժիսոր՝ Աթենքի օլիմպիական խաղերի ստեղծագործական խմբում բացման և փակման արարողության վրա աշխատելու համար՝ նկարիչ և ռեժիսոր Դիմիտրիս Պապաիոանի ղեկավարությամբ։ Այդ ժամանակից ի վեր նա պարբերաբար հանդես է գալիս որպես նախագծող դիզայներ։ 2008 թվականին նա Բեյջանգի մայրաքաղաքի թանգարանի համար ստեղծել է ինստալյացիա անցած Օլիմպիական խաղերի մոտիվներով, 2009 թվականին պատրաստել է Հին Ակրոպոլիս թանգարանի բացման ծրագիրը[7]։
2004 թվականին Ցանգարին Աթենքում հիմնադրել է «Haos Film» ընկերությունը, որը դարձել է անկախ կինեմատոգրաֆիական հարթակի մասին պատկերացումների մարմնացում, որոնք ձևավորվել են դեռևս Օսթինում սովորելու ժամանակ[8]։ Ընկերությունը մասնակցել է ֆիլմի արտադրության ողջ ընթացքին[9]։
2012 և 2014 թվականներին Ցանգարին հանդես է եկել որպես կրեատիվ օգնական Սանդենս փառատոնում։ 2013 թվականին Սյուզան Բիերի հետ միասին մտնում էր Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի կազմի մեջ, որը այդ տարի գլխավորում էր Վոնգ Կարվայը։ 2014-2015 ուսումնական տարում Ցանգարին, որպես հրավիրված դասախոս, աշխատել է Հարվարդի համալսարանում՝ Բոստոնում։ Աֆինա Ռահիլ Ցանգարին բազմաթիվ միջազգային կինոփառատոների և մրցանակների բազմակի դափնեկիր է (առաջին կարճամետրաժ ֆիլմը «The Slow Business of Going»-ը, ստացել է ավելի քան 10 պարգևներ և հատուկ հիշատակումներ, «Village Voice»-ը Ռոտերդամի կինոփառատոն, Էդինբուրգի կինոփառատոն, Նյու Յորքի անդեգրաունդյան ֆիլմերի փառատոն, առաջին լիամետրաժ ֆիլմ, «Attenberg», որի պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի 67-րդ կինոփառատոնում), արժանացել է բազմաթիվ մրցանակների, հավակնում է ստանալ Ոսկյա արմավենու ճյուղը Յորգոս Լանտիմոսի, Բաբիս Մակրիդիսի և այլ երիտասարդ ռեժիսորների հետ միասին։ Աֆինա Ռախել Ցանգարին անվանում են նոր հունական կինոյի ներկայացուցիչ[10][11][12][13], սակայն ինքն այդ պատկանելությունը հերքում է. «Ոչ մի հոսանք չկա։ Մենք աշխատում ենք միասին, այնպես որ մենք ունենք մեր սեփական լեզուն։ Մենք ռեժիսորների համար ընկերություն ենք հիմնել, մենք կախված չենք պրոդյուսերներից և ինքներս ենք միմյանց պատկերների պրոդյուսերը[14]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 թվական — «The Slow Business of Going»
- 2010 թվական — «Աթենբերգ» (անգլ.՝ Attenberg)
- 2012 թվական — «Կապսուլա» (անգլ.՝ The Capsule)
- 2013 թվական — «Վենետիկ 70։ Ապագայի վերագործարկում» (անգլ.՝ Venice 70: Future Reloaded), դրվագ «24 Frames per Century»
- 2013 թվական — «Բորջիա» (անգլ.՝ Bordgia), երկու էպիզոդ
- 2015 թվական — «Շեվալիե» (անգլ.՝ Chevalier)
Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 թվական — «The Slow Business of Going»
- 2005 թվական — «Կինետա» (հունարեն՝ Κινέτα), ռեժ․՝ Յորգաս Լանտիմոս
- 2006 թվական — «Palestine Blues», ռեժ․՝ Նիտա Սինոկրատ
- 2009 թվական — «Ժանիք» (հունարեն՝ Κυνόδοντας), ռեժ․՝ Յորգաս Լանտիմոս
- 2010 թվական — «Ատելության սեր» (անգլ.՝ Lovers of Hate), ռեժ․՝ Բրայան Պոյսեր
- 2011 թվական — «Ալպեր» (հունարեն՝ Αλπεις), ռեժ․՝ Յորգաս Լանտիմոս
- 2012 թվական — «Կապսուլա» (անգլ.՝ The Capsule)
- 2013 թվական — «Կեսգիշերից առաջ» (անգլ.՝ Before Midnight)
- 2014 թվական — «Lake Los Angeles», ռեժ․՝ Մայք Օթ
- 2015 թվական — «Գազանանոց» (անգլ.՝ Petting Zoo),ռեժ․՝ Միկա Մաջի
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 թվական — «The Slow Business of Going»
- 2010 թվական — «Աթենբերգ» (անգլ.՝ Attenberg)
- 2012 թվական — «Կապսուլա» (անգլ.՝ The Capsule)
- 2015 թվական — «Շեվալիե» (անգլ.՝ Chevalier)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ «Athina Rachel Tsangari Is Our 2015 Filmmaker in Residence» (անգլերեն). Film Society of Lincoln Center. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «About ATHINA RACHEL TSANGARI on HAOS FILM» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Suicide Girl: interview with Athina Rachel Tsangari» (անգլերեն). Cinema scope. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ 7,0 7,1 «Athina Rachel Tsangari — Haos Film». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «About HAOS FILM on HAOS FILM» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Athina Rachel Tsangari Is Our 2015 Filmmaker in Residence | Film Society of Lincoln Center
- ↑ Steve Rose. «Attenberg, Dogtooth and the weird wave of Greek cinema» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Kate Taylor. «With The Lobster and Chevalier, Greek satire is having a moment at TIFF» (անգլերեն). The Globe and Male. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Владимир Лященко. «Новогреческий киноязык». Газета.ru. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Станислав Битюцкий. «С чего начинается Греция». Журнал «Сеанс». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Из интервью Афины Рахель Цангари после премьеры фильма «Аттенберг»». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мария Кувшинова. «От «Клыка» до «Аттенберга»». OpenSpace (архив). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
- Аннас Меликова. «Пир абсурда». Журнал «Сеанс». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
- Мария Линкова. ««Рефлексии» Афины Цангари по Пигмалиону». Греция-Россия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
- «Filmmakers Interviews: ATHINA RACHEL TSANGARI» (անգլերեն). The Seventh Art. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
- Sarah Cronin. «Attenberg: Interview with Athina Rachel Tsangari» (անգլերեն). Electric Sheep Magazine. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
- Kiva Reardon. «Housekeeping and Other Feudalisms: An Interview with Athina Rachel Tsangari» (անգլերեն). Cleo Journal. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
|