Jump to content

Աք Բուրուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աք Բուրուն
Տեսակհրվանդան և headland?
Երկիր Ուկրաինա
Քարտեզ
Քարտեզ

Աք Բուրուն (ուկրաիներեն՝ Ак-Бурун, Ղրիմի թաթարերեն՝ Aq Burun, Акъ Бурун, ռուս.՝ Ак-Бурун), հրվանդան Ղրիմում՝ Կերչի նեղուցի ափին[1]։ Այն հարավից եզերում է Կերչի ծովախորշը։ Ղրիմի թաթարերենից թարգմանած՝ անվանումը նշանակում է «սպիտակ հրվանդան» (aq - սպիտակ, burun - հրվանդան)։ 19-րդ դարի կեսերին այստեղ ամրոց է կառուցվել Կերչի նեղուցը պաշտպանելու նպատակով[2]։ Կառուցման պատճառը Ղրիմի պատերազմն էր։ Հրվանդանի ծայրամասում՝ դարձյալ հին դամբարանաբլրի վրա, կառուցվել է առանձին մարտկոց, որը գոտևորված է խրամով[3]:

Կիմմերյան Բոսֆորի նավանցման վայրի մերձակայքում գտնվող Աք Բուրունը կրում է հին բնակավայրի հետքեր։ 1862 թվականից ի վեր այստեղ անցկացվում են մ.թ.ա. 4-3 -րդ դարերի դամբարանադաշտի հնագիտական պեղումներ, որոնց արդյունքում Պանտիկապեոն քաղաքի բազմաթիվ ազնվական ընտանիքների անդամների թաղումներ են հայտնաբերվել։ Հայտնաբերվել են սկյութական և հունական թանկարժեք զարդեր, պանաթենական ամֆորա, Ալեքսանդր Մակեդոնացու ոսկե մետաղադրամ , սկյութական զենքեր, ինչպես նաև ձիերի թաղումներ և այլն։ Այդ գտածոները վկայում են Բոսֆորի թագավորությունում սկյութական և հունական ազնվականների միջև սերտ կապերի, ինչպես նաև հունական և տեղական մշակույթների փոխադարձ ազդեցության մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Этот географический объект расположен на территории Крымского полуострова, бо́льшая часть которого является объектом территориальных разногласий между Россией, контролирующей спорную территорию, и Украиной, в пределах признанных большинством государств — членов ООН границ которой спорная территория находится. Согласно федеративному устройству России, на спорной территории Крыма располагаются субъекты Российской Федерации — Республика Крым и город федерального значения Севастополь. Согласно административному делению Украины, на спорной территории Крыма располагаются регионы Украины — Автономная Республика Крым и город со специальным статусом Севастополь.
  2. В. М. Стародубцев. «Новые возможности исследования на мысе Ак–Бурун» (ռուսերեն). kerch.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
  3. В. М. Стародубцев, Ю. П. Супруненко Второй Кронштадт(ռուս.) // «Природа». — 2007. — № 9.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Українська радянська енциклопедія : у 12 т. / гол. ред. М. П. Бажан ; редкол.: О. К. Антонов та ін. — 2-ге вид. — К. : Головна редакція УРЕ, 1974–1985. / Ուկրաինական խորհրդային հանրագիտարան։ 12 հատորով / գլխավոր խմբագիր Մ. Պ. Բաժան  ; խմբագիրներ՝ Օ. Կ. Անտոնով և ուրիշներ։ — 2-րդ հրատ. — Կ .։ ՈՒԳԸ գլխավոր խմբագրություն , 1974–1985։