Աքքայի պաշարում (1799)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աքքայի պաշարում (այլ կիրառումներ)
Աքքայի պաշարում
Եգիպտական արշավանք
City of Acre, Israel (aerial view, 2005).jpg
Հին Աքքան (2005)
Թվական 1799 թվականի մարտի 19[1] -մայիսի 21
Վայր Աքքա, Պաղեստին
Արդյունք Ֆրանսիացիներին չհաջողվեց գրավել ամրոցը
Հակառակորդներ
Ֆրանսիա Ֆրանսիայի առաջին հանրապետություն Fictitious Ottoman flag 2.svg Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Ֆրանսիա Նապոլեոն Բոնապարտ Fictitious Ottoman flag 2.svg Ահմեդ ալ-Ջազեռ
Սիդնեյ Սմիթ
Կողմերի ուժեր
9 000—13 000

42 թնդանոթ
(պաշարման սկզբում)[2]
48 թնդանոթ
(պաշարման վերջում)[2]

5 000

(պաշարման սկզբում)[3]
250 թնդանոթ[3]
HMS Theseus
HMS Tigre
և այլ նավեր[3] (պաշարման վերջում)

Կորուստներ
500[2]—2 300 սպանված (ներառյալ 3 գեներալ[4])

2 500[2] վիրավոր և հիվանդ
մոտ 14 թնդանոթ

2 300—10 000[2]

Աքքայի պաշարում (ֆր.՝ Siège de Saint-Jean-d'Acre, թուրք.՝ Akka Kuşatması), Նապոլեոն Բոնապարտի ղեկավարած Եգիպտական արշավանքի եզրափակիչ դրվագը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնը եզրակացրեց, որ ֆրանսիական զորքերի հայտնվելը Սիրիայում կառաջացնի ժողովրդական ապստամբություն ընդդեմ Օսմանյան կայսրության։ Աքքա նավահանգիստը զբաղեցնում էր կարևոր ստրատեգիական դիրք Եգիպտոսից Սիրիա ընկած ճանապարհին։ Նապոլեոնը Ալ-Արիշը և Յաֆֆան գրավելուց հետո որոշում է գրավել Աքքան։

Աքքա նաև հանդիսանում էր կիսանկախ հյուսիս արևմտյան Պաղեստինի և Սիրիայի մեծ մասի մայրաքաղաքը, որի ղեկավարը իր դաժանությամբ հայտնի Ջազզեր-փաշան։ Քաղաքի պաշտպանության անմիջական հրամանատարը փաշայի հրեա խորհրդական՝ Հաիմ Ֆահրին էր։

Նախկինում, երբ ֆրանսիացիները գրավեցին և թալանեցին Յաֆֆան, քաղաքի բնակիչներից և կայազորայիններից փրկվեց մոտ չորս հազար ալբանացի, հնարավորություն չունենալով ռազմագերիներին ուղարկել, ոչ Ֆրանսիա, ոչ Եգիպտոս Նապոլեոնը երեք օր մտածելուց հետո հրամայեց գնդակահարել գերիներին։ Այս փաստը հայտնի էր քաղաքի բնակիչներին և կայազորայիններին, հետևաբար քաղաքը հանձնելու մասին ոչ-ոք չէր մտածում։

Ֆրանսիական բանակը իր հետ Սիրիա բերեց նաև ծովային ժանտախտ հիվանդությունը, որը զարգացավ Յաֆֆայի պաշարման ժամանակ և ամեն օր խլում էր տասնյակ ֆրանսիացիների կյանքեր։

Պաշարման ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժերի դասավորվածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 19-ին առավոտյան ժամը 8-ին ֆրանսիացիները մոտեցան Աքքային։ Պաշարման ղեկավար նշանակվեց գեներալ Մաքսիմիլիան Կաֆֆարելլին՝ Եգիպտոսում ֆրանսիական բանակի ինժեներական զորքերի հրամանատարը։ Բանակը ճամբարեց Տուրոն բլրի լանջերին, բլուրը երկու կողմից շրջապատված էր ծովով, իսկ բլրի առջև գտնվում էր քաղաքը։ Քաղաքը բացի անառիկ պարիսպներից պաշտպանված էր խրամներով։

Առաջինը Նապոլեոնին իր ծառայությունները առաջարկեց Դահերի շեյխը, ինչի համար Նապոլեոնը նրան նշանակեց Սաֆադ մարզի նահանգապետ։ Շեյխը հաշտեցրեց բեդուիններին և ֆրանսիացիներին, հասցնում էր տեղեկություններ Դամասկոսից և ֆրանսիացիներին մատակարարում էր սննդամթերքով։ Մի քանի օր անց Նապոլեոնին ներկայացան 900 ալավիներ՝ տղամարդիկ, կանայք, ծերեր, նրանցից միայն 260-ն էին զենք կրում, իսկ 130-ը ունեին ձիեր։ Նախկինում Ջազզար-փաշան կոտորել էր 9000 ալավու։ Իսկ Սուրբ Երկրի միաբանության հոգևորականները Նապոլեոնի մոտ բերեցին Նազարեթի քրիստոնյաներին։

Աքքայի պաշտպաններին աջակցում էր անգլիական նավատորմը ծովակալ Սիդնեյ Սմիթի հրամանատարությամբ, Սմիթը ուժեղացրեց քաղաքի պաշտպանությունը, քաղաք ուղարկելով լրացուցիչ զինագործների և թնդանոթներ, ինչպես նաև քաղաք ուղարկեց անգլիացի ծովային հետևակայինների ջոկատ։

Գեներալմ Կաֆֆարելին առաջարկեց գրոհել քաղաքի արևելյան ամրությունները, քանի որ՝ 1) առկա է ավելի մատչելի մուտք քաղաքի պարսպին, 2) նրա վերեվում սասանվում է ֆրանսիացիների հսկողության տակ գտնվող Մզկիթի բլուրը, 3) մնացած ամրությունները գտնվում էին փաշայի հրետանու ազդեցության տակ։

Աքքայի պաշարումը շարունակվել է 62 օր և բաժանվում է երկու փուլի՝ առաջինը մարտի 19-ից մինչև ապրիլի 25-ը (36 օր), երկրորդը՝ ապրիլի 25-ից մինչև մայիսի 21 (26 օր)։

Պաշարման առաջին փուլը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 21-ին ինժեներական զորքերը պատի երկայնքով պարսպից 300 մետր հեռավորության վրա խրամատներ փորեցին, որոնք պաշտպանված էին ջրափոսերով։ Հրետանին կազմավորեց ութ մարտկոց՝ երկուսը ընդդեմ փարոսով կղզյակի, երեքը՝ արևելյան պարսպի, վեցերորդը՝ անկյունային աշտարակի, իսկ յոթերորդը և ութերորդը պետք է քանդեին արևելյան պատերը։

Մարտի 22-ին երկու անգլիական զրահանավեր Վագրը և Թեսեոսը վեց փոքր նավերի հետ միասին մոտեցան քաղաքին։

Մարտի 23-ին ֆրանսիացիները կրակ բացեցին Աքքայի քաղաքային ամրությունների ուղղությամբ, 48 ժամ անդադար գնդակոծելուց հետո ֆրանսիական թնդանոթները լռեցին։

Մարտի 24-ին սկսեցին գործել արևելյան ամրությունը քանդելու համար նախատեսված մարտկոցները, առաջին 48 ժամը մարտկոցները լուրջ վնաս չհասցրին դարերի պատմություն ունեցող պատերին, սակայն կեսօրն անց ժամը 4-ն հաջոցվեց քանդել արևելյան աշտարակի կողմի ամրությունները։

Ջեզարը վստահ էր, որ ամրության վնասվածքը ծայրահեղ ծանր է։ Նա հավաքեց իր գանձարանը, կանանց և պատրաստվեց փախուստի։

Մարտի 26-ին Սմիթը Հայֆան գրավելու համար ուղարկեց 400 նավաստու, սակայն կայազորի հրամանատար Լամբեռը նրանց դիմավորեց հրետանային գնդակոծությամբ և ափանելուն պես շրջապատեց և գերեվարեց անգլիացիներին ֆրանսիացիները հաղթանակի արդյունքում ստացան մեկ նավ և ծանր թնդանոթ։ Երեկոյան Ջազարը նախաձեռնեց անհաջող արտագրոհ։

Մարտի 28-ին ֆրանսիացիները գրոհի արդյունքում պատռեցին աշտարակներից մեկի վրա գտնվող օսմանյան դրոշը։ Բնակիչները և կայազորայինները լքեցին քաղաքը նստեցին նավերը և այդ ժաամնակ հինգ մամլուք նկատեցին, որ աշտարակը հսկում են ընդամենը երկու ֆրանսիացի։ Կայազորայինները վերադարձան և սպթնեցին ֆրանսիացիներին։ Այդ օրը զոհվեց 27 և վիրավորվեց 87 ֆրանսիացի։

Ապրիլի 1-ին Հայֆա նավահանգիստ ժամանեց մեկ թուրքական ֆրեգատ (նավ)։ Հայֆան գտնվում էր ֆրանսիացիների հսկողության տակ, սակայն քուրքերը տեսնելով Լամբեռի կախած թուրքական դրոշը կարծեցին, որ թուրք-անգլիական զորքերը գրավել են քաղաքը և ափանեցին։ Լամբեռը ձեռբակալեց անձնակազմին և ֆրեգատից հանեց 24 ֆունտանոց թնդանոթ։

Ապրիլի 7-ին պաշարվածները ձեռնարկեցին նոր արտագրոհ լուսաբացին երեք շարասյուն 1500-ական զինվորներով նետվեցին հարձակման։ Սակայն ֆրանսիացիները հայտնաբերեցին նրանց և սպանեցին։ Այս արտագրոհը պաշարվածներից խլեց 800 մարդու կյանք։

Թաբոր լեռան ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Նապոլեոնի հուշերի, դեռ մինչև եգիպտական արշավանքի սկսվելը՝ Բարձր դուռը (մեծ վեզիրի գրասենյակի և դիվանատան պաշտոնական անվանումը) ֆրանսիացիների դեմ պատրաստել էր երկու բանակ՝ առաջինը կազմավորվել էր Հռոդոսում, իսկ երկրորդը՝ Դամասկոսում։ Դրանցից յուրաքանչյուր ներառում էր 50.000 մարտիկ։ Բանակները 1799 թվականի հունիսին պետք է միաժամանակ շարժվեին դեպի Եգիպտոս։ Ֆրանսիական զորքերի Սիրիա ներխուժելուց հետո թուրքերի մտադրությունները փոխվեցին՝ դամասկոսյան բանակը պետք է անցներ Հորդանան գետը հռոդոսյան բանակի Աքքա հասնելուն պես։ Սակայն Ահմեդ-փաշան վախենալով կորցնել Աքքան, Դամասկոսի փաշաին հրամայեց առանց հռոդոսյան բանակի տեղ հասնելուն սպասելու կտրել ֆրանսիացիների սնուցումը Եգիպտոսից։

Ապրիլի 12-ին Կլեբեռը վախենալով կտրվել Աքքայից նահանջում է Նազարեթ։ Դա թույլ տվեց Աբդուլլահին միավորել իր բանակի մնացորդները և ճամբարել Իզրեելի դաշտում, իսկ նաբլուսսյան դիվիզիայի հետ միավորվելուց հետո նրա բանակի քանակը հասնում էր 24 հազարի։ Սակայն այս դիրքը զրկում էր իր բանակին Դամասկոսի հետ անմիջական կապից։

Կլեբեռը իր դիվիզիայով մտադրվել էր անցնել Հորդանանի և թշնամու արանքով, այսպիսով գեներալը կտրում էր հակառակորդին Դամասկոսից, իսկ կեսօրն անց ժամը 2-ին մտադրվում էր գրոհել թուրքերի ճամբարը։ Նապոլեոնը Կլեբեռից ստացած նամակից տեսնում է վերջինիս մտադրության թերությունները (հակառակորդը այդ ժամանակ արդեն օգտագործում էր այլ մարտական դիրք, տեղանքը բավականաչափ հետազոտված չէր, իսկ թշնամուն անակնկալի բերելու հույսերը հիմնավորված չէին)։ Կլեբեռի դիվիզիաին սպառնացող վտանգը կարող էր ճակատագրական դառնալ ողջ ֆրանսիական բանակի համար։ Այդիսկ պատճառով Նապոլեոնը որոշեց ապրիլի 15-ի կեսօրին օգնության հասնել Կլեբեռին, նա իր հետ վերցրեց ողջ հեծելազորը, Լուի Բոնի հրետանային դիվիզիան և պահեստազորի մարտկոցը։

Ապրիլի 16-ին առավոտյան ժամը 7-ին Կլեբեռը մոտեցավ հակառակորդի ճամբարին։ Անակնկալ գրոհ չհաջողվեց՝ թուրքերի առաջնագիծը ոչնչացվեց, սակայն ճամբարում տագնապ հայտարարվեց, իսկ Կլեբեռի ջոկատը շրջապատվեց Թաբոր լեռան լանջերին։ Թշնամու հեծելազորին դիմակայելու նպատակով ֆրանսիացիները վերադադավորվեցին կառեների (քառակուսաձև երկշարք դասավորվածություն, որի ընթացքում առաջին շարքի զինվորները ծնկած վիճակում պարզում են հրացանները, իսկ երկրորդ շարքի զինվորները կանգնած վիճակում կրակում են թշնամուն, հատկապես արդյունավետ է հեծելազորի դեմ)։ Դաժան մարտը շարունակվեց գրեթե ողջ օրվա ընթացքում, կեսօրն անց ժամը 4-ին ֆրանսիացիների մոտ նկատվեց զինամթերքի խիստ պակաս, իսկ Կլեբեռը հրամայեց վերադասավորվել շարասյան և դուրս գալ օղակից։

Այդ ժամանակ հյուսիսում նկատվեց Նապոլեոնը ով մեկ օրվա ընթացքում անցավ 25 մղոն ճանապարհ՝ Աքքայից հասնելով Թաբոր լեռ։ Իզրեելի դաշտը պատված էր 6 ֆուտի հասնող բարձր տարեկանով, այսպիսով Նապոլեոնին հաջողվեց աննկատ մոտենալ և շրջապատել թշնամուն։ 300 հոգանոց ջոկատը անակնկալ հարձակվեց թուրքերի ջոկատի վրա, թալանեց ճամբարը, գերեվարեց թուրքերին և այրեց վրանները։ Ֆրանսիական ջոկատների զուգահեռ գրոհից և միավորվելուց հետո թուրքական բանակը փախուստի մատնեց։

Պաշարման երկրորդ փուլը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 25-ին մեծ աշտարակի տակ ֆրանսիացիները ական պայթեցրին և աշտարակի կեսը փլուզվեց, իր հետ տանելով երեք հարյուր մարդու և 4 թնդանոթ։ Արդեն քաղաքի մուտքը բաց էր և ֆրանսիացիները կարող էին նետվել գրոհի, սակայն ֆրանսիացիներին խանգարեց երկրորդ պարիսպը։ Ֆրանսիացիները երկրորդ պարիսպը քանդելու նպատակով տեղ բերվեց մեկ հրետանային մարտկոց, մեկ այլ մարտկոց սկսեց այդ հատվածում երկրորդ աշտարակի գնդակոծումը։

Քաղաքի պաշտպանները հաճախ պատասխան գրոհներ էին ձեռնարկում, սակայն նրանք կրելով ծանր կորուստներ դուրս էին շպրտվում։ Արտագրոհների արդյունքում թուրքերը կորցրին շուրջ 9000 զինվոր։ Հռոդոսյան բանակը ուշանոմ էր։ Ապրիլի վերջին Ջազառը նախաձեռնում էր լքել քաղաքը։

Ֆրանսիացիներին հաջողվեց զբաղեցնել քաղաքի մի հատվածը։

Մայիսի 7-ին հեռվում արդեն երևում էին հռոդոսցիները։ Հաջորդ օրը նրանք արդեն քաղաքում էին։ Ֆրանսիացիները լուրջ վնասներ էին հասցնում հռոդոսյան բանակին։

Պաշարման դադարեցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 13-ին Նապոլեոնը ստացավ տագնապալի լուրեր Փարիզից։ Պարզ դարձավ, որ Նապոլեոնը պետք է դադարեցներ պաշարումը վերադառնար Ֆրանսիա։ Վեց օր շարունակ Նապոլեոնը գնդակոծում էր քաղաքը հողին հավասարեցվեցին գլխավոր մզկիթը և փաշայի պալատը։

Մայիսի 20-ին ֆրանսիացիները դադարեցրին պաշարումը և ուղևորվեցին Եգիպտոս։ Պաշարվածները հասկացան, որ ֆրանսիացիները նահանջել են միայն մայիսի 21-ին։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացիները ընդհանուր առմամբ կորցրեցին 500 մարդ՝ ներառյալ երեք գեներալի։ Թուրքերի կորուստները գերազանցում էին 10 հազարը։ Չնայած նրան, որ Նապոլեոնը չկարողացավ գրավել Աքքան, նրան հաջողվեց ջախջախել դժվարությամբ հավաքագրված թուրքական բանակը, այսպիսով անուղակիորեն պաշտպանելով Եգիպտոսը վերջիններից։ Եգիպտոսի դեմ թուրքերը ուղարկեցին 18 հազարանոց բանակ, սակայն Աբուքիրի ճակատամարտում թուրքերը գլխովին ջախջախվեցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պատմական թաշխատություններում պաշարման սկիզբը համարվում է մարտի 20-ը, սակայն Նապոլեոնը որպես սկիզբ ընդունում է մարտի 19-ը այն օրը, երբ ֆրանսիացիները զբաղեցրեցին քաղաքը իր ափի մեջ պահող բարձրունքը՝ Մզկիթի լեռը։ Տես՝ Նապոլեոն. Հիշողություններ և ռազմա-պատմական ստեղծագործություններ էջ 493.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Նապոլեոն., Հիշողություններ և ռազմա-պատմական ստեղծագործություններ էջ 704, ISBN 5-87164-012-2։. էջ 487—512.
  3. 3,0 3,1 3,2 Դ. Չենդլեր Նապոլեոնի ռազմական արշավանքները. — ISBN 5-227-00456-0. Էջ 157—161.
  4. Լուի Բոն, ֆրանսուա Ռամբո և Մաքսիմիլիան Կաֆֆարելլի.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Histoire philosophique de la révolution de France [1]
  • Histoire de l'expédition d'Égypte et de Syrie - de Jean Joseph Ader, Charles Théodore Beauvais de Préau - 1826 [2]
  • Guerre d'Orient: Campagnes de Égypte et de Syrie, 1798-1799 - de comte Henri-Gratien Bertrand, Napoleon - 1847 [3]