Աքպեր Երևանլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքպեր Երևանլի
Ծնվել էհունիսի 17, 1921(1921-06-17)[1]
ԾննդավայրԵրևան, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ
Վախճանվել էօգոստոսի 28, 1982(1982-08-28) (61 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԵրևան
Մասնագիտությունգրող, արձակագիր, գրականագետ և մանկավարժ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1975)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Աքպեր Յունուս օղլի Երևանլի (Սուլեյմանով) (հունիսի 17, 1921(1921-06-17)[1], Երևան, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ - օգոստոսի 28, 1982(1982-08-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խորհրդային գրող, արձակագիր, գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1975 թվական)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1945 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքպեր Երևանլին ծնվել է 1921 թվականի հունիսի 17-ին, Երևանում։ 1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ 1938-1950 թվականներին որպես գրական աշխատող, պատասխանատու քարտուղարի տեղակալ, թարգմանիչ աշխատել է «Սովետ Էրմանիստանի» (ադրբեջաներեն) թերթի խմբագրությունում։ 1949-1952 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1954 թվականին «Հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության արտացոլումը գրականության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1950-1965 թվականներին ադրբեջանական գրականություն է ավանդել Երևանի պետական համալսարանում։ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի դասախոս (1954 թվականից)։ 1964 թվականից Երևանլին Հայաստանի գրողների միության ադրբեջանական մասնաճյուղի նախագահն էր։

Երևանլիի պատմվածքների առաջին գիրքը՝ «Արևաշող իմ երկիր»-ը, լույս է տեսել 1947 թվականին։ Հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության ու գրական կապերին են նվիրված «Հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության արտացոլումը գրականության մեջ» (1955 թվական, հայերեն), «Ջ․ Մամեդկուլիզադեն և հայ ժողովուրդը» (1966 թվական, հայերեն), «Հայ-ադրբեջանական ժողովրդական բանահյուսության կապերը» (1958 թվական), «Հովհաննես Թումանյանը և ադրբեջանական գրականությունը» (1974 թվական) և այլ ուսումնասիրություններ։

1949 թվականին Երևանի Ջ. Ջաբարլուի անվան ադրբեջանական թատրոնը բեմադրել է նրա «Հանուն երջանկության» պիեսը։ 1975 թվականին «Հայ ադրբեջանական գրական փոխադարձ կապերը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Հայ հեղինակների բազմաթիվ գործեր թարգմանել է ադրբեջաներեն։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության արտացոլումը գրականության մեջ, Ե., Հայպետհրատ, 1955, 223 էջ։
  • Ջալիլ Մամեդկուլիզադեն և հայ ժողովուրդը, Ե., «Հայաստան», 1966, 105 էջ։
  • Նասիմի, Ե., «Հայաստան», 1973, 56 էջ։
  • «Խաթաբալա» շաբաթաթերթը Ադրբեջանի մասին, Ե., «Հայաստան», 1974, 40 էջ[2]։
  • Երևանլի, Աքպեր (1972) Եղիա Մուշեղյանի գրական ժառանգությունից. Պատմա-բանասիրական հանդես, № 1: էջեր՝ 103-114[3]:
  • Երևանլի, Աքպեր (1966) Ջալիլ Մամեդկուլիզադե (Մոլլա Նասրեդդին)։ (Ծննդյան 100-ամյակի առթիվ). Պատմա-բանասիրական հանդես, № 4: էջեր՝ 213-220[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974. — հատոր 3. — էջ 581.
  2. http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=49043. Վերցված է http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=49043-ին. {{cite web}}: External link in |accessdate= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  3. Երևանլի, Աքպեր (1972 թ․ ապրիլի 3). «Եղիա Մուշեղյանի գրական ժառանգությունից». Պատմա-բանասիրական հանդես. № 1: 103–114. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  4. Երևանլի, Աքպեր (1966 թ․ նոյեմբերի 9). «Ջալիլ Մամեդկուլիզադե». Պատմա-բանասիրական հանդես. № 4: 213–220. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 581