Աքիֆ Քուրթուլուշ
Աքիֆ Քուրթուլուշ Akif Kurtuluş | |
---|---|
Ծնվել է | 1959 |
Ծննդավայր | Անկարա, Թուրքիա |
Մասնագիտություն | հեղինակ և փաստաբան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Անկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ |
Աքիֆ Քուրթուլուշ (թուրքերեն՝ Akif Kurtuluş, 1959, Անկարա, Թուրքիա), թուրք բանաստեղծ, արձակագիր։
Ծնվել է 1959 թվականին Անկարայում։ Նախակրթարանն ավարտել է Անկարայում, իսկ միջնակարգ դպրոցը՝ Անթալիայում և Սեյդիշեհիրում։ Ավարտել է Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հրատարակվել սկսել է 1981 թվականից։ Աշխատել է նաև որպես փաստաբան։ Հրատարակել է «Սուտ բանաստեղծություններ», «Տոնահանդեսի փորձ», «Վրդովմունքների դեբյուտ», «Բոլորը գնացել են» բանաստեղծությունների ժողովածուները։ Հրատարակել է նաև «Վիպական վոլդհոռնա», «Քաղաքականություն և արվեստ», «Հոկտեմբերյան հեղափոխությունը 1917-1935», «Քարտեզի տետր» գրքերը։
«Բոլորը գնացել են» գրքով արժանացել է Բեհչեթ Նեջաթիգիլի մրցանակին (2005)[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Էբրու (արտացոլումներ մշակութային բազմազանության մասին), metis, էջ 79-80։