Աքերմանի դաշտերում (Թումանյանի թարգմանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքերմանի դաշտերում
Տեսակթարգմանություն
ՀեղինակԱդամ Միցկևիչ
Բնագիր լեզուլեհերեն
Հրատարակվել է1826

«Աքերմանի դաշտերում» լեհ բանաստեղծ, ազգային-ազատագրական շարժման գործիչ Ադամ Միցկևիչի «Аккерманские степи» սոնետի[1] կրճատ թարգմանությունն է՝ Հովհաննես Թումանյանի կողմից[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ Միցկևիչի «Սոնետներ» գիրքը լեհերեն առաջին անգամ տպագրվել է 1826 թվականին, Մոսկվայում։ Սոնետը հետագայում լույս է տեսել ռուսերեն թարգմանությամբ։ Գրքում ամփոփված են հեղինակի «Любовные сонеты» և «Крымские сонеты» շարքերը։ Վերջինիս մեջ է մտնում «Аккерманские степи»-ն։

Թարգմանության թվականը ստույգ հայտնի չէ։ Թումանյանը թարգմանության ընթացքում 6 տող բաց է թողել։

Ինքնագիրը չի պահպանվել։ Թարգմանությունն առաջին անգամ «Միցկևիչից» ենթավերնագրով տպագրվել է Թիֆլիսում լույս տեսնող «Տարազ» շաբաթաթերթի 1899 թվականի դեկտեմբերի 31, №50, 1140-րդ էջում[3]։

Արտատպվում է «Տարազ» շաբաթաթերթից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Аккерманские степи — Журнальный зал». magazines.gorky.media. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  2. «Այս օրերը։ Դեկտեմբերի 24-ից 31-ը». Բազմաբնույթ նյութեր (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  3. Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 593.