Աքերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքերին
Gymnocephalus baloni Széles durbincs.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Ընտանիք Պերկեսանմաններ
Լատիներեն անվանում
Acerina cernua
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Աքերին (լատ.՝ Acerina cernua), պերկեսանմանների ընտանիքի ձուկ։ Մարմնի երկարությունը 10–20 սմ (երբեմն՝ 30 սմ), քաշը 20–50 գ, դունչը՝ բութ։ Մեջքը և կողքերը դեղնականաչավուն են։ Կուրծքը և փորը զուրկ են թեփուկներից։ Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային Ասիայում։ Ապրում է մեծ մասամբ լճերում, գետերում, երբեմն աղի ջրերում։ Ձվադրում է ապրիլ–հունիս ամիսներին, ավազոտ, քարքարոտ տիղմում։ Սնվում է մանր ձկներով, միջատներով, որդերով, ձկնկիթով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 165 CC BY-SA icon 80x15.png