Աքարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքարներ
Double-banded Sandgrouse.JPG
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Դռլոնանմաններ
Pteroclidiformes
Ընտանիք Դռլոններ
Լատիներեն անվանում
Pteroclididae
Bonaparte, 1831
Ցեղեր
  • Դռլոններ (Pterocles)
  • Սաջեր (Syrrhaptes)

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 177040
NCBI 56295


Աքարներ , (լատ.՝ pteroceletes) կամ (լատ.՝ pteroclidiformes), թռչունների կարգ։ Հայտնի են 14 տեսակ։ Տարածված են Հարավային Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում։ Աղավնու մեծության թռչուններ են, քաշը 200–600 գ է։ Թևերը երկար են, նեղ ու սուր, պոչը սեպաձև է, ոտքերը կարճ են՝ փետրավորված կրնկաթաթային բաժնով։ Կտուցը կարճ է, գույնը՝ ավազագույն կամ դեղնավուն։ Ապրում են տափաստաններում, կիսաանապատներում, անապատներում։ Բնադրում են հողի վրա, մեծ գաղութներով։ Դնում են 2–4 խայտաբղետ Սևափոր աքար ձու։ Սնվում են բույսերի սերմերով, մասամբ՝ միջատներով։ Նստակյաց են, հյուսիսում ապրողները՝ քոչվոր։ Թռչում են արագ, լավ քայլում են, երբեմն՝ լողում։ Արարատյան դաշտում հանդիպում են սևափոր և սպիտակափոր աքարներ։ Օգտագործում են միսը, փետուրները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png