Աքաղաղը գինու մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Աքաղաղը գինու մեջ
Coq au vin rouge.jpg
Ենթատեսակbraising? և Հավամսով կերակուր
Առաջացման երկիրFlag of France.svg Ֆրանսիա
Coq au vin Վիքիպահեստում
Քոք-օ-վեն

Աքաղաղը գինու մեջ (քոք-օ-վեն, ֆր.՝ coq au vin), ֆրանսիական խոհանոցի դասական ճաշատեսակ թռչնամսից: Ֆրանսիայում գոյություն ունեն գինու մեջ եփված թռչնամսի բազմաթիվ խոհարարական բաղադրատոմսեր՝ գինեգործական յուրաքանչյուր շրջանում առնվազն մեկ սեփական բաղադրատոմս: Բաղադրատոմսերը տարբերվում են ոչ միայն անվանվամբ, որը տրվում է պատրաստման ժամանակ օգտագործված գինուն համապատասխան, այլ նաև բույրով: Այս ճաշատեսակի հայրենիքը համարվում է Բուրգունդիան, այդ պատճառով աքաղաղը գինու մեջ բուրգունդյան ձևով հանդիսանում է քոք-օ-վենի դասական բաղադրատոմսը:

Իսկական քոք-օ-վենի համար պահանջվում է հենց աքաղաղ, ոչ թե հավ, նախընտրելի է մեկ տարեկան, մինչև երեք կիլոգրամ քաշով: Բայց ժամանակակից պայմաններում դժվար է աքաղաղներ հայթայթել, և նույնիսկ ամենահայտնի ռեստորաններում դրանք փոխարինվեցին հավերով: Քոք-օ-վենի համար թռչունը վերցնում են ամբողջությամբ,հնարավոր չէ պատրաստել իսկական ճաշատեսակը ասենք՝ ազդրամսից: Դասական բաղադրատոմսում անպայման ավելացվում է տեղական արտադրության որևէ թունդ ալկոհոլային ըմպելիք: Քոք-օ-վենի համար չի կարելի օգտագործել ցածրորակ էժանագին գինի: Բաղադրատոմսի մեջ օգտագործվող և սեղանին մատուցվող գինիները պետք է լինեն նույն ապրանքանիշի: Քոք-օ-վենը մատուցվում է ֆրանսիական բագետով:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նատալյա Շինկայովա, Նադեժդա Բոնդարենկո, Քոք-օ-վեն (աքաղաղը գինու մեջ), Խոհարարական հանրագիտարան, հ. 13 (Litres) (խմբ. Օլգա Իվենսկայա)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]