Ափրոդիտեի երկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ափրոդիտեի երկիր

Ափրոդիտեի երկիր, խոշոր բարձրադիր շրջան, «մայրցամաք», Վեներա մոլորակի վրա, գտնվում է հասարակածի մոտ, 10° հվ. լ. 100° ավ. ե. / 10° հվ. լ. 100° աե. ե. կոորդինատներում։ Այս տարածքի չափերը մոտավորապես հավասար են երկրային Աֆրիկային[1][2]: Այս լեռնային շրջանի ռելիեֆը ավելի կտրտված է [1], քան Իշտարի երկրինը: Ափրոդիտեի երկրում են գտնվում մի քանի լեռնաշղթաներ, սակայն նրանց բարձրությունը կազմում է Իշտարի երկրի լեռների բարձրության ընդամենը կեսը։

Երկիրը անվանվել է հունական սիրո և գեղեցկության աստվածուհի Ափրոդիտեյի անունով։ Այս ձևավորման երկարությունը կազմում է մոտ 18 000 կմ[3]:

Ափրոդիտեի երկրի մակերևույթը ծածկված է ծալքերով և ճեղքերով, ինչը վկայում է մեծ սեղմող ուժերի առկայության մասին։ Կան նաև խոշոր լավային հոսքեր։ Այս տարածքը հատում են կանյոններ և որոշ շրջանաձև կառուցվածքներ[3]:

Երկիրը ունի երկու հիմնական շրջան. արևմուտքում` Օվդայի շրջանը և արևելքում` Թետիսի շրջանը։ Օվդայի շրջանը ունի հետաքրքիր առանձնահատկություններ, նրա լեռնաշղթաները ձգվում են երկու տարբեր ուղղություններով, ինչը վկայում է այն մասին, որ լեռնագոյցնող ուժերը այստեղ ազդում են մի քանի ուղղություններից։ Կան նաև մուգ շրջաններ, որոնք, հավանաբար, ներկայացնում են պնդացած լավային հոսքեր։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]