Ացիկլիկ միացություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ացիկլիկ միացություններ, ալիֆատիկ միացություններ, ճարպային միացություններ, օրգանական միացություններ, որոնց մոլեկուլները կազմող ածխածնի ատոմները միացած են իրար բաց շղթաներով։ Այսպես կոչված նորմալ կառուցվածք ունեցող միացություններում ածխածնի ատոմներն առաջացնում են պարզ գծային, իսկ իզո կառուցվածք ունեցողներում՝ ճյուղավորված շղթաներ։ Շղթաները կարող են ունենալ ամենատարբեր երկարությունները։ Ացիկլիկ միացություններ են սահմանային և ոչ սահմանային ածխաջրածինները և նրանց ածանցյալները (սպիրտներ, ալդեհիդներ, կետոններ, օրգանական թթուներ, ամիններ և այն)։ Բնության մեջ տարածված բազմաթիվ սպիտակուցներ, ամինաթթուներ, ճարպեր, եթերային յուղեր, բնական ածխաջրածիններ ացիկլիկ միացություններ են։ Ացիկլիկ միացություններ են ստանում նավթից, բնական գազերից և բնական ծագում ունեցող այլ նյութերից։

ճյուղավորված շղթա ուղիղ շղթա ցիկլիկ
բաց շղթա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 159