Ացիդոֆիլային բակտերիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ացիդոֆիլային բակտերիաներ, մանրագույն օրգանիզմներ, որոնք զարգանում և ապրում են միջավայրի որոշակի թթվության պայմաններում։ Ացիդոֆիլային բակտերիաներից են՝ կաթնաթթվային բակտերիաները (ապրում են և կաթնաթթվի 2% խտության միջավայրում), քեմոավտոտրոֆ բակտերիաները (բազմանում են, երբ միջավայրի -ը՝ 1–2 է), հայ գիտնական Լ․ Հ․ Երզինկյանի անջատած բարձր ակտիվություն ունեցող ացիդոֆիլային կաթնաթթվային բակտերիաները (Lactobacterium acidop hilum)։ ՍՍՀՄ–ում լայնորեն կիրառվում են կաթնարդյունաբերության, անասնաբուծության, բժշկության մեջ (որպես բուժիչ ացիդոֆիլային կաթ, ինչպես նաև մայրական կաթին փոխարինող «Նարինե» սննդանյութի արտադրությունում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 159