Ար-40

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ար-40
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական միավոր
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան և Flag of Artsakh.svg Արցախ
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

Ար-40, ռազմականացված կամավորական միավորում։ Կազմավորվել է 1988 թվականին, Երևանում։ Ունեցել է կանոնադրություն, ռազմական խորհուրդ, վարչություն, մարտական խմբավորումներ Հոկտեմբերյանի, Էջմիածնի, Նոյեմբերյանի, Ստեփանավանի, Իջևանի, Թումանյանի, Կապանի, Մեղրիի շրջաններում, զենքի նախագծման և արտադրության բաժին, որի հիմքի վրա ստեղծվել է «Հայկ-1» ձեռնարկությունը։ 1988-1994 թվականներին կազմակերպության Երևանի ու շրջանների կամավորական ջոկատները և առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Գորիսի (Կոռնիձոր), Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Մեղրիի և Արցախի Հանրապետության Շահումյանի, Հադրութի (Տող), Մարտակերտի (Լենինավան, Կարմիրավան) շրջանների, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատարներ՝ Գ. Գևորգյան, Ռ. Եղոյան, Ա. Հովակիմյան, Հայր-Վահան քահանա, Ա. Փարսադանյան, Կ. Դանիելյան, Ա. Մաքսուդյան, Ա. Մելիքբեկյան, Ա. Մելիքսեթյան, Ս. Սարիբեկյան։ 1992-1994 թվականներին միավորման բազմաթիվ ազատամարտիկներ համալրել են ՀՀ ԶՈՒ շարքերը, Ս. Մաքսուդյանը, Ա. Հովակիմյանը նշանակվել են գնդի հրամանատարներ, Գ. Գևորգյանը՝ ՊՆ վարչության պետ, Գ. Բաղդասարյանը և Ս. Շահինյանն ընտրվել են ՀՀ ԳԽ պատգամավոր (1990)։ Ջոկատից զոհվել է երևանցի 7, շրջաններից՝ 63 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png